Դատարանը Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչեց․ նաև անփոփոխ թողեց նրա խափանման միջոցը
Դատարանը հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչեց։ Դատավոր Սուսաննա Գզոգյանը հրապարակեց վերդիկտը․ «Դատարանը որոշեց՝ Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչել 329 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ կետով և խափանման միջոցը թողնել անփոփոխ»։
Մեղադրանքի կողմը նշեց, որ մեղմացնող հանգամանք է Նարեկ Մալյանի խնամքին երկու անչափահաս երեխայի առկայությունը, նա դատավածություն չունի, ծանրացնող հանգամանքներ առկա չեն։ Մեղադրանքի կողմը, հաշվի առնելով քրեական գործում առկա Նարեկ Մալյանի անձը բնութագրող հանգամանքները, միջնորդեց, որ Նարեկ Մալյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվի ազատազրկում 3 տարի 3 ամիս ժամկետով։
Դատարանը վճիռը կհրապարակի 13։00-ին։