Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի
Երևանում այսօր իրականացված ակցիայի ընթացքում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել վեց քաղաքացի՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։ ՀՀ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ Հանրապետության Հրապարակի մոտից 1 անձ է բերվել ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար։
Իսակովի պողոտայում տեղի ունեցած ակցիայից 5 անձ է բերվել՝ կրկին նույն հիմքով։