Ռուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատմել է, թե ինչպես է որոշում կայացվել դուրս բերել ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
«Զորքերի մնալու ժամկետը հինգ տարին էր՝ երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերից ոչ մեկը դեմ չլիներ։ Զորքերը դուրս բերելու որոշումը նախկինում կայացվել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև խորհրդակցությունների հիման վրա։ Ադրբեջանը միշտ հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին: Իսկ մեր դիրքորոշումն այն էր, որ եթե գրված է 2025-ի նոյեմբեր, ուրեմն պետք է լինի 2025-ի նոյեմբեր։ Բայց միևնույն ժամանակ և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը հստակ հասկացան, որ կարող են ավելի վաղ հեռանալ, բայց նորից ասեմ, որ սա համատեղ որոշում էր, և այս որոշումը, կարծում եմ, միայն ամրապնդեց ռուս-ադրբեջանական հարաբերությունները»,- նշել է Ալիևը: