«Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը քաղաքական նոր բևեռ են ուզում ձևավորել. «Հրապարակ»Փաշինյանի թիմն անհանգստացած է նրա առողջական վիճակով` շատ ցրված, գրեթե ցնորված վիճակում է, ամբողջ օրը հեռախոսի մեջ է. «Հրապարակ»Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի. «Հրապարակ»ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա. «Ժողովուրդ»«Գրուպպա պադդերժկի» է հետը պտտեցնում, խմբի ղեկավարն էլ Ալեն Սիմոնյանն էր, որն ասես Փաշինյանի հարսնաքույրը լիներ. «Հրապարակ»Իշխանությանը չի հաջողվի այս նստաշրջանում անձեռնմխելիությունից զրկել երկու ընդդիմադիր պատգամավորներին. «Ժողովուրդ»2026-ի ընտրություններին ընդառաջ Փաշինյանը հաստատել է` պետք է «ազատեն» ճանապարհը. «Ժողովուրդ»Հայտնի է` երբ կմեկնարկեն արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումներըՈվ կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ»Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունըԻրանը հրթիռային հարձակում է գործել Իսրայելի ուղղությամբ
Շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Հայ Առաքելական Եկեղեցու կողքին
Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումն ակնհայտ ապօրինի է, բողոքարկելու ենք (տեսանյութ)
Սամվել Կարապետյանը կալանավորվեց
ԱԷՄԳ-ն Իրանի միջուկային զենքի ծրագրի վերաբերյալ ապացույցներ չի տեսելՄեր զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանին․ Ռումինիայի հայոց ԹեմՀայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում իրականացվել են կահավորման զգալի աշխատանքներՀունգարիայում ՀՀ դեսպանը ավարտում է դիվանագիտական առաքելությունըԹշնամին սահմաններից դուրս չէ, սա պատերազմ է ոչ թե Եկեղեցու, այլ՝ Աստծո դեմ․Տեր Գրիգոր աբեղա ՄինասյանՍամվել Կարապետյանի դեմ իշխանության գործողությունը հարված է մեր ազգային ինքնության դեմԱրագածոտնի մարզում ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավորՀՀ կառավարությունն օգնել է Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին՝ վերադառնալ հայրենիքԻրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարարԻրանին հաջողվել է վերահսկողություն ձեռք բերել Իսրայելի երկնքի վրաԱմբողջովին կիսում եմ Սամվել Կարապետյանի մտահոգությունն ու տեսակետը, աջակցում բարերարին. ՀայրապետյանՀրատարակվել է Արամ Ա Վեհափառի նոր գիրքըԿրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետՁերբակալվել է Տաթև գյուղի վարչական ղեկավարը. ի՞նչ կապ ունի քույր և եղբոր ծեծի հետ․ «Հետք»ՀՀ իշխանություններին հաջողվեց ձերբակալել Կարապետյանին, ում նկատմամբ Բաքուն է հետախուզում հայտարարելԿիրկորովը աջակցություն է հայտնել Սամվել ԿարապետյանինՍամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունն ավարտվեց, դատարանը հեռացել է որոշում կայացնելու (տեսանյութ)Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ,նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է. Դավիթ Համբարձումյան«Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանում և ՀՀ-ում նախաձեռնություններըԱմեն ինչ շատ պարզ է՝ Թեհրանը պետք է հանձնվի․ ԹրամփԵԱՏՄ-ն Հայաստանին դիմադրողականություն է հաղորդում իրանա-իսրայելական հակամարտության ֆոնինԿասեցվել է նաև Կարապետյանին պատկանող Տաշիրի կաթի գործարանի գործունեությունըԻրանի բանակցող պատվիրակությունը կառավարական ինքնաթիռով վայրէջք է կատարել Օման«Պիցցա Տաշիր»-ի ևս մեկ մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել էԿատարյալ սերը երկյուղ չունի. Գրիգոր ՏաթևացիԿառավարության նիստը տեղի կունենա հունիսի 20-ինԶախարովան կրկին իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին, հիշեցրել Փաշինյանի անցյալըՆոր նվիրատվություն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինԹրամփը մերժել է Պուտինի առաջարկը՝ միջնորդել իսրայելա-իրանական հակամարտությունումՓաշինյանը վախենում է այն ամենից, ինչ կարող է հիշեցնել պատմական արմատ, շարունակություն, արժեք«Նախարա՛ր ես, արի՛, անհետ կորածների հարազատների վիճակը նայի, ԱԺ ում լացում էիր»․ ծնողները՝ Գալյանին (տեսանյութ)ՆԳՆ նախարարի հրամանով աղմկահարույց քրեական գործեր բացահայտած փոխգնդապետը նոր պաշտոն է ստացելՎրաստանից արտաքսվել են 25 օտարերկրացիներ, նրանց թվում Հայաստանի քաղաքացիներ կանԹուրքիան իր դեսպանն ունի ՀՀ-ում, այնտեղից են ասում՝ պայքարե՛ք Հայ եկեղեցու դեմ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)
Հասարակություն

Ինձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը. 

«Ինձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու ճակատագրիդ ողբերգական էջերը, ասում են՝ անցիր, մի հիշի, ասում են՝ ընկերություն արա քեզ ոչնչացնողի հետ, որը հիմա ավելի է պատրաստված ու ավելի կազմակերպված ատելությամբ է սպասում իմ բթացմանը:

Ասում են՝ դե, արժանի չես Հայրենիք ունենալուն, որովհետև սխալվել ես, որովհետև, հա, սխալվում ես, ասում են հայը առևտրական է ու փողի մեռած, լավ գործ կանի թշնամու հետ, դու ինչի՞ ես խառնվում, ասում են տկար է հայ ժողովուրդը ու անջատ-անջատ եղած:

Ասում են՝ էլ սփյուռք չկա, հայաստանցին էլ ուրիշի երկիրն է հա ընտրում, դատարկ երկիրը հանձնում են, հային պետք չի, ասում են՝ ի՞նչ ես գլուխդ հա դարդի տակ դնում, ապրի էլի էն քիչ մնացած տարիներդ, կես դարդ անցավ արդեն, մի քիչ էլ ձգի, ասում են մեր ողբն է մեզ հա խանգարում ապրել, հենց մոռանանք ցավոտ օրերը՝ ընտիր կապրենք, ասում են հայերը ընտրյալ ժողովուրդ են, հետո էլ ասում են՝ հավես չկա էլ պայքարելու, ուֆֆ, գնամ երկրից հանգիստ ապրեմ:

Ասում են՝ հա ստատուս ես գրում, իբր ինչ, էնա, 2013,16,17, 2020-ի գրածներդ կարդա, բան չի փոխվել, ասում են բա ինչի՞ առաջ չէիր գրում, ասում են՝ այդ հողերը մերը չէին, ասում են, իսկ ես շարունակում եմ գրել, գործել, հավատալ ու հիշել:

Մեր բոլոր ամրոցներից հիշողության ամրոցն է միայն, որ չի ընկել. ամուր պահեք, ձեր ցավը տանեմ, ամուր ու վառ պահեք էդ ամրոցը, եկեղեցու պատարագն Է հիշողության էդ ամրոցը, աղոթքն է, մեր մոր պատմածն է գաղթի ճամփի իր պապերից:

Ցեղասպանության հուշահամալիրում ներկա հայն է այդքանից հետո ապրող հայը, հիշող ու պահանջատեր հայը, ոչ թե ծնկած ու իրավունք մուրողը, Հայաստանի օրով ու արևով ապրողն է էս «ասում են»-ների շղթան քանդողը:

Ծիծեռնակաբերդ ծաղիկ բերող երեխեն, դպրոցում՝ «Մասիս սարն եմ սիրում» ասողը, ամեն օր պայքարող, մահով անմահացած, իր լեռը պահողը, իր հայությունից չհոգնողը, էն թերի մեկին հետևից տանողը, չհուսահատվողը, ճշմարտության աչքերին նայելուց չվախեցողը, տո հա՜, նորից սխալվելով, բայց իր արածն ուղղողը, իր նեղ շահերից դուրս եկողը, քաղաք-ն անջատական բաները մի կողմ դնողը,
հանունի համար հիշողն ու իրագործողը: 

Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք. սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ:

24.04.2024-ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը, ես հավատում եմ»: