Սիմուլյացիոն կենտրոնը բժիշկներին թույլ կտա չսովորել պացիենտների վրա. Անահիտ Ավանեսյան
ՀՀ-ում կստեղծվի վիրաբույժների պատրաստման սիմուլյացիոն կենտրոն՝ ժամանակակից սարքավորումներով։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Կենտրոնի ստեղծման սկզբունքային որոշումն արդեն կայացվել է, մնում է որոշել՝ այն տեղակայվելու է Երևանի պետական բժշկական համալսարանո՞ւմ, թե՞ «Գրիգոր Լուսավորիչ» պետական հիվանդանոցում: Հարցը կհստակեցվի կառավարության հաջորդ նիստի ընթացքում։
Նոր սարքավորումներն ապագա վիրաբույժներին հնարավորություն են տալիս որքան հնարավոր է` ավելի լավ ու մոտիկից ծանոթանալ վիրահատության իրական պայմաններին։ Այդ պատճառով այն նախատեսված է ոչ այնքան ուսանողների, որքան կլինիկական պրակտիկա ունեցող օրդինատորների համար:
«Այսպիսով, նրանք կկարողանան վիրահատություններ իրականացնել և սխալվել ոչ թե հիվանդների, այլ մանեկենների վրա»,- հայտարարեց Ավանեսյանը։
Ծրագրի ընդհանուր արժեքը 550 միլիոն դրամ է, և 2025 թվականից պատրաստ են լինելու կենտրոնի դռները բացել բոլոր բժիշկների առաջ: