Ուկրաինան ՆԱՏՕ-ին կանդամակցի հավանաբար առաջիկա 30 տարիների ընթացքում. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստովանել է, որ Ուկրաինան մոտ ապագայում չի անդամակցի ՆԱՏՕ-ին։ Այս կարծիքը նա հայտնել է Բեռլինում՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:
«Պատերազմի պատճառներից մեկն այն էր, որ Ուկրաինան, իբր, անդամակցում էր ՆԱՏՕ-ին: Դուք գիտեք, որ դա մոտ ապագայում չի լինի: Հավանաբար դա կլինի հաջորդ 30 տարիներին, ես դա նույնիսկ հրապարակավ ասացի»,- ասել է կանցլերը՝ հիշելով 2022 թվականի սկզբին Մոսկվա կատարած իր այցը։
Նրա խոսքով` այս մասին ինքը խոսել է, այդ թվում՝ Կիևում, երկուսուկես տարի առաջ, և դա բոլորի համար պարզ էր: