Մի քանի սադրանք փորձելուց հետո, Տավուշի Երկրապահի ղեկավարի հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան
Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա։ Մարդիկ կանգնեցրեցին մեքենան։ Բագրատաշենի ճանապարհին տեղի ունեցած անհնազանդության ակցիայի ժամանակ տեղի ունեցած սադրանքի մասին մանրամասներ է պատմել Հրանտ Տեր-Աբրահամյանը որպես ականատես:
Դեպքի մասին նա պատմել է ֆեյսբուքում.
«Ինչ է տեղի ունեցել այսօր Բագրատաշենի ճամփին։ Ականատեսի վկայություն։
Նոյեմբերյանցի մի խումբ տղաներ ցերեկը փակեցին ճանապարհը։
Ճանաչելով նրանց, մենք` Մարտականի չորս տղերքով, մասնակցեցինք այդ գործին` որպես աջակցող և թիկունք, ոչ որպես կազմակերպիչ։
Ճամփեն փակելուց հետո տեղում հայտնվում է Տավուշի Երկրապահի ղեկավարը իր խմբով։
Իր վրա վերցնելով ոստիկանի դեր, նա պահանջում էր ճամփեն բացել։ Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա։ Մարդիկ կանգնեցրեցին մեքենան։
Դրանից հետո ևս մի քանի սադրանք եղավ, կռիվների հրահրում։ Ավեմի երկար հիմա չեմ կարող գրել։ Հավանաբար ինձ էլ կտանեն բաժին։ Հիմա մեքենան կանգնացրել են, ստուգում են»: