ԱՄՆ-ն Ուկրաինային զգուշացրել է FAB-3000 ռումբերի հետևանքների մասինԻրանը ցանկանում է Կանադայի բանակը ահաբեկչական կառույց ճանաչելԱնտեսելով Հայաստանի գոյութաբանական խնդիրները՝ Փաշինյանը սխալ բաներ է ասել Սփյուռքի մասին․ Սասունյան  Ինչ որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանը Սպիտակցի Հայկոյի որդու վերաբերյալ ԱՄՆ-ն վստահ չէ, որ կարող է օգնել Իսրայելին Հեզբոլլահի դեմ պատերազմումՀանրապետության մի շարք հասցեներում 10 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը Սեյրան Կիրակոսյանը հաղթեց և դուրս եկավ ըմբշամարտի Մ17 ԵԱ-ի եզրափակիչ Տուն, ռոյալ, տպավորիչ դրամական միջոցներ ու արժեթղթեր․ Զարեհ Սինանյանի հայտարարագիրը Ադրբեջանի բանակը զինվում է, զորավարժություններ անցկացնում ու Հայաստանին մեղադրում ռևանշիզմի մեջ Սևանա լճի մակարդակը հունիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով Այսօր քաղաքական հետապնդման նոր էպիզոդն էր․ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի դատավարությունը սարքեցին փակ ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Ռաֆահում շուտով կավարտվի ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ մարտերի ակտիվ փուլը. ՆեթանյաուՎերաքննիչ դատարանը հստակ նշել է՝ Ստեփանակերտի քաղաքապետին ազատությունից զրկելու հիմքեր չեն եղել Պորտուգալացի կիսապաշտպան Հելդեր Ֆերեյրան տեղափոխվել է հայկական «Նոա» Սյունիքն անհավանական վայր է իր պատմությամբ ու մարդկանցով․ ԱՄՆ պետդեպի հատուկ ներկայացուցիչ Խոշոր ավտովթար․ Մալաթիայի թաղապետարանի խաչմերուկում մեքենաներից մեկը կողաշրջվել է․ կա 3 վիրավոր 3 բնակարան, հողամաս, ԱԺ-ից էլ՝ 8 միլիոն 94 000 դրամի աշխատավարձ․ ՔՊ-ականի հայտարարագիրը Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված 3 անտառապատ տարածք վաճառքի է հանվել․ «Հետք» Մեկնարկել է Երևան-Բաթում-Երևան գնացքի առաջին երթը Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. կա զոհ ու վիրավորներ ՀԱՊԿ-ը կարող է ընդլայնվել աշխարհում աճող լարվածության ֆոնին Հայոց ցեղասպանության այս գիրքը «մեսիջ» ունի, որ չպիտի հանձնվենք, պայքարը շարունակական է. արևելագետ (տեսանյութ) Հակոբյանը և Գբոմադուն վերադարձել են Արարատ-Արմենիա Փոխայցելությունները խթանում են մեր բարեկամական կապերը․ նախագահը՝ Մեքսիկայի նահանգապետին Արամ Ա Կաթողիկոսը Իշխան Սաղաթելյանի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված վերջին շրջանի զարգացումները «Ազատում», «խիստ նկատողություն» կարգապահական տույժեր են կիրառվել իրավապահների նկատմամբ Կիրանցը՝ օրերի տարբերությամբ․ չկան տունը, վագոնն ու արհեստանոցը
Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար
Աշխարհի աչքը պիտի կոխել Հայոց Ցեղասպանության պատմությունը, Թուրքիան էլ ձեռքերը ծալած նստած չի (տեսանյութ) Մոսկվայի մարզում այրվում է գիտահետազոտական ինստիտուտի շենքը Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը (տեսանյութ) Պիտի մեկտեղենք ուժն ընդհանուր գաղափարի շուրջ՝ ունենալու ՄԻ պաշտպանության ամուր համակարգ․ ՄԻՊ Կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը (տեսանյութ) Հայաստանի և Մեքսիկայի տնտեսական համագործակցությունն ընդլայնման մեծ ներուժ ունի. Պապոյան Շախմատի մինչև 18 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստները պարտության են մատնել Թուրքիայի թիմին Սողանք Հորբատեղ գյուղում․ փրկարարները սահմանազատել են տարածքը Պրեմիերա․ Արմենչիկ- «Մանկություն»3 օրում գրանցվել է 46 ավտովթար. զոհվել է 6, վիրավորվել՝ 61 մարդՀունաստանում արձակուրդը կարող է վերածվել մղձավանջի․ շոգից 3 զբոսաշրջիկ է մահացել
ՀՀ իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը. Արցախի ԱԺ 4 խմբակցություններ
Հունիսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄայիսի վերջի դրությամբ տնտեսությունում միջին հարկման բազան 296,690 դրամ է, անվանական աճը՝ 6.7%Բեյրութի օդանավակայանում զենք պահելու մասին լուրերը պատերազմի հիմքեր են ստեղծում. Լիբանանի ԱԳՆԶինվորական ծառայության մեկնեցին Վանաձոր և Փամբակ համայնքների ամառային զորակոչի առաջին նորակոչիկները (լուսանկարներ)Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել էր մարմնական վնասվածքներով. կա ձերբակալված անձԲաքվում անցկացվելու է «Արևմտյան Ադրբեջանի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարը․ Վարուժան Գեղամյան
«Վանաձոր» ՔԿՀ-ի 2 կալանավորներ կուլ են տվել երկաթյա մանր կտորներ. նրանք տեղափոխվել են հիվանդանոց
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

Սամվել Վարդանյանի խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է. Հայաստանի հելսինկյան կոմիտե

Ապրիլի 16-ին փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը և Վարազդատ Հարությունյանը հայտնեցին, որ նախօրեին ձերբակալված ակտիվիստ Սամվել Վարդանյանը ոստիկանության մեքենայով ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին, ոստիկանների ակնհայտ թողտվությամբ՝ դիմակավորված անձանց կողմից ենթարկվել է խմբակային ծեծի, խոշտանգումների և նվաստացումների։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի հելսինկյան կոմիտեն:

Հայտարարությունում մասնավորապես, ասվում է. «Ս․ Վարդանյանը ձերբակալվել էր նախօրեին հանրային տրանսպորտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում՝ որտեղ ակտիվիստը վիրավորել էր պատգամավորին, որին ի պատասխան պատգամավորը հարվածել Ս․ Վարդանյանին։

Միջադեպից անմիջապես հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակվեցին իշխանական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Ալեքսանյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները միջադեպի մասին, որոնք այն որակում էին «խուլիգանություն» և իրավապահ մարմիններին խիստ արձագանքելու ցուցում տալիս։

Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հրապարակել էր «Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը․ Մկրտչյան» վերնագրով հոդված։ Բացի հոդվածի վերնագրում առկա սպառնալիքներից, թերթի զրուցակիցը կոչ է արել օրենսդիրին կրկին քրեականացնել հայհոյանքները, մեղադրել ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություններին՝ տեղի ունեցած միջադեպի շահառու լինելու, իսկ Ս․ Վարդանյանին՝ օտարերկրյա հատուկ գործակալական ցանցի անդամ լինելու մեջ։

Հայաստանի հելսինկյան կոմիտեն բազմիցս անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից դատաիրավական համակարգի շարունակական յուրացմանը իր զեկույցներում։ Վարչապետի նախկին օգնականին դատախազության ղեկավար, նախկին կուսակից-նախարարին՝ ԲԴԽ ղեկավար, ոստիկանական բռնությունների և խոշտանգումների անպատժելիության պայմաններում՝ ոստիկանապետին ներքին գործերի նախարար նշանակելը ողջ իրավապահ և դատաիրավական համակարգի յուրացման ընդամենը առանձին դրվագներն են։ 

Նման տոտալ վերահսկողության պայմաններում կասկածի տեղիք չի մնում, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է։

Հայաստանի հելսինկյան կոմիտեն խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվածը։ Այս ամենը իշխանության բոլոր թևերի յուրացման, անկախ դատաիրավական համակարգի բացակայության և անպատժելիության մթնոլորտի արդյունք է։