Վարդենիսում տաքսու վարորդն ու ևս մեկ տղամարդ 13-ամյա աղջկա են բռնաբարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ապրիլի 11-ին Վարդենիսում մի քանի տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ, գրում է Aysor.am-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ աղջիկը բնակվում է Սոթքում։ Վարդենիսում հաճախում է երաժշտական դպրոց՝ տաքսիով։ Տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են աղջկան։
Հաղորդվում է, որ դեռահասի մայրն աշխատում է զորամասում։ Այս պահին աղջկա վիճակը շատ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։