Ընդամենը 27 րոպե մետրո+գնացքով հասանք Ակադեմիական քաղաք․ Սիսակ Գաբրիելյանը տեսանյութ է հրապարակել
ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը գրել է․
«Ընդամենը 27 րոպե մետրո+գնացքով Երևանի Սասունցի Դավիթ կայարանից մեկ կանգառով հասանք Ակադեմիական քաղաք: Կայարանը նախատեսված է կառուցել Ակադեմիական քաղաքի կենտրոնում:
Ըստ մասնագետների ՝ գծերի ու շարժակազմի ոչ շատ ծախսատար արդիականացումով ժամանակը կարող է կրճատվել մինչև 21 րոպե: Երկաթգծերն անցնում են նոր կառուցվող Դեֆանս թաղամասի հարևանությամբ, չի բացառվում ևս մեկ կայարանի կառուցումն այնտեղ: Կառավարությունն այս փուլում դիտարկում է գնացքով, մետրոյով, վերգետնյա տրամվայով կամ ավտոճանապարհներով Ակադեմիական քաղաք հասնելու հնարավոր բոլոր տարբերակները: Վարչապետի ու կառավարության անդամների հետ այսօր փորձեցինք դրանցից մեկը, ծանոթացանք տարածքին և կատարված աշխատանքներին»: