Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա ԳրոնոնՓաշինյանը Սաութգեյթի պես «հարիֆ» չէ․ ինչպես հեռացնել Նիկոլին մեր պետության վրայից. ԹևանյանԱննա Հակոբյանը շնորհակալություն է  հայտնել գործարար Սարգիս Թարվերդյանին ու «Արդշինբանկ»-ի նախագահ Արտակ ԱնանյանինՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել են Պարեկային ծառայության վարչական համալիր (տեսանյութ)Ամերիկացիները կշարունակեն ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ«Հաջորդ կանգառը` Սկոպյե». «Նոան» մեկնեց ՄակեդոնիաՆոր ֆլեշմոբ` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի հատվածների ընթերցանություն (տեսանյութ)Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Փարիզում մասնակցել է օլիմպիական ջահի փոխանցումավազքինԲայդենը նշել է, թե որ դեպքում դուրս կգա նախագահական մրցապայքարիցՆոր Սահմանադրության ընդունումը 2027-ից շուտ չի լինի, Անկախության հռչակագրի հղման հարցը չի քննարկվել. ԻոաննիսյանՀրդեհ է բռնկվել «Երևանի ալրաղաց»-ում․ ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ«Փյունիկը» շնորհակալություն է հայտնել երկրպագուներին (լուսանկարներ)Արմենն ունի երկաթյա կամքի ուժ. ազատությունը նրան կդիմավորի շատ ավելի հզոր. Տիգրան ԱթանեսյանՎերջին 1 տարում շեշտակիորեն ավելացրել և զարգացրել ենք գործունեությունն իրավահավասարության ոլորտում. Անահիտ Մանասյանը մասնակցել է օրենքի նախագծերի աշխատանքային քննարկմանըՓրկարարները թռչնին տեղափոխել են կենդանաբանական այգիԱրարատ Միրզոյանը Լիբանանի ԱԳ նախարարին է ներկայացրել սեղմ ժամկետներում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունըՌուբինյանն Իրանի դեսպանի հետ մտքեր է փոխանակել Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի հարցերի շուրջՇան հարձակումից տուժած երեխային վիրահատել են․ նոր մանրամասներՈղբերգшկան դեպք՝ Երևանում․ «Ոսկե անիվ» ավտոտեխսպասարկման կետում հայտնաբերվել է տղամարդու կшխված մшրմին
Հայտարարությունը, թե իբր Գալստյանն իր պաշտոնը ստանձնել է Շահրամանյանի հրամանագրով, իրատեսական չէ. փաստաբան
Հայաստանն ունի բարձր սեյսմիկ խոցելիություն. Վահե ՂազարյանԵրևանում հայտնաբերվել է կասկածելի պարկ, որում եղել է աշխարհի ամենահզոր զենքերից մեկը. քաղաքացին զենքերն Արցախից է բերել (լուսանկարներ)Կառավարության պահուստային ֆոնդից ԱԱԾ-ին կհատ­կացվի 409 մլն 639 հազար դրամ
«Տարվա քաղաքական գործիչ» նոմինացիան հանձնելիս, ցավոք, նոմինանտն անազատության մեջ է». Խաչիկ Գալստյանը` Արմեն Աշոտյանի մասին
Իրաքում հարձակում է տեղի ունեցել ամերիկյան ռազմաբազայի վրաԵրևանի 25-ամյա բնակիչը կալանավորվել է 27-ամյա համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքովԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Chevrolet»-ը․ երեք քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Ծաղկաձորում 13 շենք կկառուցվի․ ՔՊ պատգամավորների հետ կապվող ՍՊԸ-ն ներկայացրել է ՇՄԱԳ հայտը․ «Հետք»Փաշինյանն ու Աննա Հակոբյանն անհոգ ճեմում են բեռլինյան փողոցներով (տեսանյութ)Նախատեսվում է ուսուցիչների կամավոր ատեստավորումն իրականացնել էլեկտրոնային եղանակով․ նախագիծՀրաչ Դավթյանը նշանակվել է ՀՀ Քննչական կոմիտեի Ապարանի քննչական բաժնի պետՎահե Ղազարյանը կադրային փոխատեղումներ է կատարել պարեկային ծառայությունումԳերագույն հրամանատարի կարգավիճակ ունեցողը պատերազմական անոնսից մի քանի շաբաթ հետո շուրջ մեկ ամսով արձակուրդ է մեկնում. Տիգրան ԱբրահամյանՀունիսին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 39 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 36,750 մլն դրամ. ՊԵԿ«Բոլորը դնում են` մենք էլ ենք դրել, եթե չդնեն` մենք էլ չենք դնի»․ Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարը շարունակվում է (տեսանյութ)ԿԳՄՍՆ-ի հրապարակած փաստաթղթում առաջարկվող փոփոխության հիմնավորումը համոզիչ չէ․ հայտարարությունՀրապարակվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար բնակելի տների կառուցման օրինակելի նախագծերըԱրգիշտի Քյարամյանի խոսնակը ճանաչվել է «Տարվա մամուլի քարտուղար»Իվանիշվիլին նշել է, թե երբ կավարտվի պատերազմն ՈւկրաինայումՓաշինյանը տիկնոջ հետ հուլիսի 17-20-ն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ ԹագավորությունԱրդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչ Դավթյանը նոր պաշտոն ունիԱրարատ Միրզոյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Հրվ․ Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումներըՈվքեր և ինչպես պիտի երկիրը նորից կառավարելի դարձնեն. Վահե ՀովհաննիսյանԱրցախում պետական դավաճանության համար դատապարտված մարդիկ այսօր Երևանում ազատ ման են գալիս«Չխեղճանաք, մեկին երկուսը պատասխանեք». Նիկոլը «դուխ» է տվել հավատարիմներին. «Իրավունք»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Ակների բնակիչն գնացել էր արոտավայրեր՝ անասունների հետեւից և չէր վերադարձել. նրա դին հայտնաբերվել է լեռան լանջին
Ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերինԵրկիրը թողել են անտեր. «Հրապարակ»Մինչև 2026 թվականը Կառավարությունը պիտի կառուցեր և վերանորոգեր 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ․ մնաց երկու տարի, սակայն նախագծի կեսի կեսն անգամ չի իրագործվել. «Ժողովուրդ»
Հասարակություն

2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, 7 և 8 տարին լրանալու դեպքում դպրոց չհաճախած երեխաները կընդունվեն միանգամից 2-րդ և 3-րդ դասարաններ. ԿԳՄՍՆ-ն հայտնում է փոփոխությունների մասին

ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգում»: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից:

Ըստ այդմ՝ սահմանվել է.

այս սեպտեմբերին՝ 2024-2025 ուսումնական տարում, առաջին դասարան կհաճախեն այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ.

այս սեպտեմբերին՝ 2024-2025 ուսումնական տարում, առաջին դասարան կհաճախեն նաև այն երեխաները, որոնք սահմանված ժամկետում դպրոց չեն հաճախել, և մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը լրանում է նրանց 7 և 8 տարին.

հաջորդ սեպտեմբերից՝ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, 7 և 8 տարին լրանալու դեպքում դպրոց չհաճախած երեխաները կընդունվեն տարիքային խմբին համապատասխան դասարան, այսինքն՝ համապատասխանաբար 2-րդ և 3-րդ դասարաններ` ընդհանուր հիմունքներով:

Եթե որևէ պատճառով 9-ից  բարձր տարիքի երեխան առհասարակ  դպրոց չի հաճախել, ապա նրա  ընդգրկումը հանրակրթության մեջ կատարվում է՝ համաձայն 2010 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1640-Ն հրամանով հաստատված  կարգի:

Սահմանվել է նաև, որ հանրակրթական հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի տեղափոխումը կատարվում է գործող կարգի պահանջներին համապատասխան, ամբողջ ուսումնական տարվա ընթացքում` բաց թողած ծրագրային նյութը լրացնելու պայմանով՝ հետևյալ սկզբունքով.

ա) 1-ին կուրսից` 10-րդ դասարան (առանց նախարարության գրավոր համաձայնության).

բ) 2-րդ կուրսից՝ 11-րդ դասարան (առանց նախարարության գրավոր համաձայնության).

գ) 3-րդ, 4-րդ (առկայության դեպքում՝ 5-րդ) կուրսերից` 12-րդ դասարան՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու կամ սովորողի մասնագիտական կրթության ուղղությամբ ՆՄՄԿ հաստատություն չունեցող կամ ՆՄՄԿ հաստատություն չունեցող բնակավայր տեղափոխման դեպքում:

 3-րդ, 4-րդ (առկայության դեպքում՝ 5-րդ) կուրսերից տեղափոխման հնարավորությունն ընձեռվում է՝ հաշվի առնելով սովորողի պարտադիր կրթության շարունակականության ապահովման անհնարինության դեպքերը (օրինակ՝ վարքի կամ բացակայությունների պատճառով ՆՄՄԿ հաստատություններից հեռացման կամ անվճար համակարգից վճարովի համակարգ առաջադիմության հետ կապված տեղափոխությամբ պայմանավորված վճարունակ չլինելու հանգամանքը):  

Այս դեպքերում տեղափոխությունն իրականացվում է հիմնավոր պատճառների վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն համապատասխան փաստաթղթեր  ներկայացնելու և դրական դիրքորոշում ստանալուց հետո: