Սա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում». Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է.
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում:
Նրա խոսքով, հենց այսօրվա Հայաստանը դե ֆակտո ավելի փոքր տարածք ունի, քան նույնիսկ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, իսկ իր բնօրրանում հայոց լեզվի տարածման աշխարհագրական տարածքը հասել է պատմական նվազագույնի։
Սա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում», սա հենց իրական Հայաստանը պատմական դարձնելու գործընթաց է»։