Ցավալի է, որ ապազգային իշխանության հրահանգով ժողովրդի դեմ գործողությունների է դիմում Երկրի պաշտպանության համար ստեղծված կառույցը. «Մարտական եղբայրություն»
«Մարտական եղբայրությունը» հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Իշխանամերձ լրատվամիջոցները տարածում են լուրեր, իբր Մարտական Եղբայրություն միաբանության անդամներն են Բագրատաշենի ճանապարհին հարձակվել Երկրապահ Կամավորական միության մեքենայի վրա և վնասել այն։
Տարածվող տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։
Տեսանյութից վերցված նկարներում կարող եք հստակ տեսնել, որ ԵԿՄ տարբերանշանով մեքենայից մի երիտասարդ է դուրս գալիս և ցատկում ամբոխի մեջ` հրահրելով ծեծկռտուք։
Երկրապահ Կամավորական միության Տավուշի մարզային ղեկավար ներկայացող ոմն Յուրայի հրահանգով մեքենան քշվել էր ցուցարարների վրա և հանդիպել տրամաբանական դիմադրության։
Ցավալի է, որ ապազգային իշխանության հրահանգով ժողովրդի դեմ գործողությունների է դիմում Երկրի պաշտպանության համար ստեղծված կառույցը։
Հայաստանը ազատագրվելու է ապազգային տարրերից, և նրանց ծառայած ուժերն ու անհատները պատասխան են տալու իրենց քայլերի համար»: