Ճապոնիայի վարչապետը Հյուսիսային Կորեային կոչ է արել հրաժարվել արբանյակի արձակումից

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Հարավային Կորեայի և Չինաստանի հետ վերջին 4,5 տարվա ընթացքում առաջին եռակողմ գագաթնաժողովում կոչ է արել Փհենյանին հրաժարվել արբանյակի արձակումից։
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Հյուսիսային Կորեան կրկին նախազգուշացրել է արբանյակի արձակման մասին, դա կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտում, մենք խստորեն պահանջում ենք դադարեցնել արձակումը և ամրապնդելու միջազգային կարգը», - գագաթնաժողովի մեկնարկին իր բացման խոսքում ասել է Կիսիդան։
Բացի այդ, նա նշել է երեք երկրների համագործակցության անհրաժեշտությունը։