Արտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատըՎախեցել են, որ Տաշիրից Երևան կգան՝ Սամվել Կարապետյանին աջակցելու. «Հրապարակ»Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս երկուսի արտադրական գործունեությունըՏասը ամերիկյան բազաներ գտնվում են իրանական հրթիռների հասանելիության սահմաններումԻշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը քաղաքական նոր բևեռ են ուզում ձևավորել. «Հրապարակ»Փաշինյանի թիմն անհանգստացած է նրա առողջական վիճակով` շատ ցրված, գրեթե ցնորված վիճակում է, ամբողջ օրը հեռախոսի մեջ է. «Հրապարակ»Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի. «Հրապարակ»ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա. «Ժողովուրդ»«Գրուպպա պադդերժկի» է հետը պտտեցնում, խմբի ղեկավարն էլ Ալեն Սիմոնյանն էր, որն ասես Փաշինյանի հարսնաքույրը լիներ. «Հրապարակ»Իշխանությանը չի հաջողվի այս նստաշրջանում անձեռնմխելիությունից զրկել երկու ընդդիմադիր պատգամավորներին. «Ժողովուրդ»2026-ի ընտրություններին ընդառաջ Փաշինյանը հաստատել է` պետք է «ազատեն» ճանապարհը. «Ժողովուրդ»Հայտնի է` երբ կմեկնարկեն արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումներըՈվ կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ»Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունըԻրանը հրթիռային հարձակում է գործել Իսրայելի ուղղությամբ
Շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Հայ Առաքելական Եկեղեցու կողքին
Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումն ակնհայտ ապօրինի է, բողոքարկելու ենք (տեսանյութ)
Սամվել Կարապետյանը կալանավորվեց
ԱԷՄԳ-ն Իրանի միջուկային զենքի ծրագրի վերաբերյալ ապացույցներ չի տեսելՄեր զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանին․ Ռումինիայի հայոց ԹեմՀայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում իրականացվել են կահավորման զգալի աշխատանքներՀունգարիայում ՀՀ դեսպանը ավարտում է դիվանագիտական առաքելությունըԹշնամին սահմաններից դուրս չէ, սա պատերազմ է ոչ թե Եկեղեցու, այլ՝ Աստծո դեմ․Տեր Գրիգոր աբեղա ՄինասյանՍամվել Կարապետյանի դեմ իշխանության գործողությունը հարված է մեր ազգային ինքնության դեմԱրագածոտնի մարզում ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավորՀՀ կառավարությունն օգնել է Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին՝ վերադառնալ հայրենիքԻրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարարԻրանին հաջողվել է վերահսկողություն ձեռք բերել Իսրայելի երկնքի վրաԱմբողջովին կիսում եմ Սամվել Կարապետյանի մտահոգությունն ու տեսակետը, աջակցում բարերարին. ՀայրապետյանՀրատարակվել է Արամ Ա Վեհափառի նոր գիրքըԿրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետՁերբակալվել է Տաթև գյուղի վարչական ղեկավարը. ի՞նչ կապ ունի քույր և եղբոր ծեծի հետ․ «Հետք»ՀՀ իշխանություններին հաջողվեց ձերբակալել Կարապետյանին, ում նկատմամբ Բաքուն է հետախուզում հայտարարելԿիրկորովը աջակցություն է հայտնել Սամվել ԿարապետյանինՍամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունն ավարտվեց, դատարանը հեռացել է որոշում կայացնելու (տեսանյութ)Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ,նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է. Դավիթ Համբարձումյան«Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանում և ՀՀ-ում նախաձեռնություններըԱմեն ինչ շատ պարզ է՝ Թեհրանը պետք է հանձնվի․ ԹրամփԵԱՏՄ-ն Հայաստանին դիմադրողականություն է հաղորդում իրանա-իսրայելական հակամարտության ֆոնինԿասեցվել է նաև Կարապետյանին պատկանող Տաշիրի կաթի գործարանի գործունեությունըԻրանի բանակցող պատվիրակությունը կառավարական ինքնաթիռով վայրէջք է կատարել Օման«Պիցցա Տաշիր»-ի ևս մեկ մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել էԿատարյալ սերը երկյուղ չունի. Գրիգոր ՏաթևացիԿառավարության նիստը տեղի կունենա հունիսի 20-ինԶախարովան կրկին իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին, հիշեցրել Փաշինյանի անցյալըՆոր նվիրատվություն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինԹրամփը մերժել է Պուտինի առաջարկը՝ միջնորդել իսրայելա-իրանական հակամարտությունում

Այն, ինչ Ալիևը 2023-ին արեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի ՀՀ քաղաքացիներին․ Օկապմո

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ  Լուիս Մորենո Օկամպոն դասախոսել է Անթիլիասի Մայրավանքում։ Այդ մասին հայտնում են Կիլիկիո Կաթողիկոսությունից։

«Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Կաթողիկոսին, Ուրբաթ, 19 Ապրիլ 2024-ի երեկոյեան, Անթիլիասի Մայրավանքի վեհարանի դահլիճին մէջ, Միջազգային Քրէական Դատարանի հիմնադիր ու առաջին դատախազ դոկտ. Լուիս Մօրէնօ Օքամփօ դասախօսեց լիբանանահայ կազմակերպութիւններու, կրթական ու ընկերային միութիւններու, կուսակցական եւ յարակից մարմիններու ներկայացուցիչներուն ներկայութեան։ Դասախօսուոթեան նիւթն էր «Ցեղասպանութեան հռչակագրի հռչակումէն 75 տարի ետք, ինչո՞ւ աշխարհը կը ձախողի հռչակագրի հրամայականներուն պատասխանել»։

Բարի գալստեան խօսք արտասանեց Հայ Եկեղեցւոյ Համալսարանական Ուսանողներու Միութեան անդամ Ռիթա Մելեքեան, որ ջերմօրէն ողջունելէ ետք ներկաները՝ ներկայացուց յայտագիրը

Բացման խօսքով հանդէս եկաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի անդամ եւ Պէյրութի Ամերիկեան, ու Լիբանանի Պետական համալսարաններուն մէջ քաղաքական գիտութեան եւ միջազգային օրէնքի դասախօս դոկտ. Նորա Պայրագտարեան։ Ան համապարփակ ակնարկ մը նետեց միջազգային օրէնքին մէջ ցեղասպանութեան հռչակագրին որդեգրումին եւ անոր յաջորդող առնուած քայլերուն՝ կանխարգիլելու համար ցեղասպանութիւնները եւ հաշուի կանչելու համար ցեղասպանները։ Ան ըսաւ, որ ցեղասպանութեան հռչակագիրը իր մէջ ներառած էր Միջազգային Քրէական Դատարանին կազմութեան տեսիլքը ու հիմնադիր բնագիրը եւ ազդեցութիւն ունեցած է զանազան միջազգային օրէնքներու կազմաւորման վրայ։ Դոկտ. Պայրագտարեան դիտել տուաւ, որ հակառակ ցեղասպանութեան հռչակագրին, որուն կազմութեան դրդապատճառներէն հիմնականն էր Հայոց Ցեղասպանութիւնը, պետութիւններուն վրայ դրած պարտքին, անոր կիրառումը կը մնայ մեծապէս թերի։ Ցեղասպանութեան հռչակագրին կենդանի ժառանգութիւնը արտացոլելու եւ անոր ձախողութեան խնդիրները հարցադրելու միտումով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը կազմակերպեց այս դասախօսական երեկոն՝ հրաւիրելով մեծահամբաւ դատախազ դոկտ. Լուիս Մօրէնօ Օքամփօ։ Ուստի, դոկտ. Պայրագտարեան ջերմօրէն ողջունեց դատախազը՝ հրաւէրը ընդառաջելուն համար, եւ ամփոփ կերպով ներկայացուց անոր ասպարէզին կենսագրականը, որ հարուստ է խիզախ կեցուածքներով, ի մասնաւորի Արցախի վերջին իրադարձութիւններուն առնչուած, ինչպէս նաեւ դատախազին վերջին հրատարակութեան՝ Միջազգային Քրէական Դատարանի ներքին խոհանոցին մասին։

Յաջորդիւ, բեմ բարձրացաւ դոկտ. Լուիս Մօրէնօ Օքամփօ։ Երախտագիտութիւն յայտնելէ ետք Մայրավանք գտնուելու հրաւէրին համար՝ ան երեք կենդանի օրինակներով ընդգծեց հայու տիպարին պայքարող գիծը եւ քաջալերեց չմարել այս ոգին՝ յաղթահարելու համար ներկայ մարտահրաւէրները։ Առաջին հերթին ան խօսեցաւ Գալիֆորնիայի Գերագոյն ատեանի դատախազ լիբանանահայ Կասիա Աբգարեանին մասին՝ անդրադառնալով օր մը առաջ Միջազգային Քրէական Դատարանին մէջ Ազրպէյճանի կատարած ցեղասպանութեան գծով քննութիւն բանալու հայցին։ Ան ըսաւ, որ Աբգարեան ո՛չ միայն փաստեր ներկայացուցած է Արցախի վերջին պատերազմէն մինչեւ Արցախի պարպումին տանող ժամանակաշրջանին վերաբերեալ Ազրպէյճանի ցեղասպանական քաղաքականութեան, այլ նաեւ ներկայիս Հայաստանի Հանրապետութեան սպառնացող ցեղասպանութեան առնչուած։ Խօսելով ցեղասպանութիւն կատարելու մտադրութեան ապացոյցներու մասին՝ Օքամփօ ներկայացուց Ալիեւի ռեժիմին թէ՛ յայտարարութիւնները եւ թէ՛ քայլերը, որոնք Աբգարեան օգտագործած է իր փաստաթուղթերուն մէջ։ Այն ինչ որ Ալիեւ 2023-ին կատարեց Արցախի դէմ, արդէն իսկ տարիներ առաջ, օրինակ 2015-ին, տարբեր յայտարարութիւններով մտադրութիւն ցուցաբերած է, իսկ ներկայիս, նոյն քաղաքականութեամբ ահ ու սարսափի կ՚ընթարկէ Հայաստանի քաղաքացիները, ըսաւ ան։

Օքամփոյի ներկայացուցած հայու երկրորդ տիպարը արցախցի Արտակ Բեկլարեանն էր՝ հասարակական եւ քաղաքական գործիչ, Արցախի հանրապետութեան մարդու իրաւունքներու նախկին պաշտպան, Արցախի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար։ Ան ըսաւ, որ հակառակ Արցախի առաջին պատերազմին իր հայրը եւ ականի պայթումի հետեւանքով փոքր տարիքէն իր տեսողութիւնը կորսնցուցած ըլլալուն, իսկ աւելի ուշ, կանուխ տարիքին մայրը կորսնցուցած ըլլալուն, Բեկլարեան չէ ընկրկած, այլ ուսման հետեւած է Հայաստանի եւ արտասահմանի մէջ ու վերադարձած է Արցախ՝ ծառայելու համար իր ազգին։ Օքամփօ դիտել տուաւ, որ միայն ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդ մը կրնայ հասկնալ ցեղասպանութեան հետեւանքները, եւ իրենց ֆիզիքական գոյութիւնը պահպանելու համար Արցախէն բռնի տեղահանուած արցախցիները ամէն իրաւունք ունին Արցախ վերադառնալու եւ միջազգային ապահովութեան երաշխիքով ապրելու պահանջ բարձրացնելու։

Վերջապէս, Օքամփօ խօսեցաւ Ցեղասպանութեան վերապրողի զաւակ Գարլոս Արսլանեանի ճանապարհորդութեան մասին՝ Լիբանանէն Արժանթին։ Արսլանեան ըլլալով անիրաւուած ազգի մը զաւակ, որոշած է Արժանթինի մէջ իրաւաբանութիւն ուսանիլ։ Անհեթեթ պատճառներու համար իրաւաբանութեան ոլորտին մէջ աշխատելու առաջին հայցը մերժուելէն անմիջապէս ետք՝ Գարլոս Արսլանեան թակած է դատախազի մը դուռը եւ ներկայացուցած իր վրդովումը՝ կատարուած անիրաւութեան դէմ, որմէ ետք այդ դատախազը զինք ընդունած է գործի։ Հակառակ իրմէ պահանջուածին տակաւին տիրապետած չըլլալուն, Արսլանեան ինքնաշխատութեամբ շուտով տիրապետած է բոլոր պահանջներուն եւ տարիներ ետք դարձած է Արժանթինի դատախազը՝ այն դատարանին, որ 1915 թուականին հինգ ամիս շարունակ դատավարած է Արժանթինի բռնատէր համակարգի կառավարիչներուն դէմ դատը։

Օքամպո նաեւ անդրադարձաւ ցեղասպանութեան հռչակագիրին սահմանափակումներուն եւ Միջազգային Քրէական Դատարանի դատախազութեան օրերուն իր գործունէութեան մասին՝ ընդգծելով, որ համաշխարհային միասնականութիւնը կարեւոր է պայքարելու համաշխարհային մեծ պետութիւններու քաղաքականութեան։ Վերջապէս, ան խօսեցաւ Արցախի հարցին առնչութեամբ իր հետաքրքրութեան եւ այս ուղղութեամբ իր տարած աշխատանքներուն մասին։

Հուսկ, իր եզրափակիչ օրհնութեան խօսքը ուղղեց ներկաներուն Արամ Ա. Կաթողիկոս։ Ողջունելէ ետք Օքամփոյին ներկայութիւնը Անթիլիասի Մայրավանքին մէջ՝ Նորին Սրբութիւնը իր միտքերը բաժնեց հինգ հիմնական կէտերու մէջ։ Ան ըսաւ, որ մարդկութեան դէմ ոճիրի կանխարգիլումը պէտք է սկսի ազգային գետնի վրայ, իսկ ցեղասպանութեան եղելութեան դիմաց լռողները եւս հարկ է ենթակուին պատժամիջոցներու։ Վեհափառ Հայրապետը դիտել տուաւ նաեւ, որ միջազգային ընտանիքը իրաւական գործընթացի կողքին պէտք է քաղաքական կամք պարտադրէ իր հաշուեյարդարին մէջ եւ կարեւորեց համաշխարհային կառավարման նոր մեթոտի մը ստեղծման անհրաժեշտութիւնը։

Իր խօսքի աւարտին, բարձր գնահատելով դոկտ. Լուիս Մօրէնօ Օքամփոյի հայանպաստ աշխատանքը եւ հայ դատի պահանջատիրական պայքարին մէջ անոր ունեցած ներդրումը՝ Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Ասպետի Կարգ»ի շքանշանով պարգեւատրեց զինք»,- ասվում է հաղորդագրության մեջ։