Ինչի՞ են ուզում վերածել Հայաստանը Փաշինյանն ու նրա սատելիտները. «Փաստ»ԱԺ-ում կշարունակեն քննարկել 2023թ․-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը. ովքե՞ր կմասնակցեն նիստին․ «Ժողովուրդ»Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱնդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը տապալել է 44-օրյա պատերազմի մասին զեկույցի հրապարակումը. «Ժողովուրդ»Տարեք, թող իրենց կյանքում գոնե մեկ անգամ հայ ժողովրդի համար օգտակար գործ անեն. «Փաստ»ՆԳ նախարարը կհեռանա՞․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանին ամեն օր զեկուցում են, որ շարժումը մարել է, սակայն շարունակում են ուժեղացնել անվտանգությունը. «Ժողովուրդ»Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն «ամրագրել» է քաղաքապետարանը. «Փաստ»Իսրայելը նոր առաջարկներ ունի Պաղեստինի հետ հրադադարի հարցումՀյուսիսային Կորեան չի թողնի ԱՄՆ-ին միջամտել Սեուլի հետ հակամարտության դեպքում. Կիմ Չեն ԸնԼարված իրավիճակ. ոստիկանները ավելի քան 5 ժամ բանակցել են կասկածյալի հետ, այդ ընթացքում նա կրակել է Մի պահ պատկերացրեք՝ «հարկ վճարողները» պայքարում են սև և կարմիր բերետավորների՝ բիրտ ուժ կիրառելու դեմ․ Անանյան Անի Հովսեփյանը հաղթանակով է մեկնարկել օլիմպիական վարկանիշային մրցաշարում Արցախի քաղաքապետների ձերբակալությունները՝ սահմանազատման հետևանքով ժողովրդական ընդվզմանը համընթաց ԵՏՄ՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպության ստեղծման մասին պայմանագիր է ստորագրվել Փաշինյանը Թաթուլ Բաղդասարյանին հեռացրել է «ՔՊ»-ից Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում Իրանի ԱԳՆ նախկին ղեկավարը իսրայելական հարվածը Ռաֆահ ճամբարին դիտավորյալ է անվանելՏարածքների խայտառակ կորուստների պարագայում շուտով կբաժանվեն մարշալի կոչումներ․ ՊՆ նախկին փոխնախարար Թշնամու նպատակը Հայաստանն է, այս օրերի մեր պայքարն ուղղված է մեր մեջքը շտկելուն․ Դանիելյան Ալեն Սիմոնյանը մեծ կազմով մեկնում է Լյուբլյանա ՌԴ-ից Հայաստան ժամանող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել․ մանրամասներ Օկուպացված Արցախի համալսարանին հարող տարածքները՝ բնակելի և մասնավոր տները քանդվում են․ մանրամասներ Հայաստանը կընդունի հրաձգության Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների առաջնությունը Բոլորս վաղը` ժամը 10:30-ին, մեքենաներով մուտք ենք գործում հրապարակ, կառավարության նիստ կա (տեսանյութ)
Միրզոյանն իրանական կողմի հետ քննարկել է տարածաշրջանն ու ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը
Վաղը կարևոր գործ ունենք, որը հաջողելու դեպքում ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանը, Պակիստանն էլ կխառնվի (տեսանյութ) Հետաքննությունը բացառել է վարկածը, որ Ռայիսիի ուղղաթիռի պայթյունը դիվերսիայի հետևանք է Որոշել են իրենց կարճ խելքով վրեժ լուծել, փակել են Վեհափառի մուտքը դեպի Սարդարապատ. Սրբազան (տեսանյութ) Հրահանգն իջեցնողները չեն գիտակցում ինքնության պահպանման կառույցի՝ Եկեղեցու դերը Ադրբեջանական կողմը շատ ակտիվ տարածում է այն գաղափարաը, որ Տավուշի մարզի հաշվին ձեռք են բերել կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող բարձրունքներ․ Կարեն ՀովհաննիսյանԶելենսկիին խնդրել են ՆԱՏՕ-ից չպահանջել անհնարինըՕդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանին քնեցրել են եւ փորձել փոխադրել Ֆրանսիա․ «Իրավունք» Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂ Կօգնենք պայքարել հանցավորության դեմ ԱՄՆ-ում և Հայաստանում․ դեսպան Շարժումը ձգտում է Փաշինյանին անցնցում հեռացնել, մյուս տարբերակը շատ վատը կլինի. Սուրենյանց (տեսանյութ) Ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են «Toyota Camry»-ն ու «Toyota Corolla»-ն. կա վիրավոր Հայ պաշտպանը կտեղափոխվի Հանովեր Բագրատ Սրբազանը մասնակցում է «Սրբազան պայքար․ Փաշինյանի հեռացման ճանապարհը» թեմայով քննարկման․ ՈՒՂԻՂՈստիկանության լկտի պահվածքը վկայում է պետական մակարդակով իրականացվող ահաբեկչության մասին․ ՀՅԴ Միջազգային հեղինակություն ունեցող գիտնականները հաստատում են Հայոց ցեղասպանության անժխտելիությունը Վեհափառը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի մասնակիցների հետ անդրադարձել է հայրենիքի առջև ծառացած խնդիրներին ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիությունԼոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ. ՆԳՆ ՓԾ Մայիսի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԵրբեք չպետք է խաղալ Փաշինյանի կանոններով. Փաշինյանի նախկին թիմակիցԵս կռմբակոծեի Մոսկվան և Պեկինը. Դոնալդ ԹրամփԲագրատաշենում հանրային սննդի օբյեկտն աշխատել է սնիտարահիգիենիկ խախտումներով Հանրային աջակցության բացակայությունը կարող է հանգեցնել ստատուս քվոյի ամրապնդման անցանկալի հետևանքին. Դավիթ ԱնանյանՀիմնովին վերանորոգվել և վերազինվել է առողջապահության նախարարության «Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ի ևս մեկ բաժանմունք
Մամուլ

Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ժողովրդավարական և իրավական պետությունը ենթադրում է օրենքի ու իրավունքի գերակայություն, ինչն էլ նշանակում է այնպիսի պետական կարգ, որի դեպքում պետական գործունեության համար օրենքը ճանաչվում է որպես բարձրագույն նորմ: Բայց այլ հարց է նպատակ հռչակելը, մեկ այլ հարց՝ իրականում տեղի ունեցող գործընթացները։ ՀՀ գործող իշխանությունների ամենանախընտրած թեմաներից մեկը հենց ժողովրդավարությունն է։ Իրենք ուղղակի առիթ են փնտրում ժողովրդավարությունից խոսելու համար՝ ներկայացնելով, թե Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» է դարձել Հարավային Կովկասում։ Բայց երբ դիտարկում ենք կոնկրետ իրողությունները, ապա փաստերը այլ բանի մասին են վկայում։ Լրիվ հակառակի մասին: Իշխանափոխությունից հետո, հատկապես վերջին երեք-չորս տարում առավել տեսանելի է Հայաստանում ժողովրդավարական հետընթացը։

Եվ նույնիսկ արևմտյան Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցն է արձանագրում Հայաստանում 2023-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշի նվազման մասին։ Մասնավորաբար իրավապահ համակարգի առումով Freedom House-ի անդրադարձը հիմնվում է ընդդիմության նկատմամբ ճնշումների կոնկրետ օրինակների, գաղտնալսումների, ոստիկանության բիրտ գործողությունների, ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործերի վրա։ Սա նորություն չէ Հայաստանի որևէ քաղաքացու համար: Նորությունն այն է, որ Freedom House-ն է նկատել այդ ամենը: Ակնհայտ է, որ այն ընդդիմադիրները կամ պարզապես ընդդիմախոսները, որոնք քննադատում են իշխանությունների վարած քաղաքականությունը, միանգամից հայտնվում են իրավական հետապնդումների կիզակետում։ Ու արդեն օրինաչափություն է դարձել, որ նախընտրական ու հետընտրական շրջաններում իրավապահ համակարգը արհեստական կերպով լծվում է ընդդիմադիր թեկնածուների վրա քրեական վարույթներ նախաձեռնելու գործին։

Ավելին, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրում է, որ 2023 թվականին հասարակական դիտորդներին անհանգստացրել է ոստիկանության և այլ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերի աճը։ Դիտորդներն արձանագրում են ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվածների նկատմամբ ֆիզիկական և հոգեկան բազմաթիվ բռնության դեպքեր: Հաջորդ անդրադարձը վերաբերում է Երևանում տարվա ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և հատկապես Արցախի վրա Ադրբեջանի հարձակման և բռնագաղթի օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաներին և դրանք ցրելու բիրտ մեթոդներին. «2023 թվականի ցույցերը սովորական դարձան և կազմակերպվեցին քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից:

Չնայած անվանականորեն դրանք նվիրված էին այլ` ներքին սոցիալական, քաղաքական կամ իրավական հարցերի, բողոքի ցույցերի օրակարգը հիմնականում թելադրված էր անվտանգության մշտական սպառնալիքներով և Ադրբեջանի հետ հակամարտությամբ: Հաղորդվում էր, որ ոստիկանությունը չափազանց մեծ ուժ է կիրառել ցուցարարների դեմ, հատկապես Ղարաբաղում էթնիկ զտումների հետևանքով առաջացած ցույցերի ժամանակ»։ Նույնիսկ օրենսդրական դաշտում են իշխանություններն իրենց համար արտոնյալ իրավիճակ ստեղծում։ Պատահական չէ, որ Freedom House-ի զեկույցում նշվում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 2020 թվականի փոփոխության մասին, որով քրեականացվում էին բռնության հրապարակային կոչերը կամ քարոզչությունը։ Այս օրենսդրական նախաձեռնությունը ընդունման պահից ի վեր օգտագործվել է հիմնականում ընդդիմադիրների դեմ, մինչդեռ իշխանամետ դերակատարների կողմից կատարված իրավախախտումներն անտեսվել են։

Դատական համակարգի մասով ևս ունենք խայտառակ իրավիճակ։ Բարձրագույն դատական խորհուրդը, որը կոչված է դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու, հակառակն է անում՝ փորձելով դատարանները վերահսկելի դարձնել իշխանությունների համար։ Այդ նպատակին հասնելու համար էլ իշխանությունները ձեռնամուխ եղան ԲԴԽ նախագահի պաշտոնում քպական Կարեն Անդրեասյանի նշանակմանը։ Եվ պատահական չէ, որ Freedom House-ի զեկույցում նշվում է, որ Անդրեասյանը հիշվում է որոշ դատավորների նշանակման և ազատման վերաբերյալ հակասական որոշումներով։ Դատավորների նշանակման հարցում նախապատվությունը տրվում է անկողմնակալության և անկախության կասկածելի փորձ ունեցող, իշխանություններին հավատարիմ դատավորներին: Իսկ այն դատավորները, որոնք աչքի են ընկնում իրենց ինքնուրույնությամբ ու անաչառությամբ, պատիժների են ենթարկվում։ Որպես օրինակ է բերվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բացասական արդյունք ստացած և քաղբանտարկյալներին դատապարտելու փորձ ունեցող Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում:

Նշվում է նաև, որ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են այն բանից հետո, երբ վերջինս քննադատում է արդարադատության նախարարությանը և ԲԴԽ-ին։ Անդրադառնալով կալանքներին` զեկույցում նշվում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները, ակտիվիստներն ու իրավաբանները բողոքում են խափանման միջոց կալանքը որպես պատժիչ միջոց կիրառելու շարունակական պրակտիկայից։ «Թեև 2021 թվականից Հայաստանը կիրառում է այլընտրանքային կանխարգելիչ միջոցներ, ինչպիսիք են տնային կալանքը և պաշտոնանկությունը, սակայն նախնական կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ»,- նշված է զեկույցում։ Պարզ ասած՝ Հայաստանը մեծ քայլերով հեռանում է ժողովրդավարությունից, քանի որ ՀՀ իշխանությունները «ժողովրդավարություն» բացականչելու հետ մեկտեղ Հայաստանի ներքին կյանք են ներմուծում ավտորիտարիզմի տարրեր»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։