Ապրիլի 12-ը տիեզերագնացության օրն է
Տիեզերագնացության օրը, սկզբում նշվել է ԽՍՀՄ-ում, իսկ այնուհետև` Ռուսաստանում և այլ հետխորհրդային երկրներում, նշվում է ապրիլի 12-ին` ի պատիվ մարդու առաջին թռիչքին դեպի տիեզերք։
1961 թվականի ապրիլի 12-ին խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինը «Վոստոկ-1» տիեզերանավով թռիչք է կատարել «Բայկոնուր» տիեզերական թռիչքների կայանից և առաջին անգամ աշխարհում կատարել է ուղեծրային թռիչք ամբողջ Երկիր մոլորակի շուրջը։ Տիեզերական շուրջերկրյա ճանապարհորդային տարածությունը տևել է մոտ 2 ժամ։
Խորհրդային միությունում տոնը սահմանվել է ԽՍՀՄ միության բարձրագույն նախագահության հրամանով, 1962 թվականի ապրիլի 9-ին։ Տոնվում է Տիեզերագնացության օրը անունով։ Այդ տոնը սահմանվել է ԽՍՀՄ-ի երկրորդ օդաչու-տիեզերագնացի` Գերման Տիտովի առաջարկով. վերջինս դիմել ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե համապատասխան առաջարկով 1962 թվականի մարտի 26-ին։
Հենց այդ նույն օրը նշվում է Օդագնացության և տիեզերագնացության համաշխարհային օրը` համաձայն Ընդհանուր միջազգային օդագնացության ֆեդերացիայի 61-րդ արձանագրության, որը նշվել է 1968 թվականի նոյեմբերից` Միջազգային օդագնացության ֆեդերացիայի միության որոշումով, ընդունվել է 1969 թվականի ապրիլի 30-ին ԽՍՀՄ օդագնացության սպորտի ֆեդերացիայի առաջարկով։
Ռուսաստանի Դաշնությունում Տիեզերագնացության օրը նշվել է 1995 թվականի մարտի 13-ից` «Ռուսաստանի զինվորական փառքի և հիշարժան օրերի մասին» № 32-ФЗ Դաշնային օրենքների 1.1 հոդվածի համապատասխան[3]։ Որպես կանոն, գլխավոր միջոցառումները տոնի տոնակատարության շրջանակներրում անց են կացվում Մոսկվայում. Մոսկվայի մոլորակադիտարանում անց են կացվում էքսկուրսիաներ, իսկ Տիեզերագնացության թանգարանում պատրաստում են հատուկ նախագծեր, դասախոսություններ և հանդիպումներ։
Ռուսհամագործակցության ներկայացուցիչները 80 երկրներում Տիեզերագնացության օրը կազմակերպում են «Մերոնք տիեզերքում» նախագիծը, որը ներառում է կազմակերպչական միջոցառումներ և մրցույթներ։ Նախագիծը անց է կացվում «Ռոսկոսմոսի», Յուրի Գագարինի ընտանիքի անդամների և Ռուսաստանի Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։