2 պատճառով այդ մարդը չի եկել. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի Սարդարապատ չգալու մասին

Երկու պատճառով այդ մարդը չի եկել։ Այս մասին, Սարդարապատում ՀՀ առաջին հանրապետության օրվա առիթով միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Մեկը՝ հասկացել է, որ սա իր տեղը չէ, մյուսը՝ երևի դրսից են ասել, որ չես գնալու։
Այդ մարդն այլևս որևէ ձևով կապ չունի մեր երկրի, մեր խորհրդանիշների հետ։ Ինքը հռչակել է պատմական ու իրական Հայաստանների մասին աբսուրդը։ Սա երևի իր մտքի մեջ պատմական Հայաստանի մաս է ու իրական Հայաստանի հետ կապ չունի»,- ասաց Սրբազանը։