Խնդրի իրական կողմին անդրադառնալու փոխարեն՝ ՄԻՊ-ն ուշադրությունն ուղղել է երեխայի լուսանկարը հրապարակելու վրա․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունԻմ երկրում նախաձեռնեցի շարժում և որոշեցի ինքս դառնալ օրինակ. Աննա Հակոբյանն առաջին տիկնանց պատմել է իր կթելու արշավի մասինԱԻՊ խորհրդի անդամներն այս պահին հարցաքննվում ենԴժբախտ պատահարից հետո Արմենն էլի ժպտում է, ինչպես Շուշիի իրենց վերջին լուսանկարումԱյսօր և վաղը ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանովԿապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 1 վիրավորՇատ խիստ խուզարկություններ են կատարվում «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում. ահազանգում է փաստաբանըՍամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնումԷրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերելՀԷՑ-ը խլելու գործընթացը լուրջ խնդիրներ է առաջացնելու. «Հայաքվե»
Վիճաբանություն՝ «Բիթլզ փաբ»-ի հարևանությամբ. կա վիրավnր
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդու«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողըՓաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է մյուս կողմից՝ Ալիևը և Էրդողանն իրենց ակնկալիքներով. Նիկոլը մանևրի տեղ չունիԵրեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ցանկացած գործընթաց պետք է իրականացվի երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ. ՄԻՊ-ը՝ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու վերաբերյալԵրևանում բախվել են «Nissan»-ը և «Honda»-ն․ կա 2 տուժածՄախսուդյանն այն դեմքերից էր, ով սուր բառապաշար ուներ, չէր խուսափում իրականությունը մարդկանց դեմքին ասելուց. Աբրահամյան«Մենք գնում ենք այդ ճանապարհով». Իշխան Սաղաթելյանը չակերտներ բացեցԻնչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում73-ամյա Լուի վան Գալը բուժվել է քաղցկեղիցՀայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ»Եկեղեցի-Փաշինյան պատերազմը նոր փուլ է թևակոխումՓաշինյանը խնդիր է դրել բարերարի իմիջը վերածել ահաբեկչի. նոր հրահանգ. «Ժողովուրդ»Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ»Ավինյանը բոլոր թաղապետերին հրահանգ է իջեցրելՓաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարըՃգնաժամ՝ Փաշինյանի խոստացած ապագայի շուրջ․ հարցումների թվերը հիասթափեցնող են. «Ժողովուրդ»«Եթե մեզ չընտրեք, նոր պատերազմ է լինելու». ՔՊ կարգախոսը «Հրապարակ»Նախապատրաստվում ենք Սյունիքում հիմնել Կաթվածի կենտրոն. Անահիտ ԱվանեսյանԻ՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ»Երկու տողանոց կենսագրություն ունեցող Հակոբ Արշակյանը «դաչա» է գնել. «Ժողովուրդ»Ուզում են նորից կալանքի տանելՏարածաշրջանային զարգացումների համատեքստում կարևոր է կապուղիների ապաշրջափակումը․ դեսպանԱրգելե՛ք Վարդավառի տոնը, ցույց տվեք Ալիևին, որ «Եկեղեցին ահաբեկչական կառույց է»Այս պահին փոքրիկն իր մայրիկի հետ գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում․ մանրամասներԽոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Քեսապի շուրջ բռնկված վտանգալից հրդեհը հասել է առաջին գյուղ․ նոր մանրամասներ Աբովյան-Բուզանդի փողոցների խաչմերուկի փողոցը հատող անցումը կկարգավորվի հետիոտնի կանչով լուսացույցով Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կտրուկ դանդաղել է Հայաստանը Վրաստան կատարած զբոսաշրջիկների թվով զիջում է միայն ՌԴ-ին և Թուրքիային Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատական ֆարսն է, Բաքուն նոր «զոհեր» է ներկայացրել
Միջազգային կազմակերպությունները Ռուբեն Վարդանյանին ճանաչել են որպես քաղբանտարկյալ
Որքան Նիկոլը խոսի ինքնիշխանությունից, Հայաստանի ինքնիշխանությունն այդքան ավելի է զիջվելու․ ՖարմանյանԱրին-Բերդի գերեզմանատան տարածքից ապամոնտաժվել է քարի մշակման արտադրամասը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Արցախցի ուխտագնացներն այցելել են Հայաստանի սրբավայրեր և վանքերԱնդրանիկ Չամիչյանի մոտ հայտնաբերել են բացառապես օրինական իրեր, բայց նրան կալանավորել են 2 ամսովՊայթյուն է տեղի ունեցել Սյունիքում, 22-ամյա տղա է մահացելԻսրայելը խոստովանում է, որ Ֆորդոյում և Նաթանզում հարստացված ուրանի պաշարները անվնաս են մնացել

Սուրենյանց. Այս շարժումը հաղթելու մեծ հնարավորություն ունի, բայց դրա ճանապարհը բլիցկրիգը չէ

Մեծ գաղտնիք չեմ բացահայտի, որ իմ բովանդակ ուժերով՝ կուսակցություն, մեդիառեսուրս, աջակցում եմ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Ավելորդ չեմ համարում նաև արձանագրումը, որ Սրբազանի հետ մտերմություն ունեմ Շարժման մեկնարկից շատ առաջ ու այդ մտերմությունը պահպանվելու է՝ անկախ շարժման արդյունքից:

Միով բանիվ, անկաշկանդ հայտնում եմ իմ անհամաձայնությունը, երբ պատվելի Սրբազանի կամ հարթակի կողմից հնչում է քաղաքական բովանդակություն, որը չի համապատասխանում իմ պատկերացումներին:

Դեռ նախորդ օրը գրել էի, որ, չնայած մայիսի 26-ի տպավորիչ հանրահավաքին, չի ներկայացվել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հստակ գործիքակազմը, ճանապարհային քարտեզը

«Արտահերթ ընտրությունների հարց մենք չենք քննարկում։ Իմաստ չկա խոսել այդ մասին»,- այսօր ասել է Բագրատ Սրբազանը:

Այս մտքի հետ, բնականաբար, համերաշխ չեմ, որովհետև վստահաբար՝ դա է ներքաղաքական այսօրվա ճգնաժամի ամենատեսանելի և հասանելի լուծումը, նաև ճանապարհը, որի միջոցով իշխանությունից կարող ենք հեռացնել Փաշինյանին:

Եթե արտահերթ ընտրությունների գաղափարը օրակարգային չի համարվում, ապա պետք է տեսանելի ներկայացվի իմպիչմենթի կամ հեղափոխությանը հասնելու(փողոցով Փաշինյանին հրաժարականի պարտադրում) հստակ ճանապարհային քարտեզ:

Ցավոք, խորհրդարանական ընդդիմությունը գոնե առայժմ չի ցանկանում մտնել իմպիչմենթի գործընթացի պատասխանատվության տակ, թերևս, գիտակցելով, որ դրա հնարավոր ձախողումը բերելու է իրենց մանդատի արժեզրկման կամ առաջացնելու է ԱԺ մանդատներից հրաժարման հանրային իմպերատիվ:

Սակայն իմպիչմենթը և մանդատներից հնարավոր հրաժարումը չպետք է դիտարկել՝ որպես վերջնական արդյունք ապահովող նպատակ. դրանք ընդամենը գործիքներ են, որոնք, անկախ արդյունքից, քաղաքական առումով «մաշեցնելու» են իշխանությանը, նրան զրկելու են մանևրելու հնարավորությունից, գեներացնելու են փողոցը՝ նրան դարձնելով ավելի մոտիվացված:

Իմպիչմենթի հեռանկարին առանձնապես չեմ հավատում(այնուամենայնիվ, պարտադիր գործընթաց է), բայց ընդդիմության մանդատներից հրաժարումը կարող է էապես գեներացնել շարժումը:

Կարո՞ղ է դա բերել հեղափոխության:

Դժվարանում եմ միանշանակ պնդում անել, որովհետև պետք չէ թերագնահատել մեր հասարակության ֆոբիաները՝ ներքաղաքական անկայունության և հնարավոր պատերազմի ռիսկերի առնչությամբ:

Իսկ իմպիչմենթի գործընթացը կամ ընդդիմադիր մանդատներից հրաժարումը կարո՞ղ են բերել իշխանության ճգնաժամի խորացման:

Պատասխանը գրեթե միանշանակ դրական է:

Այս ճանապարհն իշխանության համար խնդրահարույց է լինելու բոլոր առումներով. ներքաղաքական կյանքում վստահության ճգնաժամը կառաջացնի իշխանության դիսֆունկցիա, իսկ արտաքին դերակատարների մոտ Փաշինյանի իշխանությունը կկրոցնի վստահելիությունը և հուսալիությունը:

Ահա, այս իրավիճակի հանգուցալուծումը դառնալու են արտահերթ ընտրությունները, որոնք գրեթե անխուսափելի հանգեցնելու են իշխանափոխության՝ անկախ ընտրություններին Փաշինյանի մասնակցել- չմասնակցելու հանգամանքից: Եթե անգամ այս իշխանությունը կազմակերպի ընտրությունները, պարտվելու է, որովհետև փոփոխությունների մոտիվացիա ունեցող հասարակության և ակտիվ փողոցի պարագայում՝ վարչական ռեսուրսի կամ ներգործության էֆեկտը որոշիչ չեն: Դրանք որոշիչ չեղան անգամ Երևանի ընտրությունների ժամանակ, երբ իշխանության դաշնակիցը ոչ թե վարչական ռեսուրսն էր, այլ ավագանու «դասալիք» ընդդիմադիրները:

Հենց շարժումը, ընդդիմությունը հստակ հայտարարեն, որ ընտրություններից չեն վախենում՝ դա կդառնա  Փաշինյանի քաղաքական վախճանի մեկնարկը:

Այս շարժումը հաղթելու մեծ հնարավորություն ունի, Փաշինյանը քաղաքական ռեաբիլիտացիայի շանս չունի, բայց դա հնարավոր է ոչ թե բլիցկրիգի, այլ մի քանի ամսվա հետևողական ինստիտուցիոնալ պայքարի արդյունքում»: