Աշոցք. Բավրայում ձյուն է եկել (լուսանկարներ)Բայրամովը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրևԽորհրդարանական ճեպազրույցների ուղիղ հեռարձակումԳեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում այսօր շչակ կգործարկվիՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց էԳերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. (տեսանյութ)․ «Ժողովուրդ» Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»Աշխատանքի բաժանում․ «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»Հրդեհ` Դեղատան փողոցում (լուսանկարներ)Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»Փաշինյանն այսօր կմիանա ընդդեմ շարժմանն արշավին․ «Հրապարակ»Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Ագրարային համալսարանն ունի 340 միլիոն դրամի պարտավորություն գույքահարկի գծով․ «Հրապարակ»Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ»Ավտովթար՝ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ (լուսանկար)Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելուԿոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել. «Ժողովուրդ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Ֆինլանդիան սկսել է ռազմական տեխնիկա պահել ՆորվեգիայումԻսրայելի պաշտպանության բանակը կոչ է անում պաղեստինցիներին հեռանալ Ռաֆահ քաղաքիցԳոյության պայքարն այդ ե՞րբ դարձավ դասական քաղաքական իրադարձություն․ Բաբայան
Նիկոլը սադրանքների դիմելով հույս ունի, թե ՌԴ-ն 1-ինը հարված կհասցնի հայ-ռուսական հարաբերություններին․ Աշոտյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է երթը Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Անպատվության դարաշրջան․ զինվորի կյանքը վտանգելու գնով թշնամու առաջ բացում են ՀՀ դարպասները․ Ոսկանյան Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից Երևան Ուկրաինան կոչ է անում ներգրավել արևմտյան զորքեր բերել ՈւկրաինաՀայաստանը չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Համասը Իսրայելին փոխզիջում է առաջարկումԴժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր ապավինած, բայց խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու․ ԶաքարյանՏավուշում հենց հիմա տեռոր է իրականացվում, ՀՀ իշխանությունը ժողովրդին ծեծում, ահաբեկում է (տեսանյութ) Երկաթյա կանոն է, եթե բռնության կոչ անողներ լինեն, րոպե առաջ կհեռացվեն մեր շարքերից. Պետրոսյան (տեսանյութ) Վարչակազմը քաղաքացիների լեգիտիմ անհանգստությունը ներկայացնում է որպես իշխանափոխության համար պայքար Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղաքական հետապնդման են ենթարկվում․ հայտարարություն՝ ուղղված դեսպաններին Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների մետաղական արգելափակոցներն են վերականգնվում Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում (տեսանյութ) «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածելՍրբազան պայքար, շարժման նոր քայլերգը (տեսանյութ)Հայկական գյուղերից հրաժարվելը նվազեցնելու է քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունը Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացել Կիպրահայոց թեմն աջակցում է «Տավուշի» շարժմանը, կոչ է անում իշխանությանը հրաժարվել զիջումներից Իշխանությունը քարտեզներում չի ներկայացնում հանձնվող տարածքների իրական չափը․ հայտարարություն
Մամուլ

Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանից ավելի Նիկոլ է գտնվել

«Հրապարակը» գրում է.

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է բաց երկնքի տակ գժանոցի ու իր քայլերով փորձում է խելագարության հասցնել այս իրավիճակից դեռեւս չգժված մեր քաղաքացիներին։ Շուրջ մեկ ամիս է՝ պետության թիվ մեկ պաշտոնյան Տավուշից հողերի հանձնման հարցը ներքաղաքական օրակարգ բերելով` ժողովրդին պահում է ահուսարսափի մթնոլորտում։ Մարտի 18-ին այցելելով Տավուշի համայնքներ՝ նա բնակիչներին գուժեց հողեր հանձնելու մասին` դա փաթեթավորելով սահմանազատման գործընթացի շղարշի ներքո եւ փորձելով համոզել, որ դրանք ադրբեջանական տարածքներ են, ուստի պետք է հանձնվեն:

Մինչդեռ անտեսեց այն, որ այդ տարածքները հանձնելով՝ հանձնում է միջպետական ճանապարհը,  գազամուղը, հայկական բարձրադիր պաշտպանական դիրքերը, եւ ընդհուպ Լոռին դառնալու է սահմանամերձ մարզ։ 

Տավուշցիները կոշտ դիմադրություն ցուցաբերեցին, եւ Փաշինյանը բացահայտորեն սպառնաց՝ եթե չորս գյուղերը չհանձնենք, շաբաթվա վերջին Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Շաբաթն անցավ, պատերազմը չեղավ, բայց Տավուշում կյանքը վերածվել է դժոխքի․ մարդիկ կորցրել են քունը, ինքնապաշտպանության են պատրաստվում: Փաշինյանի հայտարարությունը պարալիզացրել է ողջ երկիրը։ Փաշինյանին սկսեցին ձայնակցել իր անհայրենիք նազիր-վեզիրները, որոնք ամեն կերպ փորձում են բացատրել, թե ինչու է Տավուշից սկսվելու սահմանազատումը, եւ ինչու է Հայաստանը որոշել առանց նախապայմանների հանձնել տարածքներ: Անդրանիկ Քոչարյանը մինչեւ անգամ շտապեց հայտարարել, թե ԶՈՒ գլխավոր շտաբն է որոշել՝  սահմանազատումը սկսել Տավուշից։ Ավելի վաղ սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտարարեցին, թե որոշում չկա սահմանազատումը սկսել Տավուշից: Պարզ ասած՝ իշխանականներն իրենց հակասական հայտարարություններով երկիրը կատարյալ Սոդոմ-Գոմորի վերածեցին։ Եվ ընդդիմությունը սահմանազատման-սահմանագծման հարցերով հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես եկավ: Նիստը կայացավ երեկ: Չնայած ընդդիմադիրները պնդեցին, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր են նիստի օրակարգում, ուստի պետք է բաց անցկացնել, որ հանրությունն էլ տեղեկանա՝ ինչ է կատարվում, բայց խորհրդարանական մեծամասնությունը որոշեց նիստը փակ ընթացակարգով անել։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ իրենք գաղտնի տվյալների հրապարակում չեն կանխատեսում, ու, իրենց կարծիքով, փակ անելը կնշանակի հանրությունից թաքցնել կարեւոր մանրամասներ։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ավելացրեց, որ դահլիճում բոլորն ունեն բջջային հեռախոսներ, ու եթե մտահոգությունը հակառակորդի չլսելն է, ապա այդ հեռախոսների միջոցով գաղտնալսվելու վտանգը միշտ կա։

Արդյունքում որոշվեց, որ ոչ միայն դռնփակ պետք է տեղի ունենա նիստը, այլ նաեւ պատգամավորները պետք է հանձնեն հեռախոսները։ Ի դեպ, ԱԺ նախագահը կամայական որոշում է կայացրել, որ նիստին ներկա չպետք է գտնվեն ՔՊ խմբակցության նորընտիր պատգամավորն ու ընդդիմադիր 9 պատգամավորներ, այդ թվում՝ Սեյրան Օհանյանը, Լեւոն Քոչարյանը, Արմեն Ռուստամյանը, Արմեն Գեւորգյանը, Ասպրամ Կրպեյանը եւ այլք, ովքեր չունեն գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու իրավունք։ Իսկ նման իրավունք չունեն, որովհետեւ նրանց նկատմամբ քրեական շինծու գործեր կան հարուցված:

Նիստը, որին մասնակցում էին Արարատ Միրզոյանը եւ Մհեր Գրիգորյանը, տեւեց մոտ 2 ժամ, սակայն մենք տեղեկացանք, որ իրականում որեւէ գաղտնի տեղեկատվություն չեն հայտնել։ Ընդդիմության դիրքորոշումները ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ով շեշտել է, որ չպետք է սահմանազատման գործընթացը միակողմանի լինի, սակայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ, ըստ էության, նման գործընթաց չի էլ սկսվել։ Գրիգորյանի փոխանցմամբ՝  կարեւորագույն սկզբունքների շուրջ պաշտոնական Երեւանի եւ Բաքվի միջեւ չկա կոնսենսուս՝ անվտանգության, սոցիալ-կենցաղային եւ իրավական հարցերի շուրջ, ուստի վաղ է խոսել սահմանազատման գործընթաց սկսելու մասին։ Ավելի շատ իրավական հիմնավորումներ է ներկայացրել, թե ինչն են դիտարկել գործընթացի համատեքստում, ինչպես են պատկերացնում պրոցեսը, բայց շեշտել է, որ որեւէ հարցում որոշում չեն կայացրել։

Ընդդիմադիրները հարցրել են՝ այդ դեպքում ինչո՞ւ էր Փաշինյանն ահաբեկում տավուշցիներին, ասելով՝ եթե չհանձնենք, շաբաթվա վերջում Ադրբեջանը հարձակում կսկսի։ Ո՛չ Մհեր Գրիգորյանը, ո՛չ Արարատ Միրզոյանը հստակ պատասխան չեն տվել դրան, փորձել են շրջանցել, իսկ երբ ընդդիմադիրները շարունակել են պնդել, ՔՊ-ական պատգամավորները տեղից դիմել են իրենց հոգեհարազատ ոճին՝ ասելով, թե իբր Փաշինյանը նման հայտարարություն չի արել։

Ընդդիմադիրներին ապշեցրել է արտգործնախարարի վախվորած պահվածքը: Արարատ Միրզոյանը, ընդդիմադիրների տպավորությամբ՝ եկել է շարունակելու Նիկոլ Փաշինյան գիծը, որ եթե չկատարենք Ադրբեջանի պահանջները, ապա պատերազմն անխուսափելի է լինելու։ Ասել է՝ իբրեւ իրենք էլ են ուզում, որ ամեն ինչ լավ լինի, բայց Ադրբեջանին չեն կարողանում կառուցողական դաշտ բերել, եւ մեր պետության վիճակի չափազանց տխուր ախտորոշում է տվել, թե՝ մեղմ է ասել, որ ամեն ինչ շատ վատ է, Ադրբեջանը չի ընդունում խաղաղության պայմանագրի վերաբերյալ պաշտոնական Երեւանի որեւէ կառուցողական առաջարկ, ինչ ներկայացնում ենք, տրամագծորեն հակառակ պատասխանն ենք ստանում, ուստի Միրզոյանը պատերազմի վտանգն առավել քան հավանական է համարել։ Հարցրել են՝ ո՞րն է այս իրավիճակից ելքը, Միրզոյանն անհոդաբաշխ, մանվածապատ պատասխաններ է տվել, թե պետք է այնպիսի լուծում գտնել, որ Ադրբեջանին հունից չհանենք եւ այլն։

Ի դեպ, ՔՊ-ականները ներկայիս իրավիճակն էլ են փորձել բարդել նախկինների վրա, ասելով՝ եթե ժամանակին չընդունեին Վարչատարածքային բաժանման մասին օրենքը ու չճանաչեին ՀՀ սահմանները, ապա այսօր այս իրավիճակում չէինք հայտնվի։ Մասնավորապես Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը բառացի ընդդիմությանն ասել են, որ հենց դուք եք մեղավոր, որ այսօրվա իշխանությունը ստիպված է հողեր տալ Ադրբեջանին։

ՀԳ․ Նկատենք, որ խորհրդարանում փակ նիստեր էլի են արվել, ասենք` ԱԱԾ տնօրենի եւ Գլխավոր շտաբի պետի մասնակցությամբ, որտեղ պետության անվտանգության եւ պետական գաղտնիք պարունակող թեմաներ են արծարծվել, սակայն ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ նման վերաբերմունք չի դրսեւորվել` նրանք միշտ մասնակցել են փակ նիստերին։ Ավելին, նույն Ասպրամ Կրպեյանը մի քանի անգամ ԱԳՆ-ում ծանոթացել է խաղաղության պայմանագրի հետ կապված փաստաթղթերին, որոնք եւս գաղտնիք են պարունակում»։