ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ընդունելություն էր կազմակերպել․ ներկա էր փոխարտգործնախարարը Փաշինյանը ՔՊ-ականների հետ Սյունիքում աշխատանքներին առնչվող հարցեր է քննարկել Լատվիայի ԱԳՆ փոխպետքարտուղարին ԱԺ-ում ներկայացվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ մեքենան բախվել է քարերին, հողաթմբերին․ վարորդը հիվանդանոցում է Սաղաթելյանի և Սամսոնյանի գործով նիստին դատախազները տանջվում էին, կռիվ տալիս օբյեկտիվության դեմ Վաղը տեղի կունենա Բագրատ Սրբազանի մամուլի ասուլիսը․ կներկայացվեն Շարժման հետագա քայլերը Հայաստանը որևէ ազդակ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին․ Սերգեյ Լեբեդև Գրիգոր Մինասյանը գործուղվում է Հաագա՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու
Ֆրանսիացի ականավոր գործիչները դիմել են Մակրոնին՝ Ֆրանսիայի զինված ուժերը ՀՀ ուղարկելու խնդրանքով
Աննա Հակոբյանը լուսանկարվել է Պապիկյանի, Ալեն Սիմոնյանի կանանց հետ Արամ Ա Կաթողիկոսը Իրանի դեսպանի հետ քննարկել է Արցախ վերադարձի, հայ գերիների հարցերը «Հայաստանն ու Մալթան տնտեսության ոլորտում ունեն համագործակցության մեծ ներուժ»․ Գևորգ Պապոյան Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հանդիպակաց գոտում․ կա վիրավոր ԱՏՁՄ-ն իր մտահոգությունն է հայտնում gg ընկերության շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Սարգիս Գալստյանի գործով նախաքննությունը չի ավարտվել, նրա կինը մեղադրյալի կարգավիճակ չունի Որոնվում է տեսանյութում պատկերված անձը (տեսանյութ) Փաշինյանը պատվիրակություն է գործուղում ԱՄՆ Դիվերսանտներ Գուլիևն ու Ասգերովը՝ Բաքվի հայասպան քաղաքականության կենդանի վկաներ Ադրբեջանի ՊՆ-ն քննադատել է ֆրանսիական զինատեսակների մատակարարումը ՀՀ-ին․ իբր «նոր օջախ է ստեղծվում» «Ժեստերով ինչ-որ բաներ են անում», «Կարա՞նք շնչենք». Սամսոնյանի և Սաղաթելյանի դատական նիստը լարվեց (տեսանյութ) Միքայել Արզումանյանը և նրա ընտանիքը դատական հայց են ներկայացրել ՀՀ ՊՆ-ի դեմ Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականը չի մասնակցի BRICS խաղերին. Հայտնի է պատճառը Արտակարգ դեպք՝ Երևանում. ավտոլվացման կետի տանիքը քամին պոկել ու շպրտել է՝ փակելով ճանապարհը Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Հրազդան քաղաքում, Վերին Պտղնի բնակավայրումՊապոյանը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցչին Թուրքիայի հատուկ ծառայություններն օգնել են կանխել «Կրոկուսից» հետո 2–րդ ահաբեկչությունըԲոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ ցեխ կփորձեն շպրտել պայքարը առաջնորդողների, իրապես պայքարի ելածների վրա՝ ծառայում են նիկոլի օրակարգին․ Սևակ Նազարյան«ՀայաՔվեի» ներկայացուցիչները հյուրընկալել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության առաջին քարտուղարինՄանուշ Եսայանը ստանձնել է հունիսի 12-ին դաստակի լուրջ վնասվածք ստացած Եսայի Քարամյանի իրավունքների պաշտպանությունըԱՄՆ-ն ձգտում է թույլ չտալ, որ Լիբանանի հարավում հակամարտությունը վերածվի պատերազմիՊատգամավորներին ներկայացվել է ՀՀ զբաղվածության 2024-2030 թթ. ռազմավարության նախագիծըԱշտարակում համագյուղացիների վեճն ավարտվել է դանակահարությամբԼույս չի լինի նշված հասցեներում Ցնցված եմ մարդկանց ընկալումից․ Փաշինյան (տեսանյութ)Ուկրաինային անհրաժեշտ է հաղթել Ռուսաստանին, որպեսզի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին. Քիրբի«Իմ մոտ տպավորություն ա, որ երբ նիկոլը հարցրել ա ալիևին Արծվաշենի մասին, Ալիևը թքել ա դեմքին, էդ թուքը Նիկոլը լղոզել ա երեսով մեկ ու ժպտացել ա». Տիգրան Աթանեսյան (ֆոտո)Հետաքրքիր է` մեր չափից դուրս արևմտամետներին չի հետաքրքրո՞ւմ` ինչո՞ւ Արմեն Գրիգորյանը չի ստորագրել Ուկրաինայի վերաբերյալ փաստաթուղթը. Կարեն ՔոչարյանԺաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա13 առանձնատուն 3 միլիոն դոլարո՞վ․ հետաքրքիր է, ի՞նչ կարող է պարզել ծրագրի անկախ աուդիտը. Հակոբ ԲադալյանԾանոթացեք, Իրինա Մկրտչյանն է՝ Հանրային հեռուստաընկերության եթերով ժողովրդին սուտ ու կեղծիք «կերակրողը». «Սրբազան պայքար» Վրաերթի ենթարկված 41-ամյա տղամարդը մահացել էԱՄՆ-ն ուշադիր հետևելու է Պուտինի այցին Հյուսիսային ԿորեաԵրևանում հերթական ավտովթարն է եղել կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավորԻնչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք. եկեք ամենքի վզից էլ մի հատ խաչքար կապենք, ասենք` քարշ տվեք, երեխեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)ԱՄՆ-ը մտադիր է Իսրայելին F-15 կործանիչներ վաճառելՓաշինյանն ու ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շուրջ
Վաղը՝ հունիսի 19-ին, Բագրատ սրբազանը հանդես կգա մամուլի ասուլիսով
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդի հետՔրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ինՀարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը
Մամուլ

Խորհրդարանական գործընթացները հետաձգվում են․ Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մայիսի 9-ին՝ առաջին հանրահավաքի ընթացքում, Բագրատ Սրբազանը շտապեց հայտարարել, որ եթե Փաշինյանը ինքնակամ չի հեռանում, ապա նրան հեռացնելու համար խորհրդարանում անվստահություն հայտնելու գործընթաց կսկսեն ընդդիմադիր խմբակցությունները եւ այդ նպատակով հենց հանրահավաքի ժամանակ խորհրդակցեց խորհրդարանական ուժերի որոշ պատգամավորների հետ: Իսկ արդեն հաջորդ հանրահավաքին տեղեկացրեց, թե «անկախ» Իշխան Զաքարյանի հետ է երկու անգամ հանդիպել եւ ունի խոստում, որ նա կմիանա գործընթացին եւ կապահովի նախաձեռնությունը ներկայացնելու համար պակասող 1 քվեն։ 

Սակայն որոշ տեղեկություններով անվստահության գործընթացն անորոշ ժամանակով որոշել են հետաձգել եւ սրբազանն այդ մասին անուղղակի տեքստով ակնարկել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ վերջին օրերի զրույցներում։ Շարժման առաջնորդի հաշվարկով նպատակահարմար չէ գործընթացն այս փուլում մտցնել խորհրդարան, որտեղ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կանի, որ անվստահության նախաձեռնությունը տապալվի: Նա կարող է անգամ սեփական ուսապարկերի ֆիզիկական ներկայությունը վերահսկել, արգելել նրանց ներկայանալ նիստին, գործեր հարուցել նրանց նկատմամբ, կոմպրոմատներով վախեցնել եւ ձախողել գործընթացը՝ ստանալով վեց ամսվա իմունիտետ, քանի որ օրենքի համաձայն իմպիչմենթի գործընթացից հետո վեց ամիս արգելվում է նման նախաձեռնությամբ նորից հանդես գալը: Իսկ նախաձեռնության հաջողությունը երաշխավորված չէ, քանի որ ընդդիմությունը չունի բավարար ձայներ` անվտահությունը հաջողելու համար 54 պատգամավորի քվե է պետք։ 

Այնպես որ եզրակացրել են, որ դեռեւս վաղ է պայքարը տեղափոխել խորհրդարան, ուստի եւ որոշ ժամանակով անվստահության նախագիծ ներկայացնելը եւ սահմանադրական փոփոխությունները կհետաձգվեն: Իսկ սահմանադրական փոփոխությունները, հիշեցնենք, վերաբերելու են երկքաղաքացիության դրույթին՝ վարչապետի թեկնածու առաջադրելու համար։ Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված, որ կիրակի օրվա հանրահավաքին միայն հայտարարվեց, որ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է, անվստահություն հայտնելու գործընթացի եւ մնացյալի մասին ոչինչ չասվեց։ Այսինքն, Սրբազանը փորձելու է փողոցում շարժումը հասցնել պիկին, հասնել Փաշինյանի հրաժարականին, նոր մտնել խորհրդարան։ Ի դեպ, շարժման առաջնորդի այս քայլերը փշրում է իշխանական պրոպագանդայի այն կեղծիքներն ու մանիպուլացիան, թե հակաիշխանական շարժման ստվերային ղեկավարումն իրականացնում է Ռուսաստանը՝ նախկինների միջոցով։ Սրբազանն իր քայլերով բազմիցս ապացուցել է, որ բացառապես միայնակ է գործում՝ առանց արտաքին հովանավորների եւ ներքաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների։ Լուրեր կան, որ անգամ Վեհափառը շատ բան իմանում է հանրահավաքներին հետեւելով:

Ճիշտ հակառակը, եթե 2018-ի հայտնի իրադարձությունների ժամանակ ՀՀ-ում հավարմագրված եվրոպական պետությունների դեսպանները 24/7 ռեժիմով վայնասուն էին բարձրացնում ոստիկանական գործողությունների առիթով, չնայած դրանք ոչ մի համեմատություն չունեն այսօրվա գործողությունների հետ, իսկ այսօր լռում են նրանց վայրագությունների վերաբերյալ։ Իսկ Ռուսաստանը, որը 2018-ին իր ազդեցության տակ գտնվող բոլոր գործիչներին ու գործարարներին` իրենց կոլեկտիվներով, ոտքի էր հանել եւ ուղարկել Ֆրանսիայի հրապարակ, իսկ այսօր այդ բոլոր մարդիկ խոր ընդհատակ են անցել, ձայները չի լսվում»։