Ճապոնիան կշարունակի ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Ճապոնիան կշարունակի ամրապնդել ռազմավարական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որի հետ կիսում է հիմնական արժեքներն ու ռազմավարական շահերը:
Այս մասին ասված է երկրի արտաքին գործերի նախարարության տարեկան զեկույցում։
«Ի պատասխան փոփոխվող միջազգային անվտանգության միջավայրի և միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային կարգը պահպանելու և ամրապնդելու համար, Ճապոնիան վստահորեն կամրապնդի ռազմավարական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որի հետ կիսում է հիմնական արժեքներն ու ռազմավարական շահերը», - նշվում է փաստաթղթում։
Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ 2023թ. հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, որտեղ ներկա էր նաև Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, հայտարարվեց Ճապոնիայի և ՆԱՏՕ-ի միջև անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրի համաձայնագրի մասին։