Իրանի արտաքին գործերի նախարարը Իրանում խոցված անօդաչու սարքերը համեմատել է խաղալիքների հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երկրի վրայով խոցված անօդաչուները խաղալիք է անվանել, սակայն նշել է, որ Իրանը դեռ հետաքննում է, թե որ երկիրն է դրանք ուղարկել։
«Դրանք ավելի շատ նման էին խաղալիքների, որոնցով խաղում են մեր երեխաները, այլ ոչ թե անօդաչուների»,- ասել է նախարարը NBC News-ին։
Այնուամենայնիվ, նա նշել է, որ Իսրայելը չի ստանձնել հարվածների պատասխանատվությունը, և Իրանը դեռ հետաքննում է միջադեպը։