Մենք կարող է 3-4 տների հետ կապված խնդիր ունենանք. Եթե այդ խնդիրը ունենանք, դա որեւէ պարագայում չի նշանակում, որ մեր տարածքը 29 743 քկմ-ից պակասեց. Փաշինյան
Մենք կարող է 3-4 տների հետ կապված խնդիր ունենանք. Եթե այդ խնդիրը ունենանք, դա որեւէ պարագայում չի նշանակում, որ մեր տարածքը 29 743 քկմ-ից պակասեց այդքան հատվածով. Բացարձակապես: Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված արձանագրությանը:
Դիտարկմանը, որ դեռ սահմանազատման գործընթացի կանոնակարգը չկա, սակայն 4 գյուղերի հարցը արդեն լուծվում է դրանից դուրս, Փաշինյանն արձագանքեց. «Այո, այս 4 գյուղերը արվում են մինչեւ դա որպես նախնական գործողություն, բայց մինչ այդ կարեւոր է արձանագրել, որ համաձայնեցվել են կանոնակարգի հիմնարար սկզբունքները: Այսինքն մենք սա որպես նախնական սահմանագծում իրականացրել ենք, որպես մեկնարկ, եւ այս ընթացքում սահմանազատման հանձնաժողովների 8 հանդիպումների ընթացքում մենք շփումների ընթացքում գործնականում տեսել ենք, թե կանոնակարգը ինչ խնդիրներ պետք է լուծի:
Դրանք պրակտիկ նշանակության փաստաթղթեր են, հեշտ չի լինի ամեն անգամ գնալ մի իրավիճակի կանգնել, որ կարգավորված չի, նորից պայմանավորվել, գնալ զրոյից նորից խորհրդարաններում վավերացնել, դրա համար եթե կոպիտ ասենք, պիլոտային շրջանում մենք տեսնում ենք, թե սահմանազատումն ինչպես է»,-ասաց Փշինյանը: