«Ռուսական տուն»-ը` «լրտեսների որջ». ռուսաֆոբիայի նոր ալիք Բաքվում«Беспредел» կինոյի սցենարը պատրաստ է․ Անուշ ՊողոսյանՈչ թե Իրական Հայաստան այլ Իրական Փաշինյան․ Վլադիմիր ՄարտիրոսյանԱլյասկայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱռաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչԴեմոկրատական այլընտրանք»-ը ներկայացրեց Գյումրիի քաղաքապետի թեկնածուին և նախընտրական կարգախոսը (տեսանյութ)ԱՄՆ դեսպանատներում նախապատրաստվում են աշխատակազմի կրճատմանԹույլ մի՛ տվեք, որ մտնեն ձեր ծնողների գրպանը, բոյկոտեք. տրանսպորտի թանկացման դեմ ակցիա՝ ուսանողների շրջանումԱնկարայում էլ են թանկացրել տրանսպորտի ուղեվարձը97 համարի վարորդն իրեն ագրեսիվ է դրսևորելՍտում են, թե գույքահարկի բարձրացումով քաղաքացին հարստանում է․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)Թուրքիայում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիների ծեծկռտուքի պատճառովԱլյասկայում գրանցվել է հերթական երկրաշարժըԱրզականում 18-ամյա 3 երիտասարդ ծեծել են տարիքակից տղային և նրա հորը, ով տեղափոխվել է հիվանդանոցԵրևանում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներ«Իմ հզոր համայնք» կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբՓորձում են մարդկանց մոտ ձևավորել թյուր կարծիք, թե արցախցիները չեն կռվել, չեն պայքարել, ինչի պատճառով հայությունը կորցրել է Արցախը. Արշավիր ՂարամյանԱմերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնովԼեռնային Ղարաբաղում ադրբեջանցիները հետևողականորեն ոչնչացնում են հայկական պատմամշակութային ժառանգությունըՓաշինյանը դավաճանում է Հայաստանի ոչ միայն անցյալը, այլև՝ ապագան. Վարդան Օսկանյան
Բաքվում այսօր շարունակվելու է հայ գերիների դեմ շինծու դատական նիստը
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ․ ՊԵԿ
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Տեառնընդառաջը
Ո՞վ է «գազազեցրել» վարորդներին․ ի՞նչ հրահանգ են նրանք ստացելՓետրվարի 14-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում է ձյունԱՄՆ, Ուկրաինայի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն Սաուդյան ԱրաբիայումԵՄ-ն անտեսում է Հայաստանին. սա հերթական բլեֆն է․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից․ «Հրապարակ» Ո՞ւմ համար էր «ավտոբուսը՝ ավտոբուսի հետևից է գալիս» շոուն․ դու ես ապուշ, թե՞ մեզ ես ապուշի տեղ դնումՓաստաբաններին նեղն են գցումՄեսի՞ջ է, թե՞ տգիտությունԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը չի կարողացել հասնել ՄյունխենԱվինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բիոզուգարաններով«Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց. «Ժողովուրդ»«Մերսի քեզ, Ավինյան Տիկո...». համազգային չհայտարարված «սուգ է»․ «Իրավունք»Ադրբեջանցի սահմանապահները հետևում և գրանցում են Հայաստանում ԵՄ դիտորդների տեղաշարժըԳյումրիում ընդդիմադիր թեկնածուների շքերթը մի այլ կարգի ուրախացրել է Փաշինյանին․ «Իրավունք»Դատարանը Էդգար Ղազարյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից ու նրան վճարել 1․130․000 դրամԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ իշխանության յուրացման առիթով հարուցված գործն ավարտին է մոտենում. «Ժողովուրդ»Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է«Կլանային պատերազմ հրահրողները թուրքից սերված մարդիկ են՝ մեզանից հեռու»․ «Իրավունք»Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներՔննարկվել են Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները Լոկոմոտիվի նախկին ֆուտբոլիստը թերահավատորեն է մոտենում Թիկնիզյանի ապագային Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանին «Մեծ յոթնյակ» վերադարձնել Մյունխենում մարդկանց բազմության մեջ ավտոմեքենայի մխրճվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի Ուջան գյուղի տարածքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Չինաստանն առաջարկել է Պեկինում անցկացնել Պուտին-Թրամփ հանդիպումըԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները համաձայնագիր են ստորագրել․ մանրամասներ
Մամուլ

Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, որ Հայաստանն այսօր գտնվում է շատ բարդ իրավիճակում, նույնիսկ չի քննարկվում։ Այսօր ուղղակի դրված է մեր պետականության լինել-չլինելու հարցը, ինչի մասին նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է ակնարկում, բայց ՀՀ այս պահի իշխանությունների անհոգությանը չափ ու սահման չկա։ Նախ՝ յուրաքանչյուր առիթի արհեստականորեն ցույց են տալիս, թե մտահոգվելու առիթ չկա, ու ամեն ինչ իր հունով գնում է։ Այս շոուի շրջանակներում է Փաշինյանը հերթական անգամ այցելում դպրոցներ, ստուգում գնդակները, խաղային ցանցերը, իր բոյով չափում առաստաղի բարձրությունը, մի խոսքով՝ զբաղված է կամ ցույց է տալիս, թե զբաղված է մանր-մունր անլուրջ հարցերով։ Իսկ մինչ այդ էլ նախորդ այցելությունների ժամանակ նա ստուգում էր կախիչները, ցնցուղներն ու ծորակները: Բացի ցուցադրական շոուից, Փաշինյանի այսպիսի պահվածքն ունի կոնկրետ քաղաքական ենթատեքստ։

Նա առաջին հերթին փորձում է ցույց տալ իր թիմին, որ, չնայած ահագնացող դժգոհություններին, տիրապետում է իրավիճակին ու անհանգստացած չէ, որ իր դիրքերը թուլացած չեն, և որ բոլորը կարող են հանգիստ վայելել իրենց պաշտոններն ու բարձր եկամուտները: Իսկ իրականում հենց այս ամենը ցույց է տալիս, որ այսօր Հայաստանն ուղղակի իշխանություն ու կառավարություն, որպես այդպիսին, չունի։ Փաշինյանն ու իր կուսակիցներն ուղղակի պարապուրդի են մատնված կամ էլ զբաղված են ամեն ինչով, բացի իրենց գործառույթներից։ Ավելի ստույգ, զբաղված են բացառապես թշնամու պահանջները բավարարելով ու երկրի տարածքը կտոր-կտոր հանձնելով: Այնինչ, անկախ ներքին ու արտաքին խնդիրներից ու քաղաքական վիճակից, կառավարության առաջնային խնդիրն է զբաղվել երկրի անվտանգությամբ ու տնտեսությամբ, բայց ներկայում, ինչպես բազմաթիվ մասնագետներ են նշում, մեր տնտեսությունը թողնված է բախտի քմահաճույքին։

Արտաքին դրական ազդակներ լինեն, տնտեսությունը կզարգանա, արտաքին բացասական ազդակներ լինեն, տնտեսությունը անկում կարձանագրի։ Իսկ թե որո՞նք են տնտեսության զարգացումը խթանելուն միտված կառավարության ձեռնարկումները, մնում է հարցական, որովհետև այդպիսի ձեռնարկումներ ուղղակի չկան։ Փոքր բիզնեսին խրախուսելու փոխարեն իշխանությունները միայն հարկերն են ավելացնում, նոր եկամուտների համար նախադրյալներ ստեղծելու փոխարեն՝ նոր պարտքեր ներգրավում և մեծացնում իրենց համար կատարվող պետական ծախսերը։ Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտին, ապա մեր անվտանգային համակարգը պարզապես չի գործում։ Դեռևս իշխանություն համարվողները նոր անվտանգային ճարտարապետություն ստեղծելու փոխարեն անընդհատ քանդում են ու քանդում նախկինում եղած համակարգը։ Քաղաքացիներն այսօր պաշտպանված չեն զգում սեփական երկրի ներսում։

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ իրենց իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիները յուրաքանչյուր պահի կարող են մնալ միայնակ, ինչպես, օրինակ՝ ադրբեջանական զինուժի՝ Սյունիք ներխուժման դեպքում էր, երբ բնակիչներն անձամբ էին բանակցում ադրբեջանցի զինվորականների հետ։ Ինչ վերաբերում է իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, ապա ավելի լավ օրինակով, քան երեկ Բագրատ Սրբազանը նշեց, դժվար է բնութագրել. «Որ դիվանագիտության մասին խոսում են, թող հիշեն 2023 թվականի սեպտեմբերի 20, թե 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ Արարատ Միրզոյանը ասում էր մի բան, Բայրամովը նրան հերքում էր Արարատ Միրզոյանի վարչապետի խոսքերով, ուրիշ բան չեմ ասում ես, թող միայն դա հիշեն»: Մյուս կողմից՝ այս ամբողջ իրադարձություններից տպավորություն է ստեղծվում, որ փաշինյանական իշխանության արտաքին քաղաքականությունը ոչ թե Հայաստանի շահերն է սպասարկում, այլ թուրք-ադրբեջանական տանդեմի։

Փաշինյանը հատուկ ջանքեր է գործադրում այն ուղղությամբ, որ թշնամական երկրների թեզերն ու հավակնություններն ընդունելի դառնան մեր հասարակության համար։ Իսկ երբ գործը հասնում է պետության շահերի պաշտպանության նպատակով հանրային կոնսոլիդացիային, ապա նա ոչինչ չի ձեռնարկում այս ուղղությամբ։ Փաստացի Հայաստանում, դասական իմաստով, իշխանություն գոյություն չունի, քանի որ այն ոչ միայն սպառել է իրեն, այլ վերածվել է ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: