Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այդ մասին նա ասել է Բերքաբերում՝ բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է, որ չի պատրաստվում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել Ադրբեջանի հետ սահմանազատման հնարավոր գործընթացից առաջ.
«Էն, ինչ մենք անում ենք, աշխարհաքաղաքական գլոբալ իրադրությունների փոփոխությանը մեր արձագանքն ա։ Կարանք ընտրություններ անենք մյուս ամիս, էդ ընտրություններից հետո Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմ սկսվի, որը մեր իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն կունենա»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ Կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն է փոփոխվող իրավիճակներին․ «Մեր նախընտրական ծրագրում չկա մի կետ, որի հետևից չենք գնացել մինչև վերջ ու անկեղծորեն»,- նշել է նա։