Զելենսկիին խնդրել են ՆԱՏՕ-ից չպահանջել անհնարինը
Ամերիկայի Միացյալ Նահանգները և Գերմանիան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խնդրում են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հստակ ժամկետներ չսահմանել դաշինքի գագաթնաժողովում։
Այս մասին գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Ջո Բայդենի վարչակազմին ծանոթ անձին։
Այսպիսով, Բեռլինը և Վաշինգտոնը համառորեն զգուշացնում են Կիևին՝ չպահանջել հստակ ժամկետներ: Նրանք նաև զգուշացրել են, որ Զելենսկին չպետք է ՆԱՏՕ-ից պահանջի անհնարինը:
Անցյալ տարի Ուկրաինայի նախագահը անհեթեթ էր անվանել, որ ՆԱՏՕ-ն չի որոշել Ուկրաինայի հրավերի և անդամակցության ժամկետները։