ԱՄՆ-ն Ուկրաինային զգուշացրել է FAB-3000 ռումբերի հետևանքների մասինԻրանը ցանկանում է Կանադայի բանակը ահաբեկչական կառույց ճանաչելԱնտեսելով Հայաստանի գոյութաբանական խնդիրները՝ Փաշինյանը սխալ բաներ է ասել Սփյուռքի մասին․ Սասունյան  Ինչ որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանը Սպիտակցի Հայկոյի որդու վերաբերյալ ԱՄՆ-ն վստահ չէ, որ կարող է օգնել Իսրայելին Հեզբոլլահի դեմ պատերազմումՀանրապետության մի շարք հասցեներում 10 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը Սեյրան Կիրակոսյանը հաղթեց և դուրս եկավ ըմբշամարտի Մ17 ԵԱ-ի եզրափակիչ Տուն, ռոյալ, տպավորիչ դրամական միջոցներ ու արժեթղթեր․ Զարեհ Սինանյանի հայտարարագիրը Ադրբեջանի բանակը զինվում է, զորավարժություններ անցկացնում ու Հայաստանին մեղադրում ռևանշիզմի մեջ Սևանա լճի մակարդակը հունիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով Այսօր քաղաքական հետապնդման նոր էպիզոդն էր․ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի դատավարությունը սարքեցին փակ ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Ռաֆահում շուտով կավարտվի ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ մարտերի ակտիվ փուլը. ՆեթանյաուՎերաքննիչ դատարանը հստակ նշել է՝ Ստեփանակերտի քաղաքապետին ազատությունից զրկելու հիմքեր չեն եղել Պորտուգալացի կիսապաշտպան Հելդեր Ֆերեյրան տեղափոխվել է հայկական «Նոա» Սյունիքն անհավանական վայր է իր պատմությամբ ու մարդկանցով․ ԱՄՆ պետդեպի հատուկ ներկայացուցիչ Խոշոր ավտովթար․ Մալաթիայի թաղապետարանի խաչմերուկում մեքենաներից մեկը կողաշրջվել է․ կա 3 վիրավոր 3 բնակարան, հողամաս, ԱԺ-ից էլ՝ 8 միլիոն 94 000 դրամի աշխատավարձ․ ՔՊ-ականի հայտարարագիրը Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված 3 անտառապատ տարածք վաճառքի է հանվել․ «Հետք» Մեկնարկել է Երևան-Բաթում-Երևան գնացքի առաջին երթը Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. կա զոհ ու վիրավորներ ՀԱՊԿ-ը կարող է ընդլայնվել աշխարհում աճող լարվածության ֆոնին Հայոց ցեղասպանության այս գիրքը «մեսիջ» ունի, որ չպիտի հանձնվենք, պայքարը շարունակական է. արևելագետ (տեսանյութ) Հակոբյանը և Գբոմադուն վերադարձել են Արարատ-Արմենիա Փոխայցելությունները խթանում են մեր բարեկամական կապերը․ նախագահը՝ Մեքսիկայի նահանգապետին Արամ Ա Կաթողիկոսը Իշխան Սաղաթելյանի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված վերջին շրջանի զարգացումները «Ազատում», «խիստ նկատողություն» կարգապահական տույժեր են կիրառվել իրավապահների նկատմամբ Կիրանցը՝ օրերի տարբերությամբ․ չկան տունը, վագոնն ու արհեստանոցը
Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար
Աշխարհի աչքը պիտի կոխել Հայոց Ցեղասպանության պատմությունը, Թուրքիան էլ ձեռքերը ծալած նստած չի (տեսանյութ) Մոսկվայի մարզում այրվում է գիտահետազոտական ինստիտուտի շենքը Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը (տեսանյութ) Պիտի մեկտեղենք ուժն ընդհանուր գաղափարի շուրջ՝ ունենալու ՄԻ պաշտպանության ամուր համակարգ․ ՄԻՊ Կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը (տեսանյութ) Հայաստանի և Մեքսիկայի տնտեսական համագործակցությունն ընդլայնման մեծ ներուժ ունի. Պապոյան Շախմատի մինչև 18 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստները պարտության են մատնել Թուրքիայի թիմին Սողանք Հորբատեղ գյուղում․ փրկարարները սահմանազատել են տարածքը Պրեմիերա․ Արմենչիկ- «Մանկություն»3 օրում գրանցվել է 46 ավտովթար. զոհվել է 6, վիրավորվել՝ 61 մարդՀունաստանում արձակուրդը կարող է վերածվել մղձավանջի․ շոգից 3 զբոսաշրջիկ է մահացել
ՀՀ իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը. Արցախի ԱԺ 4 խմբակցություններ
Հունիսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄայիսի վերջի դրությամբ տնտեսությունում միջին հարկման բազան 296,690 դրամ է, անվանական աճը՝ 6.7%Բեյրութի օդանավակայանում զենք պահելու մասին լուրերը պատերազմի հիմքեր են ստեղծում. Լիբանանի ԱԳՆԶինվորական ծառայության մեկնեցին Վանաձոր և Փամբակ համայնքների ամառային զորակոչի առաջին նորակոչիկները (լուսանկարներ)Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել էր մարմնական վնասվածքներով. կա ձերբակալված անձԲաքվում անցկացվելու է «Արևմտյան Ադրբեջանի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարը․ Վարուժան Գեղամյան
«Վանաձոր» ՔԿՀ-ի 2 կալանավորներ կուլ են տվել երկաթյա մանր կտորներ. նրանք տեղափոխվել են հիվանդանոց
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ դեսպան

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հարցազրույց է տվել «Լոյալ» անվտանգության քաղաքականության ամսագրի գլխավոր խմբագիր Անդրե Ուզուլիսին։ Խոսել է Հարավային Կովկասում անվտանգության, Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտումների և խաղաղության կառուցման թեմաներից։ Այդ մասին տեղեկանում են Գերմանիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։ 

Հարցազրույցում արծարծված հիմնական թեզերն են եղել՝

1. Հայաստանի հասարակության համերաշխության և ՀՀ կառավարության ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ մեղմել Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով Հայաստան տեղահանված անձանց վերահաս խնդիրները և խուսափել վրանային ավաններից։

2. Հայաստանը և Ադրբեջանը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է միայն Ադրբեջանի քաղաքական կամքը։

3. Մեր տարածաշրջանում բարեկեցության միակ նախապայմանը խաղաղությունն է։ Խաղաղության հաստատման դեպքում վերջապես հնարավոր կլինի բացել սահմանները, ունենալ մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժ, որից կօգտվի նաև Ադրբեջանը, կբացվի Թուրքիա-Հայաստան սահմանը, որ շահութաբեր կլինի բոլորի համար։

4. ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը մեր խաղաղության օրակարգի կարևորագույն մասն է, այն կդառնա հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք առևտրատնտեսական կապի կարևոր մաս։

5. Հայաստանում գործում են ժողովրդավարական ուժեղ կառուցակարգեր, երկիրը հաջողությամբ պայքար է մղում կոռուպցիայի դեմ, դա է պատճառը, որ 2022թ. ունեցանք ավելի քան 12 տոկոս տնտեսական աճ։

6. Հայաստանը քայլեր է ձեռնարկում սպառազինության ձեռքբերման շուկաների դիվերսիֆիկացման և պրոֆեսիոնալ բանակի կայացման ուղղությամբ։

7. ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական գործընկերն է, բայց այն նաև Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է և վերջինիս վաճառել է միլիարդավոր դոլարների սպառազինություն սկսած 2011թ. -ից, ինչը այդպես չէ Հայաստանի դեպքում։ Այս իմաստով ճիշտ չէ պնդումը, որ ՌԴ-ն Հայաստանի պաշտպանող ուժն է։ ՀԱՊԿ-ը Հայաստանին ոչ միայն չաջակցեց ռազմական առումով, այլև քաղաքական առումով, դա է պատճառը, որ մեզ մոտ լուրջ հարցեր կան կառույցի իմաստալիության առումով։

8. ԵՄ քաղաքացիական առաքելությունը դրական դերակատարություն ունի տարածաշրջանում։ Գերմանիայից, իբրև ԵՄ ամենամեծ պետություն, ակնկալում ենք Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում գործուն ջանքեր։ Մեզ համար կարևոր է նաև Գերմանիայի ազդեցությունը որպես Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունեցող պետություն։