Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա ՄԱԿ-ում Գազայի մասին խոսելն անիմաստ է. Պաղեստինի դեսպանԸստ Պետդեպի՝ ՄԻՊ գրասենյակը անկախ և արդյունավետ պաշտպանություն է ապահովում Ազատություն քաղբանտարկյալներին․ իրազեկման ակցիան շարունակվում է Գազ չի լինի Երևանում և մի քանի մարզերում Երևանում մեկնարկեց ֆուտզալի Չեմպիոնների լիգան. հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը Փաշինյանը Սինանյանին 7 օրով գործուղում է Իտալիա Կադաստրով հողիս մոտ չեն թողնում. Կիրանցեցի կնոջ ունեցվածքը հանձնում են թշնամուն (տեսանյութ) Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ կա վիրավոր Բուլղարիայի հայկական համայնքը իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի կառավարությանը ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել շաքարավազի արտահանման վրա․ Հայաստանը բացառությունների շարքում է Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ մանրամասներ ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված Քաղաքապետարանից հայտարարում են՝ Շենգավիթի բակային տարածքը ազատվում է ապօրինի կառուցված ավտոտնակներից (տեսանյութ) Դեսպան Քվինը Մամուլի ազատության օրվա կապակցությամբ խոսել է ժողովրդավարությունից ԱՄՆ-ը որևէ նշան չի տեսնում, որ ՀԱՄԱՍ-ն ակտիվորեն պատրաստվում է հարձակվել զինվորականների վրաԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո Կիրանցը «ազատագրվել է սև բերետներից». ՈՒՂԻՂԱննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ մանրամասներ․ Irakanum.am Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ, հոսպիտալացվածներ Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ մանրամասներ․ «Ազատություն» Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ Քննարկել են՝ ինչպես պաշտպանել Սևանա լճի, Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսները Ինչ կազմով է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում Թուրքիա Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան Կիրանցը փաստացի գրավվել է ՀՀ ոստիկանության զորքերի կողմից. սա հանցագործության հատկանիշներ ունի (տեսանյութ) Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր Հովիկ Աղազարյանի որդու ընկերությունն է մատակարարել Արարատի համայնքապետի 45 հազար դոլարանոց մեքենան (տեսանյութ)
Այսօր Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՀՀ ՊՆ
Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում Սիսիանում 14-ամյա տղան նռնակ է գտել, տեղի է ունեցել պայթյուն․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում դեպքից «Դա կապրիզ չի»․ ինչո՞ւ Վարդապետյանը չի հանդիպում զոհվածների ծնողների հետ (տեսանյութ)Մայիսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունըՈւսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբՀակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները․ դատախազԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել էԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՊաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազԲալթյան երկրներում նկատվել են Ուկրաինայի զինված ուժերում կռված և սպանված վարձկանների գերեզմաններԴե որ պատերազմում պարտության պատճառներից խոսացիր, թվարկենք իրական պատճառները. ադրբեջնագետը` Աննա Վարդապետյանի հայտարարության մասին (լուսանկար)Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել (տեսանյութ)Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջԿարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել
Հասարակություն

Ցեղասպանումը և հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարություն

Հայոց Ցեղասպանության նահատակների ոգեկոչումը, հատկապես այս տարի, առանձնահատուկ բովանդակություն եւ իմաստ ունի: Այս մասին հայտրարություն է տարածել Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) քաղաքական ղեկավարությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հայ ժողովրդի նորագույն պատմությունը հերթական անգամ դաժանագույն կերպով ապացուցեց, որ պատմությունից դասեր չքաղողը դատապարտված է նրա դառնությունն ու արհավիրքը վերապրելու՝ բազմապատկված ծավալով:

Արցախին եւ Արցախի հայությանը պատուհասած դժնդակ զարգացումները՝ հայրենազրկումն ու բռնագաղթը եկան անվիճելիորեն փաստելու, որ ազգի գոյությանը եւ գոյատեւմանը սպառնացող մեր դարանակալ թշնամիների նպատակներն ու գործողությունները՝ ցեղասպանումը եւ հայրենիքի բռնազավթումը, որպես գերակա ու մնայուն քաղաքականություն՝ ոչ միայն շարունակվում է, այլեւ նոր թափ եւ հետեւողականություն է ստանում։

Զուգահեռաբար ու գրեթե համաժամանակյա մեր ժողովրդի մեջ գլուխ են բարձրացրել պետական - դիվանագիտական եւ քաղաքական - հասարակական գործընթացների վրա արմատապես ազդելու ու դրանք տնօրինելու հնարավորություն ստացած հայանուն այն տարրերը, որոնց համար Հայաստանն ու Հայ Ժողովուրդը, նրա հողը, պատմությունը, ինքնությունը եւ տեսլականը գրոշի արժեք իսկ չունեն:

Հայաստանի Հանրապետութեան ներկայիս գործող վարչախումբը, պայմանավորված՝ ե՛ւ իր ներքին համոզումներով, ե՛ւ թելադրված արտաքին ուժերի կողմից, մեր ազգային ինքնության աղավաղումը, պատմության, մշակույթի, գիտության ու կրթության եղծումը, ազգային բարոյականության այլասերումը եւ հոգեբանության աղճատումը, որդեգրել են որպես իրենց կործանարար գործունեության անշեղ ուղեգիծ, որը ազգային - պետական կենսագործունեության համարյա բոլոր ոլորտներում, ամենօրյա հերթականությամբ դրսեւորվվում է տեսանելի եւ շոշափելի ապացույցներով:

Բնականաբար, վերոնշյալ համոզումներով եւ նպատակներով առաջնորդվելով, նրանք ոչ միայն չեն կարող ըմբռնել եւ գնահատել հայրենիք հասկացության իմաստը, նրա հողի սրբությունն ու արժեքը, նրա պատմության անքակտելի շաղկապումը ներկայի եւ ապագայի հետ, այլեւ թեթեւ ձեռքով եւ առանց խղճի դույզն ինչ խայթի, առուծախի առարկա են դարձնում հայապատկան տարածքները:

Նրանք, այսքանով իսկ չբավարարվելով, իրենց լկտիությունը հանդգնում են հասցնել այն աստիճանի, որ հիմա էլ, այլեւայլ թվաբանական աճպարարություններ ու սադրիչ մտավարժանքներ հրապարակ նետելով, փորձում են ուրանալ եւ մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը, չեզոքացնել դրա միջազգային հնչեղությունը եւ կշիռը, վարկաբեկել ու բեկանել Հայ Ժողովրդի՝ հանուն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման եւ հատուցման մղվող արդարացի պայքարը։

Թող իրենց ու իրենց բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝

ՉԵ՛Ք ՀԱՋՈՂԻ։

Որքան էլ այսօր, Հայությունը՝ Հայաստանում եւ  Սփյուռքում, բազմատեսակ եւ բազմաթիվ հանգամանքների եւ դժնդակ պայմանների բերումով ընկղմած լինի հուսահատության եւ ընկճվածության ալիքների մեջ՝ ՉԵ՛Ք ՀԱՋՈՂԻ:

Որքան էլ զանազան ու զարմանազան հնարքներով, մեքենայություններով եւ ձեռնածություններով, ժամանակավորպես մոլորեցնեք ու ապակողմնորոշեք Հայության զգալի զանգվածներին ՉԵ՛Ք ՀԱՋՈՂԻ:

ՉԵ՛Ք ՀԱՋՈՂԻ՝

Որովհետեւ, Հայ ժողովրդի ծոցից միշտ էլ պիտի դուրս ժայթքեն՝ Սողոմոն Թեհլիրյաններ եւ Գուրգեն Յանիկյաններ:

Որովհետեւ, Հայ Ժողովուրդը միշտ էլ պիտի ծնի՝ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի անձնազոհ դյուցազուններ:

Ուստի՝ ՉԵ՛Ք ՀԱՋՈՂԻ:

Եւ հիշե՛ք՝ ՈՉ ՈՔ ԵՒ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌՑՎՈՒՄ:

Հարգա՜նք եւ խոնարհում՝ Հայոց Ցեղասպանության սրբադասված մեկուկես միլիոն նահատակների հիշատակին: Հարգա՜նք եւ խոնարհում՝ Արցախյան Ազատամարտի, Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության, ինքնիշխանության եւ անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած ու զոհաբերած բոլոր հայորդիների անմոռաց հիշատակին:

Հարգա՜նք եւ խոնարհում՝ բռնագրավված Հայրենիքի ազատագրության պայքարի ճանապարհին նահատակված հայորդիների մշտափայլ հիշատակին: Պայքարը շարունակվում է։ Պայքարը պիտի՛ շարունակվի:

Հաղթանակը մե՛րն է: