Վիկտոր Օրբանը կանխատեսել է Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը

Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել մինչև 2025 թվականի վերջը, եթե 2024 թվականի հունիսին Եվրախորհրդարանի և 2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթեն այն թեկնածուները, ովքեր կողմ են խաղաղությանը, քան պատերազմին:
Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով նշել է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը:
Օրբանը կարծում է, որ եթե Եվրախորհրդարանի ընտրություններում հաջողության հասնեն խաղաղությանն ուղղված քաղաքական ուժերը, Եվրոպայում ռազմական որոշումները կարող են նույնիսկ չեղարկվել:
«Ամերիկայում կանցկացվեն ևս մեկ ընտրություններ, որտեղ կլինեն պատերազմի և խաղաղության թեկնածուներ: Եթե խաղաղասեր թեկնածուն հաղթի, ապա մենք աջակցություն կստանանք Ամերիկայից»,- ասել է Օրբանը: