Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա ՄԱԿ-ում Գազայի մասին խոսելն անիմաստ է. Պաղեստինի դեսպանԸստ Պետդեպի՝ ՄԻՊ գրասենյակը անկախ և արդյունավետ պաշտպանություն է ապահովում Ազատություն քաղբանտարկյալներին․ իրազեկման ակցիան շարունակվում է Գազ չի լինի Երևանում և մի քանի մարզերում Երևանում մեկնարկեց ֆուտզալի Չեմպիոնների լիգան. հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը Փաշինյանը Սինանյանին 7 օրով գործուղում է Իտալիա Կադաստրով հողիս մոտ չեն թողնում. Կիրանցեցի կնոջ ունեցվածքը հանձնում են թշնամուն (տեսանյութ) Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ կա վիրավոր Բուլղարիայի հայկական համայնքը իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի կառավարությանը ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել շաքարավազի արտահանման վրա․ Հայաստանը բացառությունների շարքում է Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ մանրամասներ ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված Քաղաքապետարանից հայտարարում են՝ Շենգավիթի բակային տարածքը ազատվում է ապօրինի կառուցված ավտոտնակներից (տեսանյութ) Դեսպան Քվինը Մամուլի ազատության օրվա կապակցությամբ խոսել է ժողովրդավարությունից ԱՄՆ-ը որևէ նշան չի տեսնում, որ ՀԱՄԱՍ-ն ակտիվորեն պատրաստվում է հարձակվել զինվորականների վրաԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո Կիրանցը «ազատագրվել է սև բերետներից». ՈՒՂԻՂԱննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ մանրամասներ․ Irakanum.am Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ, հոսպիտալացվածներ Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ մանրամասներ․ «Ազատություն» Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ Քննարկել են՝ ինչպես պաշտպանել Սևանա լճի, Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսները Ինչ կազմով է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում Թուրքիա Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան Կիրանցը փաստացի գրավվել է ՀՀ ոստիկանության զորքերի կողմից. սա հանցագործության հատկանիշներ ունի (տեսանյութ) Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր Հովիկ Աղազարյանի որդու ընկերությունն է մատակարարել Արարատի համայնքապետի 45 հազար դոլարանոց մեքենան (տեսանյութ)
Այսօր Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՀՀ ՊՆ
Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում Սիսիանում 14-ամյա տղան նռնակ է գտել, տեղի է ունեցել պայթյուն․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում դեպքից «Դա կապրիզ չի»․ ինչո՞ւ Վարդապետյանը չի հանդիպում զոհվածների ծնողների հետ (տեսանյութ)Մայիսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունըՈւսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբՀակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները․ դատախազԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել էԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՊաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազԲալթյան երկրներում նկատվել են Ուկրաինայի զինված ուժերում կռված և սպանված վարձկանների գերեզմաններԴե որ պատերազմում պարտության պատճառներից խոսացիր, թվարկենք իրական պատճառները. ադրբեջնագետը` Աննա Վարդապետյանի հայտարարության մասին (լուսանկար)Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել (տեսանյութ)Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջԿարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել
Մամուլ

Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ, ակնհայտ դարձավ քաղաքական հետապնդման գործիք։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով գնահատական տալ կատարված խայտառակ աննախադեպ բռնությանը եւ սեռական նսեմացման դեպքին:

Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած դիմակավորված անձինք ոստիկանական մեքենայից դուրս էին հանել Սամվել Վարդանյանին, տարել էին մի քանի մետր այն կողմ՝ խոտերի մեջ, չոքեցրել, գլուխը խփել գետնին (ըստ երեւույթին՝ նրա ճակատի ուռածությունը հենց այդ դեպքի հետեւանքն էր) ու սկսել էին ձեռքերով հարվածել։ Այդ ամբողջ գործընթացը ուղեկցվել էր սեռական բնույթի հայհոյանքներով, վերջին խոսքերով։

Ընդ որում, ծեծողները պահանջել էին Սամվելից, որ կրկնի իր նկատմամբ հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքները, վերջում թքել էին նրա վրա։ Այնուհետեւ, նրան՝ չոքած վիճակում, ձեռքերը՝ հետեւի կողմից ձեռնաշղթայված, տաբատը իջեցրել էին, փայտը կամ «դուբինկան» դեմոնստրատիվ պահել ոտքերի արանքում՝ այդպիսով ցանկանալով ինչ-որ բան ցուցադրել, սպառնալ կամ վախեցնել։

Ժողովրդավարությունը որպես թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավար, ի՞նչ գնահատական ունեք այս երեւույթին եւ ինչ քայլեր եք ձեռնարկել այս անպատժելիության առիթով:

«Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին, սակայն, Նիկոլ Փաշինյանը, խուսափել է պատասխանելուց եւ հանձնարարել է այն հասցեագրել դեպքի փաստացի հանցակից ՀՀ ներքին գործերի նախարարությանը։

ՆԳՆ-ից մեզ պատասխանել են, որ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն։
Հավելել են. «Արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ»։

Ստացվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլեւ խմբային խուսափում են գնահատական տալուց իրենց իշխանության օրոք տեղի ունեցած խայտառակ բռնությունների կոնկրետ դեպքին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: