Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա ՄԱԿ-ում Գազայի մասին խոսելն անիմաստ է. Պաղեստինի դեսպանԸստ Պետդեպի՝ ՄԻՊ գրասենյակը անկախ և արդյունավետ պաշտպանություն է ապահովում Ազատություն քաղբանտարկյալներին․ իրազեկման ակցիան շարունակվում է Գազ չի լինի Երևանում և մի քանի մարզերում Երևանում մեկնարկեց ֆուտզալի Չեմպիոնների լիգան. հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը Փաշինյանը Սինանյանին 7 օրով գործուղում է Իտալիա Կադաստրով հողիս մոտ չեն թողնում. Կիրանցեցի կնոջ ունեցվածքը հանձնում են թշնամուն (տեսանյութ) Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ կա վիրավոր Բուլղարիայի հայկական համայնքը իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի կառավարությանը ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել շաքարավազի արտահանման վրա․ Հայաստանը բացառությունների շարքում է Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ մանրամասներ ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված Քաղաքապետարանից հայտարարում են՝ Շենգավիթի բակային տարածքը ազատվում է ապօրինի կառուցված ավտոտնակներից (տեսանյութ) Դեսպան Քվինը Մամուլի ազատության օրվա կապակցությամբ խոսել է ժողովրդավարությունից ԱՄՆ-ը որևէ նշան չի տեսնում, որ ՀԱՄԱՍ-ն ակտիվորեն պատրաստվում է հարձակվել զինվորականների վրաԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո Կիրանցը «ազատագրվել է սև բերետներից». ՈՒՂԻՂԱննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ մանրամասներ․ Irakanum.am Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ, հոսպիտալացվածներ Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ մանրամասներ․ «Ազատություն» Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ Քննարկել են՝ ինչպես պաշտպանել Սևանա լճի, Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսները Ինչ կազմով է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում Թուրքիա Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան Կիրանցը փաստացի գրավվել է ՀՀ ոստիկանության զորքերի կողմից. սա հանցագործության հատկանիշներ ունի (տեսանյութ) Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր Հովիկ Աղազարյանի որդու ընկերությունն է մատակարարել Արարատի համայնքապետի 45 հազար դոլարանոց մեքենան (տեսանյութ)
Այսօր Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՀՀ ՊՆ
Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում Սիսիանում 14-ամյա տղան նռնակ է գտել, տեղի է ունեցել պայթյուն․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում դեպքից «Դա կապրիզ չի»․ ինչո՞ւ Վարդապետյանը չի հանդիպում զոհվածների ծնողների հետ (տեսանյութ)Մայիսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունըՈւսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբՀակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները․ դատախազԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել էԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՊաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազԲալթյան երկրներում նկատվել են Ուկրաինայի զինված ուժերում կռված և սպանված վարձկանների գերեզմաններԴե որ պատերազմում պարտության պատճառներից խոսացիր, թվարկենք իրական պատճառները. ադրբեջնագետը` Աննա Վարդապետյանի հայտարարության մասին (լուսանկար)Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել (տեսանյութ)Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջԿարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել
Հասարակություն

«Դուք չեք կարողանում համարժեք պատասխանել Ադրբեջանին և միայն կատաղած ու հղփացած փողոցի տղայի կերպարով կարողանում եք հոխորտալ սեփական ժողովրդի և ազգային կառույցների վրա»

Տ․ Գաբրիել քահանա Վարդանյանը գրել է․

«Լսելով պիտի լսեք, բայց չհասկանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չիմանաք» (Եսայի 6։9)
 
Եթե որոշ մարդկանց համար Սաղմոսաց գրքից բացի, Սուրբ Գրքի ճշմարտություններն անընկալելի են, ապա դասական անատոմիայից հստակ է, որ ականջն այն օրգանն է, որ պատասխանատու է լսելու գործառույթի, իսկ աչքը՝ տեսնելու համար։ «Ֆեյք նյուզեր»-ի պատասխանատուները, ինչպես ասում էր նրանցից մեկը հանրային, բայց իշխանական խոսափողով, չեմ կարծում, որ միամիտ մարդիկ են, ու լավ տարբերակում են՝ ինչն է «ֆեյք նյուզ», ինչը՝ ոչ։ Բայց այստեղ հարկ է կանգ առնել․ իրենք, անշուշտ, հասկանում են, որ մանիպուլացիան մեծ ու արդեն վեց տարիներ իրենց հարազատ գործիք է, ինչո՞ւ չկիրառել և Մայր Աթոռի հայտարարությունը չնենգափոխել, չէ որ «գողն իր շքից է վախենում և բոլորին գող է անվանում», ինչպես ասում էին ՊԱՏՄԱԿԱՆ, բայց շատ ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ մեր պապերն ու տատերը։
 
Ի՞նչն է «ֆեյք նյուզ»․ գուցե այն, որ Ադրբեջանը ՀՀ հանդեպ ունի տարածքային պահանջնե՞ր, որ տարածներ է ուզում ոչ միայն Տավուշից, այլև՝ ամբողջ Հայաստանից։ Այն, որ Արցախը, ձեր հանցավոր լռությամբ, այլևս հայաթափված է, կորսված, թե՞ այն, որ ձեր լեքսիկոնից տևական ժամանակ է բացակայում է Արցախ բառը։ Գուցե այն, որ դուք հրաժարվում եք պատմական Հայաստանից, մեր պատմությունից, ինչը նշանակում է նախևառաջ հիմնովին հրաժարում Արցախից, էլ չասեմ Արևմտյան Հայաստանից և հայկական պահանջատիրությունից։ Դուք չեք կարողանում համարժեք պատասխանել Ադրբեջանին և միայն կատաղած ու հղփացած փողոցի տղայի կերպարով կարողանում եք հոխորտալ սեփական ժողովրդի և ազգային կառույցների վրա, որոնք չեն համաձայնում ձեր հայրենակործան քաղաքականության հետ։
 
Գուցե «ֆեյք նյուզ» է նաև, որ վեց տարում միայն զիջել եք, Արցախը Հայաստան է և վերջ, հետո Արցախը Ադրբեջան է և վերջ՝ գերծայրահեղ վերջնաձևակերպմամբ։ «Ֆեյք նյուզ» է նաև, որ թուրքը Ջերմուկի գլխին է նստած, դե հա, հո մի քանի անպիտան հողի համար կամ տարվա կեսը ձյունածածկ սարի համար կռիվ չէինք անի՝ դժգույն ու դժբախտ Շուշին վկա։ Ո՞ւր է ձեր երեկվա 29,800 կիլոմետրը, որն այսօր միակողմանիորեն զիջելով՝ դարձավ 28,742 կմ։ Գերիներին էլ մոռացաք․․․ (դե թող մի քանի ամիս դիմանան էլի,-կասեր ձեզանից մեկը)։
Դա, իմ «ֆեյքը» չէ, հո ես չեմ ասում, այլ ձեր ոչ պակաս հայտնի կուսակիցներից մեկը։ Ուղղակի հարկ չկա ձեր կեղծ թեզերին մեկ մեկ անդրադառնալու, քանի որ յուրաքանչյուր գիտակից մարդ, ով կարող է վերլուծել և ունի հիշողություն, հստակ գիտակցում է դրանց «քաշը», բայց հարկ կա շեշտեու, որ ձեր զիջումները չի կարելի որակել որպես միակողմանի զիջում, այլ՝ միակողմանի ամլություն։
 
Այո, դուք միշտ խոսում եք լեգիտիմության մասին․ միշտ պետք է հանդես գալ լեգիտիմության հիմքերից, քանի որ քաղաքակիրթ աշխարհը դա է ընդունում։ Բայց քաղաքակիրթ աշխարհը երբեք չի ստիպում հրաժարվել սեփական դիրքերից հանդես գալուց։
Այժմ հատուկ Չախոյանի և Ալեքսանյանի համար․ որտեղի՞ց հորինեցիք Մայր Աթոռի հայտարարության վերաբերյալ ձեր արտահայատած մտքերը և ձեզ հատուկ ոճով այն որակեցիք։ Մայր Աթոռի հայտարարության մեջ կարո՞ղ եք ձեր նշած թուրքական գյուղերի կամ որևէ անվանական տարածքի, քարի, թփի մասին մի բան գտնել։ Հայտարարության մեջ հստակ ասվում է․ «Ադրբեջանի սպառնալիքներին տեղի տալով՝ պատրաստվում է Տավուշի մարզից տարածքներ հանձնել», մասնավորապես հավելելով՝ «նախքան ենթադրվող սահմանազատման ու սահմանագծման»։ Այստեղ է, որ աչքն ու ականջը ձեզ պետք է օգնեին․․․ Ցավոք սրտի, դուք վեց տարի է իշխանության եք, նաև, դժբախտաբար, հասցրեցիք պատմական Հայաստանի մեջ մնալ իբրև զիջողական, մանիպուլյատիվ, թշնամասեր և եկեղեցաատյաց իշխանութուն, որը ձեր իմիջն է, ձեր իրական Հայաստանը։
Եզրակացություն․ դուք կա՛մ տգիտություն ունեք կառավարման իմաստով, կա՛մ տգետ ու կույր եք կարծում ողջ ազգին, կա՛մ, ինչպես Չախոյանը, թերևս, ճիշտ է նկատում, առաջնորդվում եք գավառական շուստրիությամբ։
Որպես վերջաբան, ուզում եմ հիշատակել ձեր տեսակին բնորոշ այս հոյակերտ ձևակերպումը․ «Ցանկացած գնով ելնում եք դուք վեր, փորձում եք թռչել դուք առանց թևեր, անվերջ սողալով առաջ եք գնում, գնում եք այսպես և տարեց տարի ելնում եք շալակն այս խեղճ աշխարհի»։