Վրաստանի բյուջեից ավելի քան 900.000 լարի յուրացրած քաղաքացին ձերբակալվել է Իսրայելը կարող է շուտով հարվածել Իրանի միջուկային օբյեկտներինԻսրայելը չի հրաժարվել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու ծրագրիցԱպրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն Ազիզյան Սպերցյանի գոլն օգնում է Կրասնոդարին հաղթել Ախմատին Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույնպես և հավատում ենք մեր Ազգային Դատի արդար լուծմանը Զատիկ՝ առանց տուն վերադառնալու իրավունքի ՔՊ-ականները Սյունիքում անվտանգային հարցեր են քննարկել Իրան-ԱՄՆ բանակցություններում տիրող մթնոլորտը կառուցողական է եղել Անթիլիասի Մայրավանքում Ճրագալույցի Սուրբ պատարագ է մատուցվել և Տնօրհնեքի արարողություն կատարվել Կխոսենք՝ ինչպես էր Արսենը փորձում խոչընդոտել Արցախի քաղաքացիներին տրամադրվող սոցիալական ծրագրերի ընդունումը․ Մեսրոպ Առաքելյանը՝ Արսեն Թորոսյանին Քրիստոսի հարության լույսը առաջնորդում է մեր կռիվը չարիքի ու խավարի դեմ․ Մալյան Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ինչպես է Գագիկ Ծառուկյանը նշում Սուրբ Զատիկը թոռնիկների հետ (տեսանյութ)ՉԼ-ի կիսաեզրափակչում ենք և ցանկանում ենք ավելի հեռուն գնալ․ Հենրիխ Մխիթարյան Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած Ջանանք, որ լույսը ճառագի նաև մեր հոգիներում Մեքենան բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 3 վիրավոր կա Զելենսկին մերժել է Զատիկի զինադադարի մասին ՌԴ նախագահի առաջարկը․ Bloomberg Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը Հայտնի են Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր մանրամասներըՀայաստանի հոկեյի հավաքականը ջախջախեց մրցակցին՝ 14:1 հաշվովԱլիևը դեսպանին տանում է Արցախ՝ «նվաճումները» ցուցադրելու, Փաշինյանը՝ Կիրանց՝ մատնանշելու նվաստացումըԱրամ Ա Հայրապետը կարևորել է հոգևոր ու ազգային երգերով փոքրիկների դաստիարակությունըՎերարժևորենք մեր ներքին հավատքը, լինենք համերաշխ․ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձըՂազախստանի պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է հին ձեռագրերի վերականգնմանըԲախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն. վիրավոր կա Էմմա Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է, Մարգարիտա Առաքելյանը՝ 10-րդըՌուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց բանաձևովՎանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվելԱյս անգամ Իրանն ու ԱՄՆ-ն կարողացան ավելի մեծ փոխըմբռնման հասնել բանակցություններում․ ԱրաղչիՎաղը Հարության տոնն է. ո՞րն է օրվա խորհուրդը «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. «Հետք» Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Ադրբեջանում երկրաշարժ է եղել Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Toyota»-ն կողաշրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած ՄԻՊ-ն այցելել է հոսպիտալ և տեսակցել ականի պայթյունից վիրավորված զինծառայողինՎերջին 8 տարիների բյուջեներում եկամուտների մասով ոչ մի դրամ իբրև թալանած միջոց չի մուտքագրվել. Բագրատյանը` ՓաշինյանինՆիկոլ Փաշինյանը գնացել է Կիրանց ու չի տեսել , չի ներկայացրել Կիրանցի հիմնախնդիրները. Ոսկան ՍարգսյանՀայ պաշտոնյաները խոսում են Սահմանադրությունը փոփոխելու մասին. ամեն ինչն կախված է դրանից. ԲայրամովՄիխայիլ Բոյարսկին ընկնել է բեմից և հոսպիտալացվել. արտիստը ողնաշարի վնասվածք է ստացել. նա կվիրահատվիԱյսօր բոլորը, այդ թվում՝ Հայաստանը, դե յուրե և դե ֆակտո ճանաչում են Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին. Բայրամով2026թ.-ին իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. ԱռաքելյանԿաղոթենք Աստծուն, որ իր երկնային հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի, սփյուռքի զավակներին. Արամ ԱՋերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՕտարերկրացին Դիլիջանի անտառներում ընկել եւ կոտրել է ոտքըՎալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքարի ղեկավարի պաշտոնըԱվինյանը ծառ է տնկումՇատ կարևոր հարցերում պարտավոր ենք մեր անձնական ամբիցիաները դնել կողքի և մտածել պետության առավելագույն շահի մասին. Ռուբեն ՄխիթարյանԲանակցությունները փակուղի են մտել, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է փոխզիջման գնալ. The Washington Post
Մամուլ

Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Անհնար է չհուզվել, սիրտը թունդ չառնել՝ տեսնելով, թե մոտ մեկ դար բոլորած կիրանցեցի Լենա տատն ինչպես է նստում ճանապարհի մեջտեղում, ինչ վճռականությամբ է իր անհամաձայնությունն ու անհնազանդությունը հայտնում իր հողուջուրը թշնամուն հանձնելու փաշինյանական իշխանության որոշմանը: Առհասարակ, կեցցեն բոլոր այն հայրենակիցները, որ այս օրերին Ոսկեպարում, Կիրանցում, թե Բաղանիսում ելել են ակտիվ պայքարի, ճանապարհ են փակել, դիմադրում են ինչպես փաշինյանական իշխանության կամակատարներին, այնպես էլ նպատակային իրենց դեմ ուղարկվող սադրիչներին, չնայած կարկուտ-անձրևին, չնայած ամեն ինչին՝ չեն դադարեցնում իրենց բողոքի դրսևորումը: Այս ամեն ինչը, կարելի է ասել, շատ լավ է:

Չէ, բնական ու սպասելի է: Հակառակը կլիներ անհասկանալի: Բայց: Առանց հուզական զեղումների դիտարկենք մի քանի հանգամանք: Բողոք դրսևորելուց բացի, ի՞նչ են պահանջում Ոսկեպարում, Կիրանցում և նշված շրջանի այլ բնակավայրերում այս օրերին բողոքի ելած ու նաև նրանց միացած մեր հայրենակիցները: Ճիշտ է, պահանջում են, որ իրենց կենսատարածքը, Հայաստանի տարածքը չհանձնվի թշնամի թուրքին (ադրբեջանական կողմին), ինչպես դա ցանկանում է անել Փաշինյանի իշխանությունը: Այ, այստեղ գալիս է երկրորդ հարցը. ումի՞ց են պահանջում: Ճիշտ է, նույն իշխանությունից, այն է՝ Նիկոլ Փաշինյանից ու նրա մյուս «նիկոլներից» են պահանջում:

Այսինքն, ենթադրելի է, որ այս օրերին Ոսկեպարում, Կիրանցում կամ այլ մերձակա վայրերում ճանապարհ փակող, ակտիվ ընդվզող մեր հայրենակիցները կարծում են, որ այդ կերպ կարող են ստիպել Նիկոլ Փաշինյանին, որ վերանայի իր հակապետական, հակազգային ու կործանարար որոշո՞ւմը: Ինչի՞ վրա է հիմնված այդ ակնկալիքը: Նիկոլ Փաշինյանը և նրա ամբողջ քպաթիմը «մահապարտի ուխտ» արածի նման թե՛ մինչև հիմա, թե՛ հենց այս օրերին բոլոր հնարավոր եղանակներով ցույց են տալիս, որ ո՛չ մի դեպքում, ո՛չ մի պարագայում չեն վերանայելու հայակեր թուրքին Հայաստանից տարածք նվիրելու իրենց որոշումը: Մինչև հիմա էլ է նույնը եղել. Փաշինյանն ինչպես որոշել էր Արցախը հանձնել թշնամուն, այնպես էլ հանձնեց: Այդ որոշումը անշեղորեն կատարել է: Որոշել էր Շուռնուխի կեսը ու Գորիս-Կապան ճանապարհը հանձնել, հանձնել է: Փաշինյանի պաշտոնավարման այս ընթացքում թշնամին հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր զավթել է ու արդեն 2-3 տարի զավթած է պահում:

Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում ոչ մի բան չի արել՝ թեկուզ 1 քառակուսի կմ հետ բերելու համար ու չի էլ անելու: Նա իր ամեն խոսքով ու քայլով է դա ցույց տվել ու ցույց տալիս: Հիմա գործնականում Նիկոլ Փաշինյանը որոշել է, ավելին՝ պաշտոնապես հայտարարվեց, որ թշնամուն է հանձնելու Ոսկեպարի, Կիրանցի, Բաղանիսի կենսատարածքները, մեր պաշտպանական կարևորագույն բնագծերը: Ընդսմին, ումից ինչ պահանջելու հարցի վերաբերյալ. Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը իրենց հակահայ որոշումը վաղուց կայացրել են, նրանք անհայրենիքներ են, նրանք հետևողականորեն ընթանում են երկիրը ծվեն-ծվեն թշնամուն հանձնելու ճանապարհով:

Հետևաբար, անիմաստ է, իսկ քաղաքական առումով, կներեք, կարճատեսություն է նման «իշխանությանն» ինչ-որ հորդորներ ուղղելը, նրանց փորձել բացատրելը, թե՝ սա մի արեք, այն մի արեք: Այդ իշխանությունը վստահ է, որ արդեն համոզել է, համարում է, որ ինքն անսխալական է, համոզված է, որ ընդդիմացողներին, ներողություն, կա՛մ կգնի, կա՛մ սպասարկող ոստիկանների միջոցով կջարդի: Հարկավ, կրկնենք, շատ լավ է, որ ոսկեպարցին, կիրանցեցին, առհասարակ, ակտիվ դրսևորվող մեր հայրենակիցները ակտիվ են իրենց անհնազանդության մեջ: Բայց լոկալ դիմադրության այս օջախներում ընթացող այդ պայքարը կարծես հասցեատեր չունենա: Առավել ևս, որ տարածքների հանձնումը միայն տվյալ տարածքում բնակվող մեր հայրենակիցների հարցը չէ: Դա համընդհանուր հարց է: Առիթ ունեցել ենք շեշտել, հիմա էլ չենք զլանա կրկնել՝ Ոսկեպարի հարցը միայն ոսկեպարցիներինը չէ, Կիրանցի ու Բերքաբերի հարցը միայն կիրանցեցիներինն ու բերքաբերցիներինը չէ: Ինչպես և Արցախի հարցը չէր կարող միայն արցախցիներինը լինել: Մյուս կողմից՝ եթե այսօր հանգիստ հանձնեց այս տարածքները, վաղը կգա մյուս բնակավայրերի հարցը...

Դա պարզից պարզ է: Այսօր գլխավոր հարցը, քաղաքական օրակարգի ամենից հրատապ խնդիրը մեկն է՝ ազատվել հողատու, երկրատու, թշնամու շահերն սպասարկող անհայրենիք այս իշխանություններից: Ինչպես ասվում է՝ ազգային ցասման «ավելով» քշել սրանց պետության ղեկից՝ երկրի նավը խորտակվելուց ու ջարդուխուրդ լինելուց փրկելու համար: Սա է հիմնական հարցը: Ու այստեղ արդեն ոչ թե 96-ամյա Լենա տատիկն անելիք ունի, այլ անելիք ունեն հասարակական, քաղաքական, ազգային բոլոր ուժերն ու կառույցները: Բո-լո-րը: Ելույթների համար ժամանակը սպառվելուն մոտ է: Լոկալ դիմադրության ժամանակը՝ ևս: Հարցը շատ պարզ է. կա՛մ ազատվում ենք այս իշխանություններից ու մեր երկիրն ու պետությունը համատեղ ջանքերով պահպանելու հնարավորություն ենք ձևավորում, կա՛մ… գիտեք, թե ինչ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: