Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեղուչները ստուգում են իրականացրել Ա/Ձ Վիգեն Առաքելյանին պատկանող լավաշի արտադրությունում (Կոտայքի մարզ, ք. Հրազդան):
Ստուգման արդյունքում հայտնաբերել են հետևյալ խախտումները՝
- արտադրական շինությունները ապահովված չեն եղել կենդանիների և կրծողների ներթափանցումից,
- շինությունների մակերևույթներն ապահովված չեն եղել բորբոսի և կեղտի առաջացումից ու կուտակումից,
- պատերի և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից,
- առաստաղների որոշ հատվածներում ծեփերը թափված են եղել, ինչի արդյունքում չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր.
- արտադրական շինությունների դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
- սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ լավաշի արտադրամսի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։