Բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ը․ ավտոբուսի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոցՀրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակըԱռգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ ՀարությունյանԱյս պահին ձերբակալվել է 7 անձ. ՔԿԳլխավոր դատախազն ինքն է լծվել նախաքննության փուլում կոնկրետ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին. հայտարարությունՊահանջում ենք դադարեցնել այս ապօրինի գործընթացը և վերականգնել արդարությունը. ՀԱԿ-ը՝ ՀԷՑ-ի պետականացման մասինԳեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ150,000 դրամի չափով սոցիալական աջակցության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդՔնում ես՝ ուշքդ սահմանի դմփոցն ա․ մեր բոլորի խնդիրն էդ ա, ո՞նց ադրբեջանցին կգա էստեղ կապրի՝ դարավոր թշնամի են մեզ նրանք․ Դեբեդ գյուղի բնակիչները կիսվել են իրենց մտորումներով (տեսանյութ)
Բերման է ենթարկվել նաև ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը
Ոչ միայն ապօրինաբար ձերբակալել են Տարոն Մանուկյանին, այլև այս պահին արգելում են նրան տեսակցել. ՓաստաբանԿիևում գիշերային հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվելՀՅԴ երիտասարդները Քննչական կոմիտեում են․ ՈւՂԻՂՏարան «Երկիր մեդիա»-ի կասետներից մեկը, որի վրա գրած էր կնունք, իմ հեռախոսը, ձեռքս վնասվել է. Գեղամ Մանուկյանը մանրամասներ է հրապարակումՁերբակալված ՀՅԴ անդամներին տեղափոխում են Պարույր Սևակ 4 հասցեում գտնվող Երևան քաղաքի քննչական վարչությունՄեղադրանքի հիմքում 5 տարի առաջ մահացած մարդու ցուցմունքն է. «Հրապարակ»
ԱԱԾ-ն առգրավել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել
Աբու Դաբիում սկսվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը. քննարկվելու է «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը. ադրբեջանական մամուլ
Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը. ՀՅԴ15 րոպեում 15 հազար գլխարկ են «սպառել». «Հրապարակ»
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան–Ալիև հանդիպումը
Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ
Այրվել էր գյուղի տներից մեկը՝ գույքով և հարակից երկու տների տանիքներըՄի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինենԻշխանության քաղաքական տեռորի ալիքը բարձրացավ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպումների արանքումՀայաստանն ու Վրաստանը քննարկել են, թե ինչպես ընդլայնել իրավապահ մարմինների միջև համագործակցությունըՋերմությամբ եմ հիշում Բուենոս Այրեսի հանդիպումները․ Խաչատուրյանի շնորհավորական ուղերձըՓաշինյանը ԱՄԷ նախագահի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել․ մանրամասներԿՀՎ-ի ղեկավարը պատրաստ է Թրամփին փոխանցել Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունՍտամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունըԿառավարության կողմից արցախցիների համար ծրագիրը «արտագաղթի ծրագիր է»․ ԹանդիլյանՎլադիմիր Պուտինը ՌԴ փոխարտգործնախարարին ազատել է պաշտոնիցԵվրոպական հանձնաժողովը կոչ է արել ԵՄ անդամ պետություններին ռազմավարական պահուստներ ստեղծելԵվրախորհրդարանը չի ճանաչել Վրաստանի խորհրդարանի և նախագահի օրինակարգությունը«Դա Հայաստանի ներքին գործն է»․ ԵՄ-ն հետևում է եկեղեցու շուրջ վերջին զարգացումներինՀայրենասեր լինելը հանցանք է համարվում. Գառնիկ ԴանիելյանԱյս պատմությունը Սամվելի մասին չէ, ոչ էլ՝ եկեղեցու. այս պատմության անունն է Հայկական հարց. ՄինասյանԵթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է, Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիականԱրցախից տեղահանված հազարավոր ընտանիքներ կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ՝ ունենալ սեփական անկյունՀարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի գնացքը հարվածել է խոշոր եղջերավոր անասունին, որը սատկել էՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԷՑ-ի պետականացման գործընթացըՀայաստանը զեկույց է ներկայացրել «դատական համակարգի անկախության ամրապնդման» վերաբերյալՊաշտոնական․ Արման Հովհաննիսյանը նոր ակումբ ունիՄանկապարտեզից 5 ամյա երեխա է հոսպիտալացվելԵՄ-ի գնահատմամբ՝ Հայաստանում դեռ քայլեր պետք է արվեն խտրականության բոլոր ձևերի վերացման համարԹուրքիայում PKK-ի շարժման էջը փակված էՄոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսում են ՌուսաստանիցԷրդողանը նշանակել է նախագահական ընտրությունների ժամկետըԵԱՏՄ երկրները թվայնացված փոխադրումներ կսկսենԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից
Մամուլ

Անկախ նրանից, որ Երեւանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում. Սուրեն Պետրոսյան

«Հրապարակ» թերթը գրում է

Երեկ լուսադեմին՝ ժամը 5-6-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Կիրանց գյուղում ծնունդով տավուշցի Վահե Ղազարյանի ղեկավարած ոստիկանական զորքը «Կոլցո» օպերացիա իրականացրեց` բիրտ ուժի կիրառմամբ Հայաստանի հյուսիս-արեւելյան դարպասի դռները բացելով թշնամու առաջ։ Տեղացիների պատմելով՝ սեւ եւ կարմիր բերետավորները «մաքրեցին» դեպի ականապատ դաշտեր տանող ճանապարհը եւ Կիրանցից մոտ երեք տասնյակ երիտասարդների բերման ենթարկեցին, որ չխանգարեն ականազերծողներին։ Ավելի ուշ լուր տարածվեց, թե հատուկ գործողություններ  են տեղի ունենում, եւ սահմանագծման, ականազերծման աշխատանքներ են իրականացվում: Չնայած երկրում այնպիսի քաոս է, որ ոստիկանությունը հերքեց ե՛ւ ծեծի ու բռնության միջադեպը, ե՛ւ «հատուկ գործողությունը»: Տավուշցի ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը կրկնեց նախորդ օրը Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե Կիրանց գյուղի 11 նշակետից 8-ի սահմանազատման աշխատանքները պետք է մոտ օրերս կատարվեն, 3-4 նշաձողի սահմանազատումը, բնակիչների պահանջով` սեփականության վկայականների ուսումնասիրության համար, հետաձգվել է։ Ղալումյանի խոսքով՝ գյուղացիների «դարդն»  իրենց 1-2 տան հարցն է։

Գյուղացիների պատմելով՝ ՆԳՆ ավելի քան հազար աշխատակից է տարվել Կիրանց՝ Հայաստանի տարբեր մարզերի տարածքային բաժանմունքներից, նախ փակել են գյուղ մտնող բոլոր ճանապարհները, որ ելումուտ չլինի, ողջ օրը Կիրանցը պահել շրջափակման մեջ, գյուղը մի քանի ժամով հոսանքազրկել են, ինտերնետային կապը գրեթե չի գործել: Իշխանությունները նման գործողություններով փորձել են վախի մթնոլորտ ստեղծել, հոգեբանական ճնշում գործադրել։ Չնայած ձերբակալված երեք տասնյակ կիրանցիները մինչեւ կեսօր ազատ արձակվեցին, սակայն ոստիկանական զորքը շարունակեց արգելափակել Կիրանց մտնող ճանապարհները, սկզբում անգամ կիրանցիներին թույլ չէին տալիս մտնել իրենց գյուղ, հետո որոշեցին, թե «պերսոնա նոն գրատա» են միայն Երեւանից եւ այլ վայրերից Կիրանց աջակցության մեկնածները, ինչպես նաեւ՝ Բագրատ սրբազանը, ով արդեն երկու շաբաթ է՝ միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում տեղացիների կողքին է: «Կոլցո» օպերացիայի ժամանակ նա Իջեւանում էր եղել եւ վերադարձել էր առավոտյան՝ լսելով  ոստիկանական վայրագությունների մասին։

Նշենք, որ Կիրանցում վերջին օրերին փաստացի երկու տեղում էին ճանապարհ փակում` միջպետական ճանապարհի գյուղամիջյան հատվածում, որտեղ վրան են խփել, տեղեկատվական կենտրոն է գործում, որտեղ են մշտապես սրբազանը, տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, մեկն էլ՝ դեպի դիրքեր տանող ճանապարհի սկզբնամասում, որտեղ բացառապես կիրանցիներն էին։ Միջադեպից հետո, երեկ գյուղացիների շրջանում տարաբնույթ խոսակցություններ էին ծավալվել, թե ինչպես է եղել, որ վրանային կետում չեն զգացել ոստիկանական շարժը գյուղում եւ չեն շտապել կիրանցիներին օգնության։

Այս եւ պայքարի հետագա ընթացքի վերաբերյալ մի քանի հարց տվեցինք քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին։

- Շուրջ 2 շաբաթ է՝ Դուք եւս գիշերում եք Կիրանցի փակ ճանապարհին, հերթապահություն է այնտեղ իրականացվում, ինչպե՞ս չեք զգացել, որ ոստիկանական զորք է մտցվել գյուղ, եւ չեք շտապել աջակցության։

- Չեմ կարծում՝ ինչ-որ մեկը կարող է զգացած լինել այդ անցուդարձը, որ ճիշտն ասեմ, շատ ուշ ժամի՝ երեւի գիշերվա 3-ի կողմերը հանդիպում ունեինք Իջեւանում եւ չենք էլ իմացել՝  շարժ կա, չկա, մեզ առավոտյան շուտ են տեղեկացրել, ու շտապել ենք։

- Ովքե՞ր են մասնակցել այդ հանդիպմանը` սրբազանը, Գառնիկ Դանիելյանը նույնպե՞ս մասնակցել են, ի՞նչ հանդիպում էր։

- Այո, մենք միասին ենք եղել, սրբազանն էլ այնտեղ չի եղել, այնպես չի եղել, որ մենք վերեւում ենք եղել` չիմանալու կամ չտեսնելու ենք տվել, բոլորս միասին Իջեւանում ենք եղել։

- Ո՞ւմ հետ էր հանդիպումը։

- Ներքին քննարկում էր՝ հետագա գործողությունների հետ կապված։ Մենք մինչեւ ուշ ժամն Իջեւանում ենք եղել` քննարկումների համար: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում միշտ ենք այդպես անում, այնպես չէ, որ միայն երեկ ենք գնացել Իջեւան, երբ ճանապարհին հանգիստ ռեժիմ էր, մարդիկ մեքենաներում քնում էին, մենք դուրս ենք եկել՝ քննարկումներ ունենալու։

- Իսկ տեղի ունեցածից հետո պայքարի շարունակությունն ինչպե՞ս եք տեսնում, կիրանցիներն ամեն ինչ ավարտված չե՞ն համարում, որովհետեւ արդեն ականազերծման աշխատանքներ են իրականացվել։

- Չեմ կարծում, թե ամեն ինչ ավարտված է, ովքեր պատկերացնում են, թե ինչ է տեղի ունենում, գիտեն, որ ամեն ինչ նոր է սկսվում, կապրենք՝ կտեսնենք։ Այս ամենը նմանվում է պետական ահաբեկչության, այս ամեն ինչին ընդամենը ճիշտ առաջնորդություն է պետք` մաքուր, բովանդակային առաջնորդություն, եւ ամեն ինչ հաջողվելու է։

- Ո՞վ պետք է այդ առաջնորդությունն իրականացնի` սրբազա՞նը։

- Անձի հարց չէ, անընդհատ մեկ հոգու են ուզում վերագրել, որովհետեւ ուզում են շարժումը փչացնել, սա օրգանական եւ բնական ծնված շարժում է, պետք չէ վերագրել մեկ մարդու ու հետո փորձել արանքից հանել։ Այդպես չէ։ Տավուշում, Երեւանում, ամենուր չեք պատկերացնի` ինչքան հասունացած է վիճակը, եւ բոլորը սպասում են կայծի, իսկ իրենց պահվածքն ընդամենը վախի դրսեւորում է, դուք հասկանո՞ւմ եք՝ ամեն քաղաքացու համար հարյուր ոստիկան էր բերվել: Սա նշան է, որ վախեր ունեն, ուզում են ամեն ինչ անել, որ Երեւան չհասնի շարժումը, բա եթե ամեն ինչ նորմալ է, դուք վերահսկում եք իրավիճակը, ինչո՞ւ եք այդքան մարդու դեմ հարյուրավոր ոստիկաններ հանում, վայրագությունների գնում, ջարդուփշուր անում՝ անչափահաս, կին, երեխա, ոչինչ հաշվի չեն առնում։ Որովհետեւ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, անկախ այն հանգամանքից, որ Երեւանում թվացյալ բնականոն կյանք է, բոլորը սրճարան են գնում, բայց մարդիկ շատ լավ գիտեն, այնպիսի տրամադրություններ են, որ մարդիկ մի կայծի են սպասում, իրենց թվում է՝ խեղդում են բնում այս գործընթացը, բայց չեն հասկանում, որ այդ ժամանակը վաղուց բաց է թողնվել։

- Ինչպե՞ս եք տեսնում պայքարի շարունակությունը, մնալու եք Կիրանցո՞ւմ։

- Այս պայքարն արդեն առաքելություն է, որը նոր, ավելի