Մենք դեռ մեզ Հայաստանի դաշնակից ենք համարում․ Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Sputnik ռադիոյին, Комсомольская правда-ին և Говорит Москва-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։
«Մենք ի վերջո դաշնակիցներ ենք Հայաստանի հետ։ Մենք դեռ մեզ դաշնակից ենք համարում։ Մենք դաշնակիցներ ենք իրավաբանորեն։ Կարծում եմ, ոչ միայն իրավաբանորեն, և որ այնտեղ կան մարդիկ, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար»,- ասել է Լավրովը։