Պատմության 10 լավագույն ֆուտբոլիստներն ըստ FourFourTwo-իՆիկոլ Փաշինյանը նստում է №7 ավտոբուս, բայց իջնում №11-ից Ուրարտուն պարտվեց Լոկոմոտիվին․ Թիկնիզյանը և Սևիկյանը մասնակցեցին հանդիպմանը Կիմ Չեն Ընը ցանկանում է Վլադիմիր Պուտինի հետ դրոններ արտադրել Որքան Փաշինյանը հայտարարում է պետական շահերի զիջման մասին, այնքան Ադրբեջանը ագրեսիվ է դառնում Կոնգրեսի հայկական հանձնախմբի ղեկավարները նամակ են հղել պետքարտուղարին հայկական հարցերի շուրջ Ստեփանավանում բռնկված խոշոր հրդեհը մարվել է, հայտնաբերել են 1 քաղաքացու դի Իշխանությունները շարունակում են իրենց քաղաքական հաշվեհարդարը․ Փարաքարի ղեկավար Փետրվարի 10-ին սկսվում է Առաջավորաց պահքի շրջանը Միրզոյանը շնորհավորել է Լիբանանի ԱԳ նորանշանակ նախարարին ՆԳ նախարարը կարևորել է ոստիկանությունում ուժի կիրառման նոր ստանդարտի վերապատրաստումները Արբիտրաժային գործով փոխհատուցվել են Հայաստանի կրած բոլոր դատական ծախսերը՝ 2.8 մլն ԱՄՆ դոլարի չափով Պատրաստ ենք համագործակցել․ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր վարչապետին ԱՄՆ-ն Իսրայելին 7 մլրդ դոլարի զենք կվաճառի Հարի Քեյնը «Բավարիայի» կազմում գրանցել է գերարդյունավետ ցուցանիշՆերկայացումդ չստացվեց․ 20 վարկյան տևող տեսանյութում Նիկոլը 3 «ֆոկուս» է անում․ Հրանտ Ավետիսյան (լուսանկարներ)Փյունիկը ընկերական խաղում հաղթել է ռուսական ակումբին Հայտնի է դարձել ԱՄՆ-ի կողմից Մեքսիկա արտաքսված միգրանտների թիվըԲաքվում շինծու «դատավարության» ժամանակ ՀՀ-ից ֆինանսական «փոխհատուցման» պահանջ է ընթերցվել Ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք. իրանագետ Վերին Լարս տանող ճանապարհը կրկին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը դժգոհում է, թե ինչի չի կարողացել ավտոբուսի տոմս գնել թվային եղանակով (տեսանյութ) Աշոցքի, Սևանի և Արագածի տարածաշրջաններում բուք է Հայրենադարձներին ներկայացվել են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված պետական ծրագրերն Զելենսկին պատրաստ է գործարք կնքել Թրամփի հետԱրման Ծառուկյանը վերսկսել է մարզումները Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանն ի ցույց է դնում իր իրական էությունը, որի մասին զգուշացնում էինք այս մղձավանջի ամենասկզբից ՄԻՊ-ը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն համագործակցությունը Ի՞նչ է նշանակում «օգտվել» ռուս-ադրբեջանական լարվածությունից․ վերլուծաբանՓետրվարի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԻսրայելի բանտերից ազատ կարձակվեն 183 պաղեստինցիներԱրարատի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի«Հորեղբորս՝ Վազգեն Սպարապետի մասին ֆիլմ նկարահանելը եղել է իմ երազանքներից մեկը»․ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյան (տեսանյութ)Ջասթին Թրյուդոն ներկայացրել է, թե ինչ ծրագրեր ունի Թրամփը Կանադայի հետ կապվածՄեր անելիքը մեր դիմաց է, մեր հաղթանակը մեր առջև է և այն չի ուշանալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ ԱԳ նախարարը Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբյորն Յագլանդին պարգևատրել է Պատվո շքանշանովԱմերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում (տեսանյութ)Ռուսական բանակը գիշերը խոցել է 36 ուկրաինական անօդաչու թռչող սարք
Ստեփանավանում հրդեհից տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է․ ԱՆ
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է
Համար 31 երթուղին սպասարկող ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին ձերբակալվել է. ՔԿ
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյունՍուրենյանցը հայտնել է, թե ով է իրենց թեկնածուն՝ Գյումրիի ավագանու ընտրություններում
Ադրբեջանgիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը
Բոյկոտը տալիս է իր արդյունքը․ գումար չի հավաքագրվում․ Գևորգ Ստեփանյանը հորդորում է շարունակել ավելի մեծ թափով (տեսանյութ)Թրամփի վարչակազմը որևէ ցանկություն չունի Իրանի դեմ պատերազմական գործողություններ սանձազերծելու և այս առումով «կանաչ լույս» չի տալու Նեթանյահուին․ իրանագետԱգարակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՓաշինյանական իշխանությունը ՀՀ-ն վերածել է մի երկրի, երբ հաղթանակած բանակը տրանսֆորմացվել և քննարկվում է դատվող զինվորականների, դասալիքների, բարոյալքվածների համատեքստում․ ԱբրահամյանԱրարատ Միրզոյանն Օսլոյում ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ ՀՀ ընկալումները

ՀՀ իշխանության ստոր քաղաքականության գինը վճարում է հայ ժողովուրդը․ Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենյակ

Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենյակի հայտարարությունը․

 «Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանը, բովանդակ հայ ժողովուրդը կրկին յայտնւել է աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին, նրան հարւածում են դրսից՝ նրա արտաքին թշնամիները, նրան ջլատում են ներսից՝ օտարների կարգին լծւած եւ Հայաստանի իշխանութեան աթոռներին բազմած ապիկար իշխանաւորները:

Արցախը կործանելուց եւ հայաթափելուց յետոյ, այժմ սկսւել է Հայաստանի Հանրապետութիւնը բզկտելու ընթացքը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իբր «օրինական ու իրաւական» սահմաններ գծելու բանակցութիւններ են տեղի ունենում՝ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան տառին ու ոգուն, միջազգային բոլոր օրէնքներին եւ հիմունքներին հակասող եղանակով, Ադրբեջանի եւ Թուրքիայի ծաւալապաշտական նկրտումների եւ ուժի սպառնալիքների ներքոյ, ինչին համաձայնւել են ՀՀ գործող իշխանութիւնները. նրանք անտեսելով Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան եւ անվտանգութեան բոլոր նախադրեալներն ու հիմունքները, մեր ազգաբնակչութեան կենսական պահանջներն ու ազգային-պետական շահերը, ցաւօք որոշել են գնալ մինչեւ վերջ նահանջելու պարտւողական քաղաքականութեամբ ու գործողութիւններով, խորտակել մեր ժողովրդի դիմադրութեան բոլոր սիւները, Սահմանադրութիւնը, պետական համակարգը, բանակը, դիւանագիտութիւնը:

Հայաստանի իշխանութիւնները առաջնահերթ են դասել իրենց անձնական ու նեղխմբակային շահերն ու օտար՝ մեծապետական ուժերի աշխարհաքաղաքական նպատակներն ու նրանց միջոցով ուղղակիօրէն ֆինանսաւորւող ծրագրերը, որոնք խոստանում են կեղծ խաղաղութիւն, առանց որեւէ անվտանգային միջազգային երաշխիքի, որի մասին խոստովանում են հէնց իրենք:

Այս ստոր քաղաքականութեան իրական գինը վճարում է հայ ժողովուրդը՝ կանգնած պետականութեան կորստի սպառնալիքի, հայրենի տնից տարագրւելու ու կրկին ցեղասպանութեան ենթարկւելու ողբերգական հեռանկարի առջեւ:

Ի տես այս ցաւալի հեռանկարի մեր ժողովուրդը փորձում է ելք գտնել՝ կասեցնելու այս կործանարար ընթացքը: Այս անգամ իր որոշիչ խօսքն է բարձրաձայնել Հայոց Առաքելական Եկեղեցին, իր նւիրեալ սպասաւորների միջոցով եւ արթուն կեցւածքով, որի շուրջ համախմբումի աննախընթաց օղակ է ձեւաւորւել: Մեր եկեղեցու շուրջ երկուհազարամեայ ճանապարհը ազգային եւ հոգեւոր ծառայութիւն է, մեր ինքնութեան անբաժանելի մասը:

Ականջալուր հայրենի Տաւուշից սկիզբ առած, Հայաստանի տարբեր մարզերում եւ քաղաքներում ծաւալւող եւ դէպի հայութեան մայրաքաղաք Երեւան ուղեւորւող ժողովրդային շարժման խորհրդին, մեր զօրակցութիւնն ու աջակցութիւնն ենք յայտնում Հայաստանի ինքնիշխանութեան, հողային ամբողջականութեան ու անվտանգ սահմանների պահպանման պայքարին, որը Տաւուշի թեմի առաջնորդ եւ շարժումն առաջնորդող Բագրատ արք. Գալստանեանի միջոցով իրաւմամբ բնութագրւել է՝ երթ ճշմարտութեան եւ հասարակական լայն հաշտութեան համար՝ Յանուն Հայրենիքի եւ պատւի»: