Փաշինյանի այցն Արագածոտնի մարզ՝ ամփոփ 19 հողամասերի ապօրինի օտարմամբ պետությանը շուրջ 6մլրդ. 200մլն. դրամի վնաս էր պատճառվել, 390մլն. դրամի չափով փողերի լվացում կատարվել
Աննա Հակոբյանի «ակնկալիք-պահանջը» մերժած ընկերությունները ենթարկվում են խիստ ճնշումների. «Սրբազան պայքար»
Այ Բագրատ Uրբազան, գիտե՞ս... հրազդանցի փոքրիկների ջերմ շփումը Գալստանյանի հետ (տեսանյութ)Հանդիպում ենք 16:00-ին Չարենցավանի Ա.Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում․ «Սրբազան պայքար»
Կոտայքի պարեկները ոչ տեսանելի վայրում հայտնաբերել են անօգնակшն ու արնաքամ լինող երիտասարդի
Բացառիկ սեպագրեր են հայտնաբերվել Էրեբունու տարածքում. Միքայել Բադալյանը մանրամասներ է հայտնում․ Aravot.am
Թրամփն առաջարկել է Բայդենին միասին մտավոր կարողությունների թեստ անցնել
Ազգային ժողովի բակում շուրջ 30 հազար դոլարով սրճարան-բար կկառուցվի. «Հետք»
Առաջարկվում է համապատասխանեցնել բուժաշխատողների աշխատաժամանակը բժշկական ծառայությունների պահանջարկին
Դսեղ տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ․ ո՞րն է այլընտրանքային ճանապարհը
Հայաստանում Իրանի դեսպանը չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել․ իրանագետ Խոշոր ավտովթար՝ «Վստրեչի» խաչմերուկում․ տուժածների մեջ անչփահաս կաԱրևմուտքը փորձում է Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից. Վիկտոր ՎասիլևԹուրքիայից հիշեցնում են՝ խաղաղությունը ենթադրում է «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը, կայունությանը վերաբերող հարցերՔՊ-ականները բունտ են արել՝ ռիսկեր են տեսնում․ «Հրապարակ»Սրբազան պայքարի առաջնորդները ժամը 13։00-ին կլինեն Հրազդանում Մոնտաժված կադրեր, կեղծ ուրախությունԱՄՆ մի շարք նահանգներում անոմալ շոգն առնվազն 27 մարդու կյանք է խլելԻնչի՞ հաշվին է աճ գրանցել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը. «Փաստ»ՀԱՊԿ-ում դարձյալ խոսել են Հայաստանի մասինԿգնա՞ Նիկոլ Փաշինյանը Բաքու․ «Հրապարակ»Երևանի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվելԶանգեզուրի միջանցքի բացումը կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու վերջին քայլը. ԷրդողանԻնչ ունեցվածք ունի Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը․ ինչ է հասցրել կուտակելԱնպատասխանատու իշխանությունների անպատասխանատու ուտոպիան. «Փաստ»Ո՞վ է ասել, որ պետք է անպայման մարդկանց ստորացնեն, գետնին պառկեցնեն ու նոր տանենՔՊ-ական Գուրգեն Արսենյանի համար ԱԺ այս նստաշրջանը վերջինն էր․ «Ժողովուրդ»Փաշինյանը որոշել է մատաղ անել ամերիկաթուրքական «միջանցքային» շահերին․ «Փաստ» «Հանուն իշխանության Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հակառուսական պլացդարմի». «Փաստ»Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Փաշինյանին «հողատու» անվանողներից միայն մեկն է շարունակում է մնալ մեղադրյալըԻշխանությունների տոտալ քարոզչությունը «բավարար» արդյունք չի տվել՝ վարկանիշը ցածր էՊատրաստվում են վերակազմավորել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը. «Հրապարակ»Փաշինյանը նպատակ ունի այցելել պետական գերատեսչություններ. բոլորը սրտատրոփ սպասում են«Իմնեմնիմ»-ի տղաների խափանման միջոցը փոխած դատավորը հայտնվել է իշխանությունների թիրախում. «Հրապարակ»170 մլն դրամ՝ բռնի տեղահանված արցախցիների կարիքների համարՀրդեհ Երևանի Նորագյուղ թաղամասումՀուլիսի 15-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն կարող են Իտալիային արգելել մասնակցել միջազգային մրցաշարերինՄոտենում է ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտի հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետըՕլիմպիական խաղերն իմ վերջնակետը չեն. ԿԳՄՍՆ-ն բացահայտել է մարմնամարզիկ Վահագն ԴավթյանինՎահագն Խաչատուրյանը Լեռնագոգում ծանոթացել է ԼՂ-ից տեղահանված 12 ընտանիքի համար նախատեսված բնակելի տների շինարարությանը (տեսանյութ)45 տարվա ստաժ ունեցող արցախցին դիմել է կենսաթոշակ ստանալու համար, ասել են՝ աշխատանքային ստաժ գրեթե չունի (տեսանյութ)«Շնորհակալ ենք, բայց մեզ քո լավությունը պետք չէ»․ Վահե Դավթյանը հայկական ողբերգության արմատը տեսնում է Փափազյանի «Ժայռը» պիեսումՎահե Ղազարյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքում (լուսանկարներ)«Չհանրային լսումներ». կոռուպցիոն տարրեր՝ Կարմիր սարը շահագործելու աղմկոտ գործընթացում (տեսանյութ)Ճապոնիայում փրկել են 36 ժամ բաց ծովում անցկացրած աղջկանԷրդողանի հետ հանդիպմանը Մակրոնը հաստատել է Փարիզի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությունըԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ
Մշակույթ

Էդգար Մխիթարյանն ու Հայկ Ջուլհակյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական 11-րդ մրցույթի հաղթողներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 11-15-ն անցկացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը: Այն իր հարկի տակ էր հավաքել 16 հայազգի պատանի կոմպոզիտորի ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ մրցութային երկու փուլերի (մայիսի 11-ին և 13-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահ) ընթացքում կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասակիցները ներկայացրել են մեկ հայալեզու երգ՝ գրված հայ բանաստեղծի տողերի հիման վրա, և մեկ՝ մինչև 5 րոպե տևողության մենանվագ ստեղծագործություն, ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները՝ մեկ անսամբլային (մինչև չորս գործիքի համար) և ցանկացած գործիքի համար մեկ մենանվագ ստեղծագործություն (մինչև 10 րոպե տևողության):

Մայիսի 15-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացել են մրցույթի Գալա համերգն ու մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հնչել են մրցանակակիրների ստեղծագործությունները:

Կրտսեր խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հայկ Ջուլհակյանը (դաս.՝ Արփինե Կալինինա), երկրորդ հորիզոնականը՝ Վիլյամ Չիլինգարյանը (դաս.՝ Վահագն Վարդանյան), երրորդ հորիզոնականը՝ Գագիկ Ավետիսյանը (դաս.՝ Արմենուհի Կարապետյան): Խրախուսական պատվոգրի արժանացել է մրցույթի ամենափոքր մասնակիցը՝ 8-ամյա Արիանա Ավետիսյանը (դաս.՝ Արմենուհի Կարապետյան):

Ավագ խմբում հաղթող է ճանաչվել Էդգար Մխիթարյանը (դաս.՝ Մարիա Ղուշչյան): Ավագ խմբում և՛ երկրորդ, և՛ երրորդ հորիզոնականները կիսվել է երկու մասնակիցների միջև. երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են Գայանե Մխչյանը (դաս.՝ Արամ Հովհաննիսյան) և Վիկտորյա Ուլիխանյանը (դաս.՝ Սաթենիկ Հակոբյան), երրորդ հորիզոնականը՝ Սյուզաննա Աղամալյանը (դաս.՝ Նաիրա Դիվանյան) և Արեն Աբգարյանը (դաս.՝ Աշոտ Ղազարյան):

Նշենք, որ բոլոր մասնակիցները ստացել են խրախուսական նվերներ, պատվոգրեր, ոլորտի անվանի գործիչների հետ վարպետության դասերին մասնակցելու հնարավորություն, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև մրցույթի անվանական գավաթներ: Հաղթողներն այս ամենից զատ՝ ստացել են նաև դրամական պարգևներ: Ի դեպ, դրամական պարգևներով պարգևատրվել են նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:

Հավելենք, որ ժյուրիի կազմում էին անվանի մշակութային գործիչներ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի դեկան, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, երաժշտագետ Աննա Ասատրյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԵՊԿ ջազ/փոփ երաժշտության ամբիոնի վարիչ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը, Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը: