Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել. «Հրապարակ»Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Երևանի Տերյան փողոցի բնակելի շենքերից մեկում Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները Արայիկ Հարությունյանն ասաց՝ եթե ինքը հանդիպի ինձ, Փաշինյանն իրեն կուտի․ Ռոբերտ Քոչարյան «Կրթվելը նորաձև է» նոր աղանդ, ինչո՞ւ են իրենց սև գործը մեկնարկել ուսումնական օջախներում Շահիդ ռաջայի նավահանգստում հրդեհի մարման վերջնական աշխատանքները Այսօր Բաքվում տեղի է ունեցել հայ գերիների «դատավարության» 28-րդ նիստը Մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Էրդողանը հայտնել է Թուրքիայում 4 մլն փախստականների մասին, մեծ մասը՝ սիրիացիներ Լիբանանահայ երիտասարդը՝ դժբախտ պատահարի զոհ Հայաստանն իր ռազմավարությունը կշարունակի այնքան ժամանակ, մինչև ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Փաշինյան ՀՀ հավաքականի կազմում միշտ ունեցել եմ հանդիպումներում հաղթելու եռանդ, կիրք և ցանկություն․ Մխիթարյան Քասախ գետում ջրահեղձ եղած Նոյը Արցախից բռնի տեղահանված ընտանիքի միակ զավակն էր ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել հութիներին օգնող ընկերությունների և նավերի նկատմամբ Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը աստիճանաբար աճում էԷրդողանի նպատակն անսահմանափակ իշխանությունն է Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին “Какой стоп?”. Շարմազանովը ադրբեջանցիներին թույլ չտվեց իրեն ընդհատել ու խոսեց Արցախի մասին (տեսանյութ) Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Վրաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած ավանդը պետք է լայնորեն լուսաբանվի․ ռուս դիվանագետներ Էլիտար շենքի 6-րդ հարկից աշխատակիցը ընկել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել Գյումրիում պարեկների են ծեծել. ոստիկանությունը հայտարարություն է տարածել Մոսկվայում «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումըՔաշմիրում սրված իրավիճակը խաթարում է տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և թուլացնում Հնդկաստանի դիրքերը եվրասիական լոգիստիկ ցանցերում․ Վահե Դավթյան Ոգեկոչման արարողություն Բուխարեստում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Ուկրաինայի անչափահաս քաղաքացուն դեռ չեն գտել, որոնողական աշխատանքները շարունակվում են Փաշինյանը Էստոնիայի վարչապետի հետ հանդիպմանը շեշտել է՝ հավատարիմ են խաղաղության օրակարգին Սուրբ Աթոռին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել 23 հայերի, ազատ արձակման ուղղությամբ․ Վարդանյանի ընտանիք Վրաստանի նախագահը ժամանել է Հայաստան ԱՄՆ-ն հայտարարել է, որ մարտի կեսերից ի վեր Եմենում հութիների թիրախներին 800 հարված է հասցրելՌԴ-ի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չկա. Փաշինյան Դանակով զինված քաղաքացին հարձակվել է շտապօգնության բրիգադի վրա Պատրաստ եմ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ ՄԽ լուծարման համատեղ հայտը․ Փաշինյան (տեսանյութ) Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը Թրամփը վստահ է Իրանի հետ միջուկային գործարքի հնարավորության հարցումՀռոմի պապի ընտրության կոնկլավը կկայանա մայիսի 7-ին Ատելnւթյան խոսքը մեր երկրում բավական մեծ տարածում ունի. ՄԻՊ Փաշինյանն ուսանելի է համարել Էստոնիայում թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղությամբ աշխատանքը Ճամբարակում կրակոց չեն լսել, բայց Սյունիքի գյուղերի ուղղությամբ դրանք չեն դադարում Տեղի է ունենում Հայաստանի և Էստոնիայի վարչապետների առանձնազրույցը Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում 36-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով բախվել է բազալտե եզրաքարին, ապա ծառին Ապրիլի 29-ին հոսանքազրկումներ կլինենՄեկ շաբաթում 21 ինքնասպանության փորձ է կատարվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի պողոտա-Խորենացի և Մաշտոցի պողոտա-Ամիրյան խաչմերուկներում«Արցախ» կամերային նվագախումբը Նարեկ Հախնազարյանի ղեկավարությամբ հանդես կգա Սերգեյ Խաչատրյանի հետ

ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատակիցներին ստիպում են դուրս գալ արհմիությունից

ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունը հաղորդակցություն է տարածել, որում ասվում է․
 
«Հարգելի՛ համալսարանականներ,
 
ԵՊՀ ռեկտոր Հ․Հովհաննիսյանի կողմից վերջին մեկ ամսում իրականացվում են ԵՊՀ արհեստակցական կազմակերպության գործունեությանը խոչընդոտող գործողություններ, որոնց նպատակն է վերացնել ԵՊՀ-ում առկա սոցիալական գործընկերության և աշխատողների իրավունքների պաշտպանության առկա մեխանիզմները: Արհկոմիտեի և ռեկտորի միջև խնդիրներ սկսեցին առաջանալ այն բանից հետո, երբ ռեկտորը նոր կոլեկտիվ պայմանագիր կնքելու համար սկսեց առաջ քաշել անօրինական պահանջներ, որոնք ոչ մի աղերս չունեին կոլեկտիվ պայմանագիր հասկացության հետ (մանրամասները տե՛ս https://www.facebook.com/share/p/7E3qEAEAsfDeHP5j/? ): Ակնհայտ է, որ այս քայլերի հիմնական դրդապատճառը եղել է աշխատողների հավելյալ իրավական և սոցիալական երաշխիքներ ապահովող փաստաթղթի՝ կոլեկտիվ պայմանագրի հնարավոր չեզոքացումը:
 
Վերջին օրերին ԵՊՀ արհկոմիտե են դիմում բազմաթիվ դասախոսներ, ամբիոնի վարիչներ և վարչական ու տնտեսական աշխատողներ, առ այն, որ իրենց հորդորում և ստիպում են դուրս գալ արհմիության շարքերից՝ տրամադրելով արհմիությունից դուրս գալու դիմումի ձևը և չգանձված անդամավճարների գանձման ծանուցագիրը: Այս մոտեցումն ապօրինի է և հակասում է ՀՀ սահմանադրությանը, ՀՀ աշխատանքային օրենսգրքին և «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքին, որն առաջացնում է վարչական և/կամ քրեական պատասխանատվություն: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ռեկտորը և իր ներկայացուցիչները, կիրառելով վարչական տարբեր լծակներ մի շարք ստորաբաժանումների ղեկավարների, այդ թվում` որոշ դեկանների հանդեպ, փորձում են նրանց միջոցով ազդել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն արհմիության անդամությունից:
Հարգելի՛ համալսարանականներ, առաջիկայում ֆակուլտետների և վարչական ստորաբաժանումների «օպտիմալացման», «արդյունավետության բարձրացման», «վերապատրաստման և ատեստավորման» անվան տակ սպասվում են պրոֆեսորադասախոսական անձնակազմի և աշխատատեղերի զանգվածային կրճատումներ, ինչի արդյունքում ԵՊՀ հարյուրավոր աշխատողներ կանգնած են լինելու աշխատանքը կորցնելու վտանգի առջև:
Ակնհայտ է, որ ռեկտորի և իր ներկայացուցիչների այս գործողություններն ունեն մեկ նպատակ՝ ԵՊՀ աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ և անաղմուկ, քանի որ արհմիության անդամ չհանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում արհմիությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ, և արհմիության համաձայնությունն անհրաժեշտ պայման չի լինի, իսկ արհմիության անդամ հանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում անհրաժեշտ է ստանալ արհմիության գրավոր նախնական համաձայնությունը. այն չստանալու դեպքում անհնար կդառնա աշխատողին աշխատանքից ազատելը:
 
Հարգելի՛ գործընկերներ, կոչ ենք անում դրսևորել միասնականություն, տեղի չտալ ռեկտորի և իր ներկայացուցիչների ճնշումներին և դիմագրավել այս աննախադեպ վարչական ներգործությանը՝ դրանով իսկ երաշխավորելով ձեր արժանապատիվ աշխատելու իրավունքն ու աշխատատեղի պահպանումը: Միաժամանակ հորդորում ենք ռեկտորի և իր ներկայացուցիչների ազդեցությանը ենթարկված որոշ դեկաններին և ստորաբաժանումների ղեկավարներին ուժ և համարձակություն դրսևորել և չկատարել նման ապօրինի հրահանգներ, հակառակ դեպքում՝ ստիպված ենք լինելու հասցեական և անվանական հրապարակայնացնել այսօրինակ գործողություններում ներգրավված անձանց քայլերը և անունները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ռեկտորի այսօրինակ հրահանգները կատարելը կարող են առաջացնել քրեական պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով։