Սարսափի «աչքերը». Նիկոլ Փաշինյանին նորից հաջողվեց հայի արյուն թափել․ «Փաստ» 7 մլն դրամանոց մեքենա, 5 մլն դրամ բանկային մնացորդ. Ժաննա Անդրեասյանի հայտարարագրի հետքերով․ «Ժողովուրդ» Բա ասում էիր՝ փշալարերը ժանգոտվելու են․ «Հրապարակ»Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը տեղի է ունեցել առանց նախազգուշացմանԱրշակ Կարապետյանի կուսակցությունը նոր համագումար կհրավիրի․ «Փաստ»Ոստիկանությունը կիրառել է Զարյա-3, ՌԳԵ-60ՍԴ եւ այլ հատուկ միջոցներ․ Արտակ ԶաքարյանԿառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը տեղափոխվել է ուրբաթ․ սա նշանակում է, որ օրակարգ թելադրողը մենք ենք․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բաղրամյան պողոտայում ոստիկանները լուսաձայնային նռնակները հատուկ կիրառել են տեղում աշխատող լրագրողների ու օպերատորների դեմ․ news.am-ի օպերատոր Վազգենի ոտքն են կոտրել (տեսանյութ)Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 անձ. 85-ը դուրս է գրվել. ԱՆՈրոշ դիպուկահարների համար է նախատեսված մասնավոր խանութի փամփուշտի խոշոր խմբաքանակը․ «Ժողովուրդ» Փաշինյանի անվտանգությունը շարունակում են ուժեղացնել․ «Հրապարակ» ԲԴԽ նախագահը կհաղթի՞, թե՞ Աննա Հակոբյանի ընկերուհինՊոկել-տարել են Աբրահամ Գասպարյանի ոսկե շղթան, հեռախոսը, դրամապանակըՈ՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանը՝ կախվածությունը ներմուծումի՞ց, թե՞ արտահանման ծավալների աճը. «Փաստ»Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են կառավարություն (տեսանյութ)
Այս գործողությունների լիիրավ պատասխանատուն Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանն է. ՀՀԿ ԳՄ
Իսրայելական ուժերը սպանել են «Հեզբոլլահի» ամենակարևոր հրամանատարինԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Միլիարդատերերը խաղադրույքներ են կատարում Թրամփի օգտին. BloombergԱբրահամ Գասպարյանին հոսպիտալացրել են․ ուղեղի ցնցում և սալջարդներ ունի Պատռել են Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի կապան, նրան ձերբակալում են Բագաժնիկով ինքն է գնալու, թող մտածի ինչ կեղծամով է փախչելու Հայաստանից. Սրբազանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) ՄԻՊ-ը աշխատակազմի հետ տեսակցում է հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցերը 22։15֊ի դրությամբ բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան Շարժման անդամներն շարժվում են կառավարության շենք․ ՈՒՂԻՂԱմբերդ գյուղի դպրոցի մոտ կրակոցներ են հնչել. կա զոհ Առավոտյան` ժամը 10։00-ին, Կառավարության շենքի մոտ ենք մեկ մարդու պես լինում. Սրբազան (տեսանյութ) Ոստիկանները անցան կտրուկ քայլերի, երբ Փաշինյանը նրանց արարքները հովանավորող հայտարարություն արեց Մեկ է` այդ աթոռին հրաժեշտ են տալու, ՀՀ-ն ու Արցախը այս վիճակին հասցնելու համար պատասխան են տալու (տեսանյութ) Շուտով գնալու ենք Կառավարության շենք. Բագրատ Սրբազանը՝ քաղաքացիներին 21:00 դրությամբ` Բաղրամյանի պողոտայից 86 քաղաքացի է բերման ենթարկվել Առևանգել են Սուրեն Պետրոսյանին․ նրան տարել են անհայտ ուղղությամբ Ժողովրդի քվեով ընտրվածը ո՞ւր ա, ուր ուզում ես՝ փախի, կգանք, ասում են՝ բունկերում ա․ Սրբազան (տեսանյութ) ՆԳՆ-ն հայտնում է՝ վնասվածք են ստացել նաև ոստիկանության ծառայողներ ՔԿ-ն ցույցերի կապակցությամբ հաղորդում է վարույթ նախաձեռնելու մասին Փաշինյանը լքում է ԱԺ-ն մեծաքանակ թիկնազորի ուղեկցությամբ (տեսանյութ) Այս պահին 7 մարդ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց Մարդու ձեռքը կտրված, ընկած էր կողքին, նոր «Մարտի 1» ե՞ք ուզում. Գրիգորյանը` Փաշինյանին (տեսանյութ) Փաշինյանը զանգել է ՆԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին Բաղրամյան պողոտայի իրադրության մասին տեղեկանալու համար «Շտապօգնության» մեքենաներ են ժամանել, քաղաքացիները վիրակապում են կիրառված նռանակից տուժածի ոտքը (տեսանյութ) «Լռե’ք», «Կարգի հրավիրե’ք ձեզ». ԱԺ-ում կրկին լարված է (տեսանյութ) Թուրքերի հետ տենց կռիվ տայիք, արա. ոստիկանությունը շարունակում է լուսաձայնային նռանկներ կիրառել (տեսանյութ) Նոր կադրեր՝ ԱԺ խայտառակությունից, լրագրողներին ուժով դուրս են հանում (տեսանյութ) Ինչպես է ՔՊ-ականը մեջքից հարվածում Սեյրան Օհանյանին (տեսանյութ) Գերլարված իրավիճակ. ոստիկանները հրում են պատգամավորներին և թույլ չեն տալիս մտնել ԱԺ շենք (տեսանյութ) Ոստիկանների գործողությունների արդյունքում տուժել են AlphaNews-ի լրագրողը և օպերատորը Ամբողջ ԱԺ-ում դիմակավորված մարդիկ են, աղետի գոտին թողել, եկել են թուքրին սպասարկողին են պահում (տեսանյութ) Որ ուզենայի՝ կասեի գցեք բագաժնիկը, բերեք, հանդիպեմ. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի մասին (տեսանյութ) Աբրահամ Գասպարյանին խոշտանգել են, սա է այս վախկոտի ինքնաարտահայտման դեմքը. Սրբազան (տեսանյութ)
Մամուլ

Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ժողովրդավարական և իրավական պետությունը ենթադրում է օրենքի ու իրավունքի գերակայություն, ինչն էլ նշանակում է այնպիսի պետական կարգ, որի դեպքում պետական գործունեության համար օրենքը ճանաչվում է որպես բարձրագույն նորմ: Բայց այլ հարց է նպատակ հռչակելը, մեկ այլ հարց՝ իրականում տեղի ունեցող գործընթացները։ ՀՀ գործող իշխանությունների ամենանախընտրած թեմաներից մեկը հենց ժողովրդավարությունն է։ Իրենք ուղղակի առիթ են փնտրում ժողովրդավարությունից խոսելու համար՝ ներկայացնելով, թե Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» է դարձել Հարավային Կովկասում։ Բայց երբ դիտարկում ենք կոնկրետ իրողությունները, ապա փաստերը այլ բանի մասին են վկայում։ Լրիվ հակառակի մասին: Իշխանափոխությունից հետո, հատկապես վերջին երեք-չորս տարում առավել տեսանելի է Հայաստանում ժողովրդավարական հետընթացը։

Եվ նույնիսկ արևմտյան Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցն է արձանագրում Հայաստանում 2023-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշի նվազման մասին։ Մասնավորաբար իրավապահ համակարգի առումով Freedom House-ի անդրադարձը հիմնվում է ընդդիմության նկատմամբ ճնշումների կոնկրետ օրինակների, գաղտնալսումների, ոստիկանության բիրտ գործողությունների, ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործերի վրա։ Սա նորություն չէ Հայաստանի որևէ քաղաքացու համար: Նորությունն այն է, որ Freedom House-ն է նկատել այդ ամենը: Ակնհայտ է, որ այն ընդդիմադիրները կամ պարզապես ընդդիմախոսները, որոնք քննադատում են իշխանությունների վարած քաղաքականությունը, միանգամից հայտնվում են իրավական հետապնդումների կիզակետում։ Ու արդեն օրինաչափություն է դարձել, որ նախընտրական ու հետընտրական շրջաններում իրավապահ համակարգը արհեստական կերպով լծվում է ընդդիմադիր թեկնածուների վրա քրեական վարույթներ նախաձեռնելու գործին։

Ավելին, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրում է, որ 2023 թվականին հասարակական դիտորդներին անհանգստացրել է ոստիկանության և այլ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերի աճը։ Դիտորդներն արձանագրում են ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվածների նկատմամբ ֆիզիկական և հոգեկան բազմաթիվ բռնության դեպքեր: Հաջորդ անդրադարձը վերաբերում է Երևանում տարվա ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և հատկապես Արցախի վրա Ադրբեջանի հարձակման և բռնագաղթի օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաներին և դրանք ցրելու բիրտ մեթոդներին. «2023 թվականի ցույցերը սովորական դարձան և կազմակերպվեցին քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից:

Չնայած անվանականորեն դրանք նվիրված էին այլ` ներքին սոցիալական, քաղաքական կամ իրավական հարցերի, բողոքի ցույցերի օրակարգը հիմնականում թելադրված էր անվտանգության մշտական սպառնալիքներով և Ադրբեջանի հետ հակամարտությամբ: Հաղորդվում էր, որ ոստիկանությունը չափազանց մեծ ուժ է կիրառել ցուցարարների դեմ, հատկապես Ղարաբաղում էթնիկ զտումների հետևանքով առաջացած ցույցերի ժամանակ»։ Նույնիսկ օրենսդրական դաշտում են իշխանություններն իրենց համար արտոնյալ իրավիճակ ստեղծում։ Պատահական չէ, որ Freedom House-ի զեկույցում նշվում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 2020 թվականի փոփոխության մասին, որով քրեականացվում էին բռնության հրապարակային կոչերը կամ քարոզչությունը։ Այս օրենսդրական նախաձեռնությունը ընդունման պահից ի վեր օգտագործվել է հիմնականում ընդդիմադիրների դեմ, մինչդեռ իշխանամետ դերակատարների կողմից կատարված իրավախախտումներն անտեսվել են։

Դատական համակարգի մասով ևս ունենք խայտառակ իրավիճակ։ Բարձրագույն դատական խորհուրդը, որը կոչված է դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու, հակառակն է անում՝ փորձելով դատարանները վերահսկելի դարձնել իշխանությունների համար։ Այդ նպատակին հասնելու համար էլ իշխանությունները ձեռնամուխ եղան ԲԴԽ նախագահի պաշտոնում քպական Կարեն Անդրեասյանի նշանակմանը։ Եվ պատահական չէ, որ Freedom House-ի զեկույցում նշվում է, որ Անդրեասյանը հիշվում է որոշ դատավորների նշանակման և ազատման վերաբերյալ հակասական որոշումներով։ Դատավորների նշանակման հարցում նախապատվությունը տրվում է անկողմնակալության և անկախության կասկածելի փորձ ունեցող, իշխանություններին հավատարիմ դատավորներին: Իսկ այն դատավորները, որոնք աչքի են ընկնում իրենց ինքնուրույնությամբ ու անաչառությամբ, պատիժների են ենթարկվում։ Որպես օրինակ է բերվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բացասական արդյունք ստացած և քաղբանտարկյալներին դատապարտելու փորձ ունեցող Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում:

Նշվում է նաև, որ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են այն բանից հետո, երբ վերջինս քննադատում է արդարադատության նախարարությանը և ԲԴԽ-ին։ Անդրադառնալով կալանքներին` զեկույցում նշվում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները, ակտիվիստներն ու իրավաբանները բողոքում են խափանման միջոց կալանքը որպես պատժիչ միջոց կիրառելու շարունակական պրակտիկայից։ «Թեև 2021 թվականից Հայաստանը կիրառում է այլընտրանքային կանխարգելիչ միջոցներ, ինչպիսիք են տնային կալանքը և պաշտոնանկությունը, սակայն նախնական կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ»,- նշված է զեկույցում։ Պարզ ասած՝ Հայաստանը մեծ քայլերով հեռանում է ժողովրդավարությունից, քանի որ ՀՀ իշխանությունները «ժողովրդավարություն» բացականչելու հետ մեկտեղ Հայաստանի ներքին կյանք են ներմուծում ավտորիտարիզմի տարրեր»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։