Ադրբեջանում գտնվող պատմական հուշարձանների անմխիթար վիճակում ենՄյանմարում 7,7 մագնիտուդ հզորությամբ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)Ազգային և պետական գործիչ Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 75 տարեկանStarlink արբանյակային ինտերնետը այլեւս հասանելի է Հայաստանում. ՓաշինյանԿրակոցներ Հաղարծին բնակավայրի «Մարիա Խլեբ» հացատանը. 2 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոցՆախ՝ «տրաս է հանել» յուրայիններին․ «Իրավունք» Պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էՄարտի 31-ին հայտնի կդառնա կենսաչափական փաստաթղթերը թողարկող ընկերության անունըԱՄՆ 60 կոնգրեսականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՀայ գերիների համար հյուպատոսական հասանելիություն կապահովվի՞. ՀՀ և Շվեյցարիայի ԱԳՆ–ների պատասխաններըՌուսաստանը հարձակվել է ուկրաինական քաղաքների վրա«Կորտիզոլն» ու «ադրենալինը» նույնն են. նորանշանակ պաշտոնյայի սկանդալային սխալըԹուրք բլոգերը Երևանում Արցախի մասին երգ է երգել (տեսանյութ)Ղազախստանում 5,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՎարդան Ղուկասյանը ուղերձ է հղելԱնդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ «Ժողովուրդ»Չարենցավանի ՏԻՄ ընտրությունների օրը Հայկ Կոնջորյանի եղբայրը աչքի է ընկել փողոցային վարքուբարքով. հիշեցում․ «Ժողովուրդ»
Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանը ազատ է արձակվել․ փաստաբան
Ինչու են խուզարկել Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի տունը․ «Հրապարակ»Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո«Что за шум, а драки нет». Գյումրիի քաղաքապետի թեկնածուները թատրոնում. «Իրավունք»Հայաստանում զե՞նք է արտադրվելու. «Հրապարակ»Անդրանիկ Քոչարյանի հետ կապված միջադեպից ամենաշատը ոգեւորվել է Ալեն Սիմոնյանը. «լավ շանս է». «Իրավունք»
Հայաստանը կվճարի իր դավաճանական մոտեցման համար. Հայաստանի բնակչությունն ամեն ինչ պետք է զգա իր մաշկի վրա. Կորոտչենկո
Եմենը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբՄարտուն Գրիգորյանի հոր ձերբակալման հիմքերը վերացել են, բայց նա գտնվում է անազատության մեջ Ալիևը իր 15 րոպեանոց ելույթում հայերի մասին արտահայտվելիս 11 անգամ կիրառել է «թշնամի» եզրույթը Հին երևանցու փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի ՔՊ-ի Սարկին ասեք, սելդ քշի ու գլխիդ զոռ մի տուր. Արտակ Զաքարյան ՀՀ ԱԳ փոխնախարարը Վիեննայում քննարկել է տարածաշրջանային իրավիճակը Ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է ձեռք բերել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն Ժնևի հայկական տանը ներկայացրել է Մատենադարանի գործունեությունը, ծրագրերը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեում կքննարկվի Հայաստանի հինգերորդ զեկույցը Կրակոցներ են հնչել Լոռիում․ 18-20 դիմակավորված անձինք մտել են փիրուզի հանքաքարի տարածք Ես իմ հացը մարդ բռնել տալով չեմ վաստակում, այլ՝ իմ աշխատանքով. Մխիթարյանը՝ Մինասյանին (տեսանյութ) Ջուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինելու «Ձեր արածը տղամարդուն վայել չէ»․ թեժ լեզվակռիվ Ռուբեն Մխիթարյանի և Սարիկ Մինասյանի միջև (տեսանյութ) Գյումրին ընտրում է. ՈՒՂԻՂ Սպասում ենք կալանքի նիստերին, որոնց կայանալու ժամի մասին դեռեւս տեղեկություններ չկան Երևանում առանց ուղևորատոմսի երթևեկող քաղաքացիները կտուգանվեն 10-15 հազար դրամով «Ադրբեջանական սադրանքներն անպատասխան թողնելը հղի է վտանգավոր հետևանքներով»․ Աբրահամյանը Սյունիքում է ՆԳՆ-ն հորդորում է Փարաքարի և Գյումրու ընտրողներին կայքում ճշտել ընտրացուցակների իրենց տվյալները Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Լիտվայում մահացել են ամերիկացի զինվորներՈ’չ ասեք բոլոր ոլորտներում կառավարումը տապալած, պարտության և պատերազմի ուժին․ ՀՅԴ Գյումրու կոմիտե Խուզարկություններ՝ Գյումրիի ընտրություններում կուսակցությունների գրասենյակներում, ձերբակալվածներ կան Բաքվի բարբարոսական վարչախմբի առավելագույն երազանքը ամենաշատը մոտ մեկշաբաթյա պատերազմը կարող է լինել Մենք ի վիճակի ենք հաղթելու ամեն ինչ․ Մխիթարյան Անհայտ կորած անձանց ընտանիքները կարևոր դեր են կատարում իրենց սիրելիների որոնման գործում Փաշինյանն ի վիճակի չէ ղեկավարել, նա ազգային բեռ է․ Վարդան Օսկանյան
Հասարակություն

Հայաստան–Ռուսաստան կապի վերականգնման սուր անհրաժեշտությունը․ Փաշինյանը, Սահակաշվիլին, Զելենսկին՝ «ռասխոդնի մատերիալ»․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Փաշինյանն առաջարկում է թուրքական վեկտորը, քանզի միայն այդ դեպքում ինքն իշխելու (թեկուզև միայն Երևանի Կոնդ թաղամասում) կամ բարեհաջող փախնելու հնարավորություն կունենա։

Անվտանգային հարցերում «Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» երկընտրանք չկա։ Քանզի Արևմուտքը չի կարող գետնի վրա անվտանգություն ապահովել։ Իրենք էլ են դա ազնվորեն հայտարարում, բայց մեր տնաբույծ «արևմտամետներն» ավանակի համառությամբ հակառակ բաներն են զռռում։

ԵՄ դիտորդները հեռադիտակները նետելու և փախնելու են սահմանային առաջին իսկ լուրջ միջադեպի ժամանակ։ Շտապ օգնության զրահապատ ավտոմեքենանե՞րն են բարձրանալու մեր լեռները, թե՞ ֆրանսիական ամենագնացներն են հասնելու առաջնագիծ։ Պարզ չէ՞, որ Արևմուտքի միակ խնդիրն այս տարածաշրջանից Ռուսաստանին հեռացնելն ու Իրանի շուրջ օղակը սեղմելն է։

Հայաստանի դեմ Արևմուտքը թշնամանք չունի, բայց Ռուսաստանի դեմ էքզիստենցիալ կռիվն իրեն չի կանգնեցնի, եթե պարզվի, որ այդ ճանապարհին Հայաստանը վերանալու է քարտեզի վրայից։

Հայաստանը Ուկրաինա չպետք է դառնա, որտեղ կռվում են Արևմուտքն ու Ռուսաստանը, բայց մեռնում են ուկրաինացիներն ու ավերակ դառնում ուկրաինական քաղաքները։

Ռուսաստանի հետ վստահելի, ռազմավարական ու փոխշահավետ հարաբերությունների հաստատումն է մեր անվտանգության կարևորագույն երաշխիքը։ Առաջնայինը, բնականաբար, հայկական մարտունակ բանակի ձևավորումն է, բայց մինչև այդ պետք է աշխատի դիվանագիտությունը, որը պետք է լուծի վերը նշված խնդիրը Ռուսաստանի հետ, ինչը չի նշանակում Արևմուտքի հետ վատ հարաբերություններ։

Օրվա իշխանությունների հանցավոր գործունեությունն այն է, որ խաբում են, թե, իբր, մենք արևմտյան անվտանգային հովանոցի այլընտրանք ունենք ու որպեսզի այդ այլընտրանքն աշխատի, պետք է թշնամանալ Ռուսաստանի հետ։ Սա մեծագույն բլեֆ է, քանզի արևմտյան հովանոցը մեր դեպքում թուրք–ադրբեջանական երախն է։

Արևմտյան երկրների ներկայացուցիչները Հայաստանին բարեկամաբար խորհուրդ են տալիս չսրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նիկոլենք Պապից ավելի կաթոլիկ լինելու բարդույթ ու ծրագիր ունեն։ Իրենք նետվում են Թուրքիայի գիրկը՝ Ղուկաս Ղուկասյանի էնտուզիազմով, Սահակաշվիլու համառությամբ և Զելենսկու խամաճիկային տարբերակով։

Օրվա իշխանությունը թշնամացնում է հայ–ռուսական հարաբերությունները, քանզի դա իր նեղ շահերից է բխում։ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից բխում է Մոսկվայի հետ փոխվստահելի հարաբերությունների հաստատումը, Իրանի հետ ամուր կապերի ապահովումը, մեր երկիրը բախումների թատերաբեմ չդարձնելը։ Այսինչամետությունների պայքարը կեղծ է ու վտանգավոր։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հակահայկական է, հետևաբար՝ պիտանի չէ մեր խնդիրների լուծման համար։ Հայաստանը նոր առաջնորդության, նոր գաղափարների, նոր որակի կառավարման կարիք ունի։ Ու դա մենք՝ ՀՀ քաղաքացիներս պետք է ապահովենք՝ քաղաքական այլընտրանք առաջարկելով։