Եվ այսքանից հետո շատերը համառորեն շարունակում են նիկոլաթուրքական վարչակարգն ընկալել՝ որպես հայկական իշխանություն»․ ռազմական փորձագետ
Նիկոլաթուրքական անվտանգության ծառայության (նախկին ԱԱԾ) հաղորդագրությունից իմանում ենք, որ ՀՀ ժամկետային զինծառայողի նկատմամբ քրգործ են հարուցել ադրբեջանցի սահմանապահի վրա կրակելու և նրան վիրավորելու մեղադրանքով։ Այս մասին գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը.
«Ընդ որում մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար։
Եւ այսքանից հետո շատերը համառորեն շարունակում են նիկոլաթուրքական վարչակարգն ընկալել՝ որպես հայկական իշխանություն»։