«Ընդդիմության հեղաշրջման պլան»-ին վերաբերող հրապարակումն ուղարկվել է Քննչական կոմիտե Կարապետյանի կալանավորումը ՀՀ արժեքներին հակասող Փաշինյանի քաղաքականությունն է․ Լիբանանի պատգամավոր Սպահանում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի միջուկային ռեակտորները ԱՄՆ-ի հարվածներից չեն վնասվել Կարապետյանին արգելել են շփվել արտաքին աշխարհի հետ՝ բացառությամբ ազգականների և փաստաբաններիԻնչ նպատակ ուներ Իրանի դեմ իսրայելական ագրեսիան «Լեգիտիմացվում են» Ադրբեջանի ռազմական հանցագործությունները․ ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն Ընդդիմադիր ուժերը պետք է իրականացնեն ազգային դիմադրության կազմակերպման աշխատանք․ Իշխան Սաղաթելյան Իրանը հայտարարում է Իսրայելի դեմ պատերազմում հաղթանակի մասինԵՄ-ն կոչ է անում Իսրայելին և Իրանին հրադադարի ֆոնին բանակցություններ սկսել Վերականգնվում է Մարաթուկ լեռան վրա գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին Մի տեսակ նեղված եմ, «ազգակործան պատուհասը» հիշատակված չէ պետական հեղաշրջման պլանում․ Աննա Հակոբյան Ինչո՞ւ է ԵԽ-ն անկարող ազդել Ադրբեջանում շարունակվող ամոթալի դատավարությունների վրա. Արմեն Գևորգյան Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել Ձերբակալված երիտասարդների մոտ թմրամիջոցի 8 փաթեթ և գաղտնի փականով դանակ կար Կոչ ենք անում ապահովել մարդասիրական կազմակերպությունների ներկայությունն Ադրբեջանում Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. ԱՄՆ քաղաքացուց հափշտակել են 16 հազար դոլար, 700 հազար դրամ Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից Մայր Աթոռին պատերազմ հայտարարած ՔՊ-ն ու Փաշինյանը նիստ են անում․ ՈՒՂԻՂՄեկ օրում հայտնաբերվել է 7 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ «ՀայաՔվե»-ի հանդիպումները Եվրոպայում շարունակվում ենՀունիսի 25-ին հոսանքազրկումներ կլինենՀայաստանում ներդրումների խոչընդոտը Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե նրա գործողությունները. Մեսրոպ Առաքելյան2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայիցՀայտնի է, թե Իսրայելի հարվածների հետևանքով որքան մարդ է զոհվել ԻրանումԱրարատում ջուր չի լինի Ուզում ենք հավատալ, որ արդարությունը կհաղթի․ «Մաքս Ռոյալ» ընկերության սեփականատեր Վիկա Սևոյանն իր աջակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին Հայաստանի կենսական շահը ռուս-ամերիկյան և իրան-ամերիկյան հարաբերությունների կայունացման մեջ է․ միջազգայանգետ«Փինկ Բերրի»-ի պաղպաղակների նմուշներն ուսումնասիրվել ենՊապոյանը ծիրանի նոր «չափման միավոր» է հորինելԵկեղեցու դեմ հոգեբանական ճնշումը, մանիպուլյատիվ պնդումներն ու հանրային հակաքարոզչությունը դարձել են քաղաքական օրակարգի անբաժան մաս. Արմեն ՀովասափյանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էԱրայիկ Հարությունյանը հայտարարել է՝ «Գյանջային հարվածելու» հրաման տալու լիազորություն չուներ. Բաքվում տրվել են նաև Արարատ Միրզոյանի և Սուրեն Պապիկյանի անունները«Տերտերները բիզնեսմեններ են» արտահայտությունը նույնքան անպատշաճ է, որքան եթե մեկն ասեր՝ «ավագանու անդամները անբարոյական վարք են դրսևորում»․ Ղազար քահանա ԹորոսյանՊայքարը գնում է բիզնեսմեն տերտերների դեմ. Անի Խաչատրյան Ես սիրում եմ ֆուտբոլը հենց խաղի համար, այլ ոչ թե փողի. Հենրիխ ՄխիթարյանԱպաշրջափակված լինելը կչեզոքացնի Հայաստանի էներգետիկ ռիսկերի 40 տոկոսը. Մհեր ԳրիգորյանՀրդեհ՝ Ջրվեժի ռեստորանային համալիրներից մեկումQR կոդերը հանվելու են, որ գնեք փաթեթներ, տուգանվելու որոշում չկա, մի’ վճարեք. Ստեփանյան (տեսանյութ)Պուշկինի թունելը հոսանքազրկվել էԱկտիվիստը կոռուպցիա է բացահատում՝ տփում, քրֆում ու ճամփում եք, 2018 թ. ձեր կուտը կերան. Սամվել Հակոբյան (տեսանյութ)Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվել են փաստաբանական խմբեր«Արա՛, թող խոսանք, չե՞ս հասկանում, որ չի կարելի», «Մի հատ կառավարեք ձեզ»․ լարված իրավիճակ քաղաքապետարանում (տեսանյութ)Իսրայելն ու Իրանը խախտել են հրադադարը. Դոնալդ ԹրամփՄոմավառություն՝ ՀՀ-ում Իրանի դեսպանության առջև (տեսանյութ)Խլված, գողացած մանկապարտեզների թվի գումարը հաշվեք ու ասեք՝ «ԱՆԻՖ»-ի 25 մլրդից մե՞ծ է, թե՝ փոքր. Սամվել Հակոբյան
Երևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու որդուն, ապա բախվել կայանված «Opel»-ին. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Սամվել Կարապետյանը ըստ իս դառնալու է ընդդիմադիր միասնական ճակատի ճարտարապետը. Նարեկ ՄալյանԱմենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի թիրախավnրումը ոչ միայն անընդունելի է, այլև՝ ազգակnրծան դիտավորություն. ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ2 տարի անց՝ դատախազությունը ստիպված հաստատեց և ընդունեց, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ 2023-ին ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել. փաստաբան
Մամուլ

Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի զրուցակիցն է նախկին փոխոստիկանապետ, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանը։

- Այս օրերին տեսնում ենք, թե ինչպես են Տավուշում ոստիկաններն աննախադեպ ուժ կիրառում՝ դաժանաբար բերման ենթարկելով ճամփա փակած ցուցարարներին, վիրավորելով հոգեւոր հորը։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են ոստիկաններն ուժ գործադրում՝ հրաման են ստանում ուղիղ իրենց վերադասի՞ց, թե՞ դա սեփական նախաձեռնությամբ է։

- Այո, ուրեմն նման հրահանգ են ստանում եւ անում են։ Հրահանգը ստանում է նախ իրենց ղեկավարը, որը փոխանցում է իր ստորադասներին։ Խնդիրն այսպես է դրվում։

- Իշխանությունը մեկ ասում է՝ բարեփոխում ենք ոստիկանությունը, այլեւս ուժի գործադրումը չպետք է դառնա ցույց ցրելու մեխանիզմ, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ուժային կառույցը պետք է նաեւ ուժ գործադրի։ Ցուցարարների նկատմամբ գործադրված ուժն արդյո՞ք համաչափ է, եւ ո՞ր դեպքերում կարող են ուժ կիրառել հանցանք չկատարած մարդկանց նկատմամբ։

- Ես հետեւում եմ իրադարձություններին, միանշանակ՝ համաչափ չեն ոստիկանության գործողությունները։ Այսօր ղեկավարությունն իրենք են, ժամանակը կգա, պատասխան կտան իրենց արածների համար։ 

- Եթե համադրենք 2018-ի եւ այսօրվա դեպքերը, ցուցարարների վարքագիծը, պահվածքը, ինչպե՞ս կբնորոշեք ներկա իրավիճակը, ոստիկանների պահվածքը։


- 2018-ի հետ համեմատելու չէ։ 


- Դատարանում Դուք ներկայացնում էինք, թե ինչու եք հատուկ միջոց կիրառել 2018-ին, որի համար քրեական գործ է հարուցվել եւ շուրջ 6 տարի քննվում է։ Ասում էիք՝ փորձել եք պետությունը փրկել, արյունահեղությունն եք կանխել։ ՔՊ-ականներն ասում են՝ թավշյա, ոչ բռնի հեղափոխություն են արել։

- Դուք տեսե՞լ եք, թե ինչ իրավիճակ է եղել՝ Ռադիոտան դեպքերը, Բաղրամյան եւ Արցախի փողոցի դեպքերը։ Փաստեր կան, նկարահանված կադրեր կան։ 

- Լավ հիշեցրիք Ռադիոտան դեպքը․ մարդիկ այսօր ասում են՝ ցուցարարները ներխուժեցին Ռադիոտուն՝ պետական պահպանության տակ գտնվող օբյեկտ, կոտրեցին պետական գույքը, սակայն դրա համար չպատժվեցին։ Այսօր մի խաղաղ ցուցարար կառավարության շենքի մոտ բղավում է՝ «Նիկոլ դավաճան», անմիջապես ձերբակալում են, բերման ենթարկում, երբեմն էլ կալանքի սանկցիա տալիս։

- Թող այն ժամանակ էլ պատժեին, չպատժեցին, դրա համար այս օրը հասանք։

- Ո՞վ պետք է պատժեր։

- Կային համապատասխան ղեկավարներ։

- Նկատի ունեք Սերժ Սարգսյանին, Վլադիմիր Գասպարյանի՞ն։


- Սերժ Սարգսյանն ի՞նչ կապ ունի դրա հետ։ Այո, Վլադիմիր Գասպարյանը, նա պետք է ոստիկանության ստորաբաժանումներին հրահանգ տար, որ գործողություն անեին։

- Ինչպե՞ս եղավ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած 10 հոգանոց խումբը Գյումրուց եկավ Երեւան, եւ ձնագնդի պես այդ ալիքը մեծացավ։

- Ես չեմ կարող ասել, ո՛չ հակահետախուզությունում եմ աշխատել, ո՛չ ԱԱԾ-ում։ 

- «Էլեկտրիկ Երեւանի» դեպքում ջրցան մեքենաներով ցույցը ցրեցին, 2018-ին նույնիսկ ջրցաններ չօգտագործվեցին։

- Դա ես չեմ ղեկավարել, Երեւանի վարչությունն է ղեկավարել։

- Այսօր մեղադրում են նախկին իշխանությանը եւ ուժային կառույցներին, որ համապատասխան գործողություններ չեն իրականացրել, եւ դրսից կառավարվող, անգամ՝ պայմանավորված իշխանափոխություն է տեղի ունեցել։ 

- Դա աբսուրդ է, հիմարություն։ Ես ներկա եմ եղել, ժողովուրդն ուզեց։ Նրանք «առանց Արցախ Հայաստան» էին ուզում, ուզում էին, որ օր օրի տարածքները կորցնենք։ 

- Դուք 10 տարի եղել եք նաեւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը, որը Տավուշի համար է պատասխանատու։ Ի՞նչ են այսօր անում Տավուշում մեր զինվորականները, արդյո՞ք այդ գործընթացը լեգիտիմ է, սահմանադրական։

- Այո, ես հիմա ավելի շատ բանակի ցավով եմ ապրում։ Ինձ չի էլ հետաքրքրում այսօրվա ոստիկանությունը։ Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում, ես շատ մեծ ցավ եմ ապրում։ Իմ սարքածը քանդում ու հանձնում են։

- Ի՞նչ վիճակում են եղել Տավուշի դիրքերը՝ ստրատեգիական նշանակության առումով։ 

- Տավուշը դիրքերի ամրության իմաստով ամենակահավորված ու ամուրն է եղել։ Ամեն ձեւով կահավորված է եղել՝ ուժեղ սպառազինությունով։ Թող Հայաստանի տարածքները հետ վերցնեն, հետո այլ գործողություններ անեն։ Թող իր ընկերոջից՝ Ալիևից հետ ուզի մեր հողերը։