ԱՊՀ երկրները կողմ են Երկրի ուղեծրում զենք տեղակայելու մասին միջազգային արգելքի մշակմանը
ԱՊՀ երկրները կողմ են Երկրի ուղեծրում զենք տեղակայելու մասին միջազգային արգելքի մշակմանը։ Այդ մասին հայտնում են ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունից։
Մինսկում կայացած նիստում ընդգծվել է միջազգային իրավաբանորեն պարտավորեցնող համապատասխան գործիքի ստեղծման անհրաժեշտությունը: Նիստին ներկա են եղել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչներ, ԱՊՀ գործադիր կոմիտեի աշխատակիցներ, ինչպես նաև որպես դիտորդ՝ ներկայացուցիչ Ադրբեջանից:
Կողմերը պայմանավորվել են համատեղ ջանքեր գործադրել նախաձեռնության գլոբալացման, առաջինը տիեզերքում զենք չտեղակայելու քաղաքական պարտավորության ուղղությամբ։