Երևանում բիրտ ուժ է կիրառվում ցուցարարների դեմ, զանգվածային ձերբակալություններ են, սակայն Արևմուտքին կարծես անջատել են, լռություն է․ Զախարովա (տեսանյութ)
Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերին Արևմուտքի արձագանքը հարվածում է նրա կայունությանը:
Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսնում ենք լռություն Արևմուտքի կողմից Հայաստանում զանգվածային ձերբակալությունների վերաբերյալ»,- ասել է նա։
«Այսքանը երկակի ստանդարտների մասին: Ինչ վերաբերում է Հայաստանում բազմահազարանոց ցույցերին, ապա Արևմուտքը ձևացնում է, թե ոչինչ չի կատարվում, իսկ եթե մեկնաբանում է, ապա այն դիրքերից է, որ Երևանում բողոքի ցույցերը չեն արտահայտում հայ ժողովրդի կամքը և համակարգված են դրսից»,- հավելել է Զախարովան։