Սպանության փորձ՝ Ալավերդիում․ 42-ամյա տղամարդը վրեժխնդրության շարժառիթով կրակոցներ է արձակել 43-ամյա համաքաղաքացու ուղղությամբՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆՈստիկանական ուժերի կողմից 20-ից ավելի հատուկ միջոցների կիրառման հետևանքով, շուրջ 100 խաղաղ ցուցարար և լրագրող, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ Արտակ ԶաքարյանՍա մի ռեժիմ է, որի օրոք նոր Մարտի 1-ը բացառված չէ. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Նռնակներ նետելուց, հատուկ ուժերի հարձակումից հետո ցուցարները չեն ցրվել, սա բացառիկ դեպք է աշխարհում. Վահե ՀովհաննիսյանՈստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ, պրոֆեսիոնալ, նմանատիպ դեպքերում գործելու է նույնկերպ. Փաշինյան Ոստիկանները մեջքով շրջվեցին դեպի ժողովուրդը. քաղաքացիներն սկսեցին ամոթանք տալ ոստիկաններին (տեսանյութ)Հունիսի 6-ի գիշերը Երևան-Սևան ճանապարհին հնչած պայթյունը նոր հարցեր է առաջացնումՄարտի 1-ի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ինքը երեկ այն ապացուցեց․ 44-օրյայի ժամանակ էլ մի քանի հազար զոհ տվեց, որ իրեն չասեն դավաճան․ Հայկ ՄամիջանյանՓաշինյանն ԱԺ ամբիոնից բախումներ հրահրեց. Տիգրան ԱբրահամյանԱԺ այցելած Նիկոլ Փաշինյանը ողջ օրը գերլարված հոգեվիճակում էր․ «Հրապարակ»Նախատեսում ենք ժամը 20։00-ին հանրահավաք անել Բաղրամյան-Պռոշյան հատվածում․ Բագրատ ԳալստանյանՄԻՊ-ն այցելել է ԱԺ–ի մոտ տուժած քաղաքացիներինԻշխանությունը հասավ իր նպատակի․ «Հրապարակ»Սարսափի «աչքերը». Նիկոլ Փաշինյանին նորից հաջողվեց հայի արյուն թափել․ «Փաստ» 7 մլն դրամանոց մեքենա, 5 մլն դրամ բանկային մնացորդ. Ժաննա Անդրեասյանի հայտարարագրի հետքերով․ «Ժողովուրդ» Բա ասում էիր՝ փշալարերը ժանգոտվելու են․ «Հրապարակ»Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը տեղի է ունեցել առանց նախազգուշացմանԱրշակ Կարապետյանի կուսակցությունը նոր համագումար կհրավիրի․ «Փաստ»Ոստիկանությունը կիրառել է Զարյա-3, ՌԳԵ-60ՍԴ եւ այլ հատուկ միջոցներ․ Արտակ ԶաքարյանԿառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը տեղափոխվել է ուրբաթ․ սա նշանակում է, որ օրակարգ թելադրողը մենք ենք․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բաղրամյան պողոտայում ոստիկանները լուսաձայնային նռնակները հատուկ կիրառել են տեղում աշխատող լրագրողների ու օպերատորների դեմ․ news.am-ի օպերատոր Վազգենի ոտքն են կոտրել (տեսանյութ)Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 անձ. 85-ը դուրս է գրվել. ԱՆՈրոշ դիպուկահարների համար է նախատեսված մասնավոր խանութի փամփուշտի խոշոր խմբաքանակը․ «Ժողովուրդ» Փաշինյանի անվտանգությունը շարունակում են ուժեղացնել․ «Հրապարակ» ԲԴԽ նախագահը կհաղթի՞, թե՞ Աննա Հակոբյանի ընկերուհինՊոկել-տարել են Աբրահամ Գասպարյանի ոսկե շղթան, հեռախոսը, դրամապանակըՈ՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանը՝ կախվածությունը ներմուծումի՞ց, թե՞ արտահանման ծավալների աճը. «Փաստ»Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են կառավարություն (տեսանյութ)
Այս գործողությունների լիիրավ պատասխանատուն Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանն է. ՀՀԿ ԳՄ
Իսրայելական ուժերը սպանել են «Հեզբոլլահի» ամենակարևոր հրամանատարինԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Միլիարդատերերը խաղադրույքներ են կատարում Թրամփի օգտին. BloombergԱբրահամ Գասպարյանին հոսպիտալացրել են․ ուղեղի ցնցում և սալջարդներ ունի Պատռել են Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի կապան, նրան ձերբակալում են Բագաժնիկով ինքն է գնալու, թող մտածի ինչ կեղծամով է փախչելու Հայաստանից. Սրբազանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) ՄԻՊ-ը աշխատակազմի հետ տեսակցում է հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցերը 22։15֊ի դրությամբ բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան Շարժման անդամներն շարժվում են կառավարության շենք․ ՈՒՂԻՂԱմբերդ գյուղի դպրոցի մոտ կրակոցներ են հնչել. կա զոհ Առավոտյան` ժամը 10։00-ին, Կառավարության շենքի մոտ ենք մեկ մարդու պես լինում. Սրբազան (տեսանյութ) Ոստիկանները անցան կտրուկ քայլերի, երբ Փաշինյանը նրանց արարքները հովանավորող հայտարարություն արեց Մեկ է` այդ աթոռին հրաժեշտ են տալու, ՀՀ-ն ու Արցախը այս վիճակին հասցնելու համար պատասխան են տալու (տեսանյութ) Շուտով գնալու ենք Կառավարության շենք. Բագրատ Սրբազանը՝ քաղաքացիներին 21:00 դրությամբ` Բաղրամյանի պողոտայից 86 քաղաքացի է բերման ենթարկվել Առևանգել են Սուրեն Պետրոսյանին․ նրան տարել են անհայտ ուղղությամբ Ժողովրդի քվեով ընտրվածը ո՞ւր ա, ուր ուզում ես՝ փախի, կգանք, ասում են՝ բունկերում ա․ Սրբազան (տեսանյութ) ՆԳՆ-ն հայտնում է՝ վնասվածք են ստացել նաև ոստիկանության ծառայողներ ՔԿ-ն ցույցերի կապակցությամբ հաղորդում է վարույթ նախաձեռնելու մասին

Սուտ է ասել, սուտ է ասում․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Հեշտ լուծումներ չկան։ Բայց մեզ պարտադրում են անլուծում տարբերակ։ Հիմա մեզ պարտադրում են «պաշտոնական Երևանի» գործի չիմացությունը, ու ասում են սա է՝ ուրիշ ելք չկա։

Այս իշխանությունը սեփական ժողովրդին ստել է՝ և´ ընտրություններից առաջ, և´ հետո։ Ստել է բոլոր հարցերում, նաև՝ թե բանակցում է ու գնում գրագետ սահմազատման։ Ու ստում է հիմա, թե՝ անարժանապատիվ զիջումներից այլ լուծումներ չկան։ Իսկ լուծումներ կան։

Կոնկրետ քայլեր

Քայլ առաջին.

լայն կոնսոլիդացիայով ճակատ՝ միավորներ, անհատներ, եկեղեցի։ Բագրատ Սրբազանի հնչեցրած Stand up against evil-ը միավորող գաղափար է։ Մենք պետք է ընդունենք, որ մեր իրականությունը, բարքերը, մեզ համար գծվող ապագան բառիս բուն իմաստով evil-ական է, ու դրա դեմ պայքարը ենթադրում է պարզ մարդկային որակներ ու հարյուր հազարավոր մարդկանց որոշում։

Քայլ երկրորդ

Ի տարբերություն այս իշխանության՝ պետք է ասել, որ մենք գիտենք, թե ինչ անել։  Հայաստանը դրել են Արևմուտք-ՌԴ բախման կենտրոնում ու մեզ համոզում են, թե այլևս ելք չկա։ Իհարկե, շատ ծանր վիճակ է, բայց լուծումներ կան։
Դեռևս հունվարին հրապարակել եմ հոդված այն մասին, որ Հայաստանն ըստ էության սահմանակից է դարձել ԲՐԻԿՍԻՆ (Իրանը հունվարի 1-ից ԲՐԻԿՍԻ անդամ է), ինչը տնտեսական լուրջ հնարավորություններ է բացում։ Սա կարող է մեզ թույլ տալ՝ դուրս գալ «Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» ծայրահեղ վտանգավոր ընտրությունից։ Պետք է դուրս գալ այս թակարդից ու ռեալ օրակարգով հարաբերություններ կառուցել թե´ Ռուսաստանի, թե´ Արևմուտքի հետ։ Այս թեման կարող է իր համար առանցքային դարձնել լայն ընդդիմությունը։

Քայլ երրորդ

Բրյուսելյան ուխտագնացության ամենավտանգավոր հետևանքն այն էր, որ Հայաստանը հայտնվեց ռեգիոնալ նոր մեկուսացման մեջ։ Այնպես ստացվեց, որ մեր աշխարհագրական հարևանները՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, թեպետ տարբեր մոտիվացիաներով, այս դրվագով համախոհներ դարձան՝ մեր դեմ։ 
Այս վտանգավոր մեկուսացումից դուրս գալու նպատակով կարելի է զարգացնել 3+3-ի բանաձևը, իսկ Արևմուտքի հետ՝ պնդել արդեն իսկ ստորագրված CEPA-ի օրակարգի իրականացման վրա (CEPA-ի շրջանակներում դեռևս գոյություն ունի Արցախի չլուծված խնդիրը՝ կարգավորման հեռանկարներով), և չզարգացնել հակառուսական օրակարգ։ Կարելի է օրակարգ դարձնել CEPA-ի ընդլայնման-զարգացման իդեան, բայց ոչ երբեք՝ Արևմուտքի պատվերով հակառուսական պլացդարմի վերածվելու սկզբունքը։

Քայլ չորրորդ

Ռուսաստանի հետ կարելի է առաջ քաշել երկկողմ հարաբերությունների նոր բանաձև (եթե համարենք, որ ՀԱՊԿ-ի հետ առկա են որոշակի օբյեկտիվ խնդիրներ), որը մեզ կօգնի այսօրվա նոր իրականության մեջ։ Երկկողմ հարաբերությունների նոր բանաձևը՝ «ինչ ենք ակնկալում և ինչ ենք ստանում» տրամաբանության մեջ, կարող է դառնալ լուծում՝ չաշխատող մեխանիզմների փոխարեն, որը կհանգեցնի դեէսկալացիայի։
Մենք քաղաքական, դիվանագիտական ու նաև տնտեսական բազմաթիվ հետաքրքիր քայլերի տարբերակներ ունենք։ Բայց երկիրն այսօր անճարակ տեսքով կանգնած է ամբիոնի առաջ ու չգիտի՝ ինչ անել։ Իմացողների ձևաչափը պիտի վերջապես վերցնի այդ ամբիոնը՝ բոլորով, այդ թվում պետական համակարգի այսօրվա ունակ դեմքերով։

Պարզ ասած՝ մեր հասարակությանը պետք է ցույց տալ քայլերի հստակ ճանապարհային քարտեզ՝ երկիրը խելամիտ ուղու վրա դնելու համար»։