Թայվանը գրանցել է չինական բանակի 21 ինքնաթիռ, որը մոտենում է կղզուն

Թայվանի զինված ուժերը լայնածավալ զորավարժությունների ավարտից հետո վերջին 24 ժամվա ընթացքում կղզու մոտ նկատել են 21 ինքնաթիռ և Ժողովրդական ազատագրական բանակի 11 նավ:
Այս մասին ասվում է Թայվանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
«Գրանցվել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի 21 ինքնաթիռ և 11 նավ»,- հայտնում է Թայվանի ՊՆ-ն:
Նախարարության տվյալներով՝ 10 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի այսպես կոչված միջին գիծը և մտել կղզու հակաօդային պաշտպանության գոտի։