Իսրայելի հարվածի հետևանքով վրանային ճամբարում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

Հարձակման թիրախ են դարձել ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան զինյալները: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ ի պատասխան արաբական և պաղեստինյան ԶԼՄ-ների՝ Ռաֆահում վրանային ճամբարում բռնկված հրդեհի մասին, որը բռնկվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածից հետո։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտին, որտեղ գտնվում էին զինվորականներ և բարձրաստիճան անդամներ, հարձակման թիրախը, համաձայն միջազգային իրավունքի, զինվորականներն էին, հարվածը հասցվել էր ճշգրիտ զենքով՝ հիմնվելով հետախուզական տվյալների վրա, որոնք վկայում են, որ գրոհայինները գտնվում են այդ վայրում»,- ասել է բանակի մամուլի ծառայությունը։
Մամուլի ծառայությունը նշում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը տեղյակ է հարվածի վայրում բռնկված հրդեհի մասին, որի հետևանքով մի շարք անմեղ մարդիկ տուժել են։ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հետաքննությունը։