«Սա կեղծիք է, լուրջ մի ընդունեք»․ մեդիափորձագետը ահազանգում է Միրզոյանը Սիյարտոյին ներկայացրել է Բաքվի հետ համաձայնագրի ստորագրման համար խորհրդակցելու առաջարկը Սպիտակցի Հայկոյի որդին արդարացվեց Հայ եմ, ո՞նց կարող եմ վստահել այս իշխանությանը, համախմբվել ու այս իշխանությանը շուտ վռնդել է պետք (տեսանյութ) ԵԱՏՄ-ում շարունակել են աճել բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները Միրզոյանը և Լավրովը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում Հայաստանի կողմից ուղարկված 80 տոննա հումանիտար օգնությունը հանձնվել է Հալեպի նահանգապետարանին
Իրանի ԱԳ նախարարը ժամանեց Հայաստան
Սահմանը բացվել է ՀՀ-ից Սիրիա հումանիտար բեռ հասցնելու նպատակով. Անկարան հերքել է Բաքվի պնդումները Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար Փաշինյանը պետք է հեռանա․ Չենք վստահում ՔՊ-ին․ ՈՒՂԻՂՍրանց ձայնը, կանացի պահվածքը… էսպիսի տղուն կարելի՞ էր պետության ղեկավար դնել (տեսանյութ) Տարոն Մարգարյանը կոչով դիմել է ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներին Թե բա ինքնիշխան ենք դառնում, ողբամ ձեր բերած «ինքնիշխանությունը»՝ վիլայեթացումը․ Շարմազանով
Միրզոյանը և Լավրովը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առաջընթացը
Մարտի 25-ին՝ ժամը 10։00-ից, հոսանքազրկումներ կլինենԱպրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը3 օրում 23 վթար է գրանցվել, 2 մարդ մահացել է, 25-ը՝ վիրավորվելԿոբիաշվիլիի թիմը իրականացրել է արմատական բարեփոխումներ. Ռոբերտ ԱրզումանյանՕդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանաԻսրայելը շարունակում է Գազայում սպանել հիվանդներին և փախստականներինՍևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ովԱԺ-ի նորակառույց սրճարանը, որի վրա 11,5 մլն դրամ էր ծախսվել, նորից նորոգում ենԱԳ փոխնախարարը չգիտի՝ ի վերջո «խաղաղության» փաստաթուղթը պայմանագի՞ր է, թե՞ համաձայնագիրԴոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել ենՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել 0,05 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Փաշինյանի «հատիկ առ հատիկը»Լոս Անջելեսից վերադարձող քաղաքացին հայտնաբերել է, որ իր պայուսակից գողացել են 9 հազար 500 ԱՄՆ դոլարԲողոքի ցույցերը Թուրքիայում շարունակվում են. կա ավելի քան 1000 ձերբակալված, որոնց թվում՝ լրագրողներԴուք ո՞վ եք, որ առանց մեզ հարցնելու «մեր ու ձեր» եք անում՝ մեր Սարիկը, ձեր Լևոնը․․․ լո՞ւրջ․․․ դու ո՞նց կարաս մերը լինես, գյումրեցունը լինես․ ձեր տեսակը ծախվող է․ Լևոն Հարությունյան (տեսանյութ)Հայտնի է, թե ինչ թեմաներ են քննարկում Էր Ռիադում ԱՄՆ-ն և Ռուսաստանը
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս
Երևան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն դպրոցի երկու աշակերտուհու նկատմամբ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնելՍիրիայում ՀՀ դեսպանը Հալեպի փոխնահանգապետին է հանձնել Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունըԵվրոպան Իրանին խոստացել է ազդել ԱՄՆ-ի վրա՝ պատժամիջոցները չեղարկելու համար. Իրանի ԱԳՆ ղեկավարՀասմիկ Ավագյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար․ նա համակարգելու է սպորտի ոլորտըՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է սահմանային Արավուս գյուղՀայ երկրպագուների նկատմամբ անհարգալից պահվածքի պատճառով վրացի ֆուտբոլասերները կարող են որակազրկվելԻ՞նչ է Փաշինյանը զիջել Ադրբեջանին. Սաղաթելյանի պատասխանը` փաստերով
Լոռու մարզում աջ դաստակի շրջանում ջերմային այրվածքով հիվանդանոց է տեղափոխվել 1-ամյա երեխա
Հռիփսիմե Ջեբեջյանը ստորագրահավաք է նախաձեռնելԽոշոր հրդեհ Մոսկվայի կենտրոնում (տեսանյութ)Քաղաքապետարանը խոստանում է կտրված ծառերի փոխարեն նորերը տնկել, բայց առայժմ միայն խոստանում է
Այսքան ժամանակ լռել եմ, բայց էլ չեմ լռելու, որովհետև դուք մեր ֆուտբոլը քանդում եք. Արաս Օզբիլիս (տեսանյութ)
Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը շարունակվում է. ԿԳՄՍՆԿցանկանայի ներողություն խնդրել մեր հարևան ժողովրդից՝ մեր քաղաքացիների անպարկեշտ պահվածքի համարՊահանջում ենք՝ Արայիկ Հարությունյանը իջնի, թղթի վրա ժամկետ ասիԳազամատակարարման պլանային դադարեցում Շիրակի մարզի որոշ բնակավայրերում՝ մարտի 25-ին, Առինջի որոշ հասցեներում՝ մարտի 26-ինԻսրայելը uպանել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկինՀայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցակիցն ԱԱ-ի ընտրական փուլում Պորտուգալիան էԱրայիկը, «աբիժնիկն» ու աստվածաբանը. Հայկ Դեմոյան
Հասարակություն

Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2024 թվականի ապրիլի 23-ին ժամը 11:00-ի, 12։10-ի, ապա նաև 15։50-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում, ճանապարհի փակման իրականացվող ակցիաների շրջանակներում, մի խումբ անձանց մասնակցությամբ առերևույթ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև գույքի վնասման և ֆիզիկական ներգործության  առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՔԿ փոխանցմամբ, իրականացված քննչական, վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցավոր արարքներ կատարած մի խումբ անձանց ինքնությունը, ինչպես նաև՝ վարույթի համար էական նշանակություն ունեցող մի շարք կոնկրետ հանգամանքներ։

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Տավուշի մարզում իրականացվող ակցիաների շրջանակներում բազմաթիվ անձինք 2024թ. ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, տևական ժամանակ արգելափակել են միջպետական ճանապարհահատվածը՝ խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը։ Դրա հետ կապված նշված տարածք են եկել 54-ամյա Յ․ Հ․-ն և  և 31-ամյա Հ. Կ.-ն։  Յ․ Հ․-ի և ճանապարհն արգելափակած անձանցից Ք․ Ա․-ի միջև վեճ է սկսվել ճանապարհը բացելու հարցի շուրջ։ Ք․ Ա․-ն, նրա որդին՝ Վ․ Ա․-ն և այլ անձինք,  իրենց անձի ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, իր հետ վիճողների և այլ ներկաների մոտ վախ առաջացնելու նպատակով, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքով թույլ են տվել խուլիգանական արարքներ, որոնց ընթացքում Ք․Ա․-ն հարվածել է Յ․ Հ․-ին և ստիպել հեռանալ այդտեղից:


Այնուհետև՝ ժամը 12:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Երևանյան փողոցում ճանապարհը փակած քաղաքացիներին իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է Ռ․ Ս․-ն՝ փորձելով անցնել այդ հատվածով, սակայն հավաքվածները թույլ չեն տվել առաջ ընթանալ, իսկ Ք․ Ա․-ն, իր անձի առավելությունները հերթական անգամ ցույց տալու նպատակով, հարակից տարածքից վերցրել է փայտ և հարվածել հիշյալ ավտոմեքենային՝ ստիպելով վերջինիս հետընթաց կատարելով հեռանալ այդտեղից:

Նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Յ․ Հ․-ն մեկ այլ անձի՝ Կ․ Մ․-ի և չպարզված այլ անձանց հետ, իրենց առավելություններն ընդգծելու նպատակով գնացել են Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում հավաքված՝ ճանապարհը փակած անձանց մոտ, մոտեցել Ս․ Ա․-ին և իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, սկսել են հայհոյանքներ և  անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել Ս․ Ա․-ի և նրա կողմնակիցների հասցեին: Դրանից հետո երկու կողմերը սկսել են քաշքշել միմյանց, հայհոյանքներ հնչեցնել՝ արհամարհելով տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջները:

Խուլիգանական գործողությունները դադարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների միջամտության արդյունքում:

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ նկարագրված առերևույթ խուլիգանությանը մասնակցած՝ ինքնությունը պարզված 6 անձանց՝ մասնավորապես՝ մի կողմից Յ․ Հ․-ի, Կ․Մ․-ի, Հ․Կ․-ի, մյուս կողմից՝ Ք․Ա․-ի, Վ․Ա․-ի և Ս․Ա․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալել նշված 6 անձանց։ Արդյունքում, նրանցից 5-ը՝ Կ․Մ․-ն, Հ․Կ․-ն, ինչպես նաև Ք․Ա․-ն, Վ․Ա․-ն և Ս․Ա․-ն ապրիլի 27-ից-28-ին ձերբակալվել են։ 

Նրանց ներկայացվել է մեղադրանք։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանցից 4-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ Կ․Մ․-ն, Հ․Կ․-ն և Վ․Ա․-ն կալանավորվել են, իսկ Ս․Ա․-ի նկատմամբ ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն՝ համակցված գրավի և բացակայելու արգելքի հետ։ Դատարան միջնորդություն է ներկայացվել նաև ձերբակալված Ք․Ա․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։  

Նախաքննությունը շարունակվում է, անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվում են՝ առերևույթ խուլիգանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու, բոլորի արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով։