Աղստև գետի վարարման հետևանքով մասնակի փլուզվել է Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը

Աղստև գետի վարարման հետևանքով մասնակի փլուզվել է Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը։ Այս պահին երթևեկությունը տվյալ կամրջով արգելված է։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից։
«Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ»,- նշում են մարզպետարանից։